-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Վանի» կազմում լուրջ փոփոխություններ են կատարվել։ Թիմից 12 ֆուտբոլիստ է հեռացել։
Չարենցավանի ակումբից VNews.am-ին հայտնեցին, որ հեռացել են Միհրան Մանասյանը, Օրբելի Համբարձումյանը, Միհրան Պետրոսյանը, Դավիթ Այվազյանը, Արման Խաչատրյանը, Աշոտ Այվազյանը, Դավիթ Ղանդիլյանը, Էբերտ Կարդոսոն, Լիե Պատոն, Մուսլիմ Բամատգերեև, Մեդիա Տրաորեն և Միշել Գնոլուն։
«Վանը» դեռ պաշտոնապես նորեկներ չունի, սակայն թիմի կազմում բազմաթիվ ֆուտբոլիստներ են փորձաշրջան անցնում։
Չարենցավանցիների կազմում նաև մարզչական փոփոխություն է կատարվել, որի մասին ակումբը շուտով պաշտոնական հայտարարություն կկատարի։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկը ձմեռային արձակուրդի էր գնացել 7-րդ տեղում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո