fbpx

Հայկական 10 դպրոցներում ձյուդո կդասավանդվի

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նոր տարում ֆեդերացիան լուրջ քայլեր է ձեռնարկելու մարզաձևը Հայաստանում նոր ուղղու վրա դնելու համար:

Մեր ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը միջազգային մարմնի հետ համագործակցության իրավունք է ձեռք բերել:

«Ձյուդոյի զարգացման համար մեր ֆեդերացիայի նախագահը միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպում ունեցավ այս տարի, և որոշվեց, որ հայկական 10 դպրոցում պետք է ձյուդո մարզաձևը դասավանդվի: 7 դպրոց մարզերում և 3 դպրոց Երևանում: Գույքը միջազգային ֆեդերացիան նվեր է տալու, 10 կոմպելկտ տատամի է տրամադրվելու, մարզահագուստներ, մարզիչներին էլ ամսական 500 դոլար աշխատավարձ են ստանալու: Դա ձյուդոյի զարգացման համար մեծ քայլ է: Հունվարից կսկսի այդ ծրագիրը, և 1 տարի փորձնական կկիրառվի Հայաստանում: Եթե հաջողվի, կարող է նորից շարունակվել:

Միջազգային ֆեդերացիան նաև մասնագետներ է ուղարկելու Հայաստան, որոնք վերապատրաստելու են ու փոքրիկներին հնարքներ են ցույց տալու: Այդ ամենից հետո երեխաները կորոշեն ցանկանում են հաճախել ձյուդոյի խմբակ, թե ոչ»,-պատմեց Արմեն Նազարյանը:

Ֆերդինանդ Կարապետյան. «Օլիմպիական խաղերից առաջ կտրվելու եմ ամեն ինչից, չեմպիոնությունը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: