Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում - VNews
Բաժիններ

Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Capture 54 - Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Վերջին 2-3 տարում նորմալ երևույթ է դարձել հայկական ակումբներում խաղացող լեգեոներների՝ իրենց ազգային հավաքականներ հրավիրվելը: VBET Պրեմիեր լիգայում մեծացել է բարձրակարգ արտասահմանցի ֆուտբոլիստների քանակը, ինչն էլ ենթադրում է նրանց նկատմամբ հետաքրքրություն ազգային թիմերից:

ԵՎՐՈ 2020-ին նախապատրաստվող հավաքականները, ինչպես նաև մի շարք այլ ընտրանիներ վերջին օրերին հանդիպումներ են անցկացրել, որոնց մասնակցել են հայկական ակումբների ներկայացուցիչներ ևս: Գերմանիայի հավաքականից մինչև Թուրքիայի ու Ադրբեջանի ընտրանիներ․ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները հանդիպել են ուշագրավ մրցակիցների:

Գոլ, եզրափակիչի ուղեգիր և «ապտակ» Գերմանիայի հավաքականից

«Նոայի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Էդուարդս Էմսիսը կրկին հրավիրվել էր Լատվիայի հավաքական: Վերջինս մարտին սկսել էր ելույթները Աշխարհի 2022թ․առաջնության ընտրական փուլում՝ պարտվելով Չեռնոգորիային (1-2) ու Նիդերլանդներին (0-2), ապա ոչ-ոքի խաղալով թուրքերի դեմ (3-3): Էմսիսը մասնակցել էր միայն Թուրքիայի դեմ մրցավեճին, որում լատվիացիները «քամբեք» էին իրականացրել՝ 1-3 հաշվով զիջելու պայմաններում խփելով 2 գոլ և կորզելով ոչ-ոքի: «Նոայի» կիսապաշտպանը դարձել էր երրորդ գոլի համահեղինակը՝ իր ակտիվում գրանցելով գոլային փոխանցում:

196619192 3074012016177788 223308397684114610 n 960x640 - Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Լատվիան այժմ մասնակցում է Բալթյան երկրների գավաթի խաղարկությանը, որն անցկացվում է ամեն 2 տարին մեկ՝ նրա, Էստոնիայի ու Լիտվայի հավաքականների միջև: 1928 թվականին հիմնադրված մրցաշարում հաղթանակների թվով ռեկորդակիր Լատվիան (13 ոսկե մեդալ) առավելության է հասել Լիտվայի նկատմամբ (3-1) ու եզրափակիչում հունիսի 10-ին կմրցի Էստոնիայի հետ: Էմսիսը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով ազգային թիմում գոլերի հաշիվը, մասնակցելով ամբողջ խաղին: Սկզբից մինչև վերջ անցկացրեց նաև հունիսի 7-ին ԵՎՐՈ-ի ֆավորիտներից մեկի՝ Գերմանիայի դեմ ընկերական մրցավեճը (1-7): Գերմանացիներն արդեն առաջին կեսից հետո հաղթում էին 5-0 հաշվով:

Հանդիպումներ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների դեմ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Դանու Սպատարուն մրցաշրջանի ավարտական փուլում հազվադեպ էր խաղում իր թիմում՝ VBET Պրեմիեր լիգայի վերջին 4 հանդիպումներից ոչ մեկում չլինելով մեկնարկային կազմում, 3 անգամ մտնելով փոխարինման (ընդհանուր 30 րոպե խաղաժամանակ): Բայց դա չխանգարեց վերադառնալ ազգային թիմ: Սպատարուն բաց էր թողել ԱԱ 2022-ի ընտրական փուլի առաջին 3 խաղերը, որում մոլդովացիները ոչ-ոքի էին գրանցել Ֆարերյան Կղզիների հետ (1-1), ապա 8 անպատասխան գնդակ ընդունել Դանիայից, 1-4 հաշվով պարտվել Իսրայելին: Ձմռանը «Նոայից» «Արարատ-Արմենիա» տեղափոխված Սպատարուն հրավիրվեց նախապատրաստվելու 2 ընկերական մրցավեճերի:

photo 1622743806 0 960x644 - Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում
Դանու Սպատարուն՝ ներքևի շարքում ձախից երկրորդը

Այդ հանդիպումները մեծ հետաքրքրություն էին առաջացնում նաև հայ ֆուտբոլասերների շրջանում, որովհետև մոլդովացիների մրցակիցները Թուրքիայի ու Ադրբեջանի ընտրանիներն էին: 27-ամյա Սպատարուն ձախ եզրային ֆուտբոլիստ է, որն ըստ անհրաժեշտության կարող է խաղալ թե՛ պաշտպանի, թե՛ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Հավաքականում նա գործում է երկրորդ դիրքում: Մոլդովացիները պարտվեցին ԵՎՐՈ-ին նախապատրաստվող թուրքերին (0-2), Սպատարուն խաղաց 87 րոպե, ինչին հաջորդեց ադրբեջանցիների նկատմամբ տոնած հաղթանակը (1-0), հայկական թիմի խաղացողը փոխարինման մտավ 59-րդ րոպեին՝ ստանալով մրցավեճի միակ դեղին քարտը:

Հայկական ակումբների ֆուտբոլիստներից մեկը խաղաց հեղինակավոր հավաքականի դեմ, մյուսը՝ ոչ

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն և «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Դրաման Սալուն հրավիրվել էին Բուրկինա Ֆասոյի հավաքական: Եթե առաջինը մինչ այդ 12 հանդիպման էր մասնակցել երկրի գլխավոր թիմում, ապա երկրորդը միայն 1 անգամ էր կրել նրա մարզաշապիկը՝ 2017-ին ասպարեզ մտնելով ընկերական մրցավեճում: 23-ամյա Սալուն շատ լավ մրցաշրջան էր անցկացրել «Փյունիկում» ու դարձել նրա կիսապաշտպանության հենասյուներից մեկը: Բայց նա հայտավորված չի եղել Աֆրիկայի ամենաուժեղ թիմերից մեկի՝ Կոտդ՛Իվուարի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը, որում Բուրկինա Ֆասոն պարտվել է 1-2 հաշվով:

E3MLnsWVkAEvkYp 960x670 - Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Փոխարենը Սանոգոն եղել է մեկնարկային կազմում ու խաղադաշտում 78 րոպե անցկացրել: Բուրկինա Ֆասոն առաջինն է հասել հաջողության, սակայն ի վերջո պարտվել՝ երկրորդ գոլն ընդունելով ավելացված 7-րդ րոպեին: Հանդիպմանը հայտավորված է եղել ու չի մասնակցել նաև «Փյունիկի» նախկին և ռուսական «Խիմկիի» ներկայիս հարձակվող Մոհամեդ Կոնատեն: Հունիսի 12-ին կկայանա նաև Մարոկկոյի ընտրանու դեմ ընկերական մրցավեճը: Բուրկինա Ֆասոն 1-ին տեղն է գրավել Աֆրիկայի Ազգերի գավաթի որակավորման փուլի իր ենթախմբում՝ գերազանցելով Մալավիին, Ուգանդային և Հարավային Սուդանին: Թիմը կմասնակցի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ փուլին:

«Չոր» հաշիվներով 2 հաղթանակ

«Ուրարտուի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն արդեն 14 խաղ է անցկացրել Ռուանդայի հավաքականում: Նա ձմռանը «Փյունիկից» տեղափոխվեց «Ուրարտու» և անմիջապես սկսեց ցուցադրել իր լավագույն հատկանիշները: Ռուանդան հունիսի 4-ին և 7-ին 2 ընկերական հանդիպում անցկացրեց Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ընտրանու դեմ՝ առաջինում հաղթելով 2-0, երկրորդում՝ 5-0 հաշվով: Նիրիսարիկեն առաջին դեպքում փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո, երկրորդ մրցավեճում՝ մասնակցել առաջին կեսին: Նա նույնիսկ կրել է իր հավաքականի ավագի թևկապը:

E3VvwDYXIAA28sg 1 960x654 - Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Ռուանդան, ի տարբերություն Բուրկինա Ֆասոյի, չի որակավորվել Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչ փուլին: Ռուանդացիները ենթախմբում գրավել են 3-րդ հորիզոնականը՝ իրենցից առաջ թողնելով Կամերունին ու Կաբո Վերդեին: Սակայն արդեն սեպտեմբերին կմեկնարկեն Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումները, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Քենիայի, Մալիի և Ուգանդայի ընտրանիները: Ի դեպ, Բուրկինա Ֆասոն ևս մասնակցելու է ընտրական փուլին՝ ուժերը չափելով Ալժիրի, Ջիբութիի ու Նիգերի հավաքականների հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նոան» պայմանագիր է կնքել հայ դարպասապահի հետ

«Լոռիի» և «Փյունիկի» նախկին կիսապաշտպանը համալրեց «Նորավանքի» կազմը

«Ալաշկերտի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի VBET Պրեմիեր լիգայի նորեկի կազմում

Հայաստանի Մ21 հավաքականի նախկին ֆուտբոլիստներ․ «Նորավանքը» 2 նորեկ ունի

VBET Պրեմիեր լիգայի նորեկը 12 ֆուտբոլիստի հետ երկարաձգել է պայմանագրերը

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինումը դրական դինամիկա ունի

Հայկական թիմում երկու նորեկ կա. նրանք նույն երկրից են

Երևանի ԲԿՄԱ-ն առաջին տրանսֆերը կատարեց

Ալեքսանդր Գրիգորյան. «Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում»

«Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

Թույլտվություն Վանաձորի մարզադաշտի վերակառուցման համար. ինչպիսի տեսք այն կունենա (նկար)

Արման Մկրտչյանը հեռացավ «Նոայից»

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» հասցրեց հայտավորել իր նորեկին

Ինսայդ. Ինչու է Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել «Ալաշկերտից»

Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց