Հայկական ակումբների վերջին 6 տարիների ամենաանհաջող մեկնարկը եվրագավաթներում - VNews
Բաժիններ

Հայկական ակումբների վերջին 6 տարիների ամենաանհաջող մեկնարկը եվրագավաթներում

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի խաղերը՝ 10 փաստով

Եվրոպա լիգայի 2020/21թթ. խաղարկությունը չափազանց անհաջող դասավորվեց հայկական 3 ակումբների՝ «Նոայի», «Ալաշկերտի» և «Շիրակի» համար, որոնք դուրս մնացին հետագա պայքարից:

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայկական 3 թիմերն էլ ձախողվեցին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում՝ ընդհանուր 1-8 հաշվով զիջելով մրցակիցներին: Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի մրցաշարից դուրս էր մնացել «Արարատ-Արմենիան»՝ նվազագույն հաշվով պարտվելով Կիպրոսի «Օմոնիային»: Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում:

Դուրս մնացին շատ ավելի վաղ, քան կարելի էր սպասել․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Ռենովա» խաղից

Եվրագավաթների մասնակցության պատմության մեջ 6-րդ անգամ հայկական բոլոր ակումբներն էլ պարտվեցին մեկնարկային հանդիպումներում: Նախկինում դա պատահել էր 1997/98, 1998/99, 2005/06, 2011/12 և 2014/15թթ. խաղարկություններում: Ընդ որում 1998/99, 2011/12 և 2014/15թթ. մրցաշարերում հայկական բոլոր ակումբներն էլ հենց առաջին փուլից դուրս էին մնացել հետագա պայքարից:

2․ «Նոան» հայկական 18-րդ ակումբն էր, որ նորամուտը նշեց եվրագավաթներում: Հայաստանի փոխչեմպիոնի համար նորամուտն անհաջող էր: Խոշոր՝ 1-4 հաշվով զիջելով «Կայրաթին», «Նոան» դուրս մնաց Եվրոպա լիգայի մրցաշարից: Ավելի անհաջող նորամուտի խաղում հանդես են եկել «Էրեբունի-ՀՄՄ-ն» (1998/99 թթ. ԻԳ, «Տորպեդո» Քութայիս՝ 0-6), «Գանձասար-Կապանը» (2009/10թթ. ԵԼ, «ՆԱԿ Բրեդա»՝ 0-6), «Երևանը» (1997/98թթ. ՈՒԳ, «Դնեպր»՝ 1-6), «Զվարթնոցը» (2002/03թթ. ՈՒԳ, «Պրիմորիե»՝ 1-6), «Ցեմենտը» (1998/99թթ. ԳԳ, «Լոզան»՝ 1-5) և «Կիլիկիան» (2006/07 թթ. ԻԳ, «Դինամո» Թբիլիսի՝ 1-5):

3․ Հայկական ակումբներից միայն 4-ին՝ «Փյունիկին» (1996/97թթ. ՈՒԳ, ՀԻԿ՝ 3-1), «Կոտայքին» (1996/97թթ. ԳԳ, ԱԵԿ՝ 1-0), «Ալաշկերտին» (2015/16թթ. ԵԼ, «Սենթ Ջոնսթոն»՝ 1-0) և «Արարատ-Արմենիային» է (2019/20թթ. ՉԼ, ԱԻԿ՝ 2-1) հաջողվել նորամուտի խաղում հաղթանակ տոնել: Սակայն միայն «Ալաշկերտն» է եվրագավաթներում նորամուտը նշել հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

Հայկական թիմերի նորամուտի 18 խաղերից միայն 4-ում են մեր ակումբները հաղթել, 3-ն ավարտել են ոչ-ոքի, կրել են 11 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 14 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 51 գնդակ:

4․ Եվրագավաթներում հայկական և ղազախական ակումբների ճանապարհները 6-րդ անգամ հատվեցին: «Կայրաթի» հետ հայկական թիմը 2-րդ անգամ մրցեց ու կրկին դիմակայության ելքը Ղազախստանի ներկայացուցչի օգտին էր: Հիշեցնենք, որ 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Կայրաթի» հետ դիմակայությունում անհաջողության էր մատնվել նաև «Ալաշկերտը» (0-3, 2-1): Առայժմ միայն «Փյունիկին» է հաջողվել մեկ անգամ հաղթող դուրս գալ «Տոբոլի» հետ 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում կայացած դիմակայությունում (1-2, 1-0):

Հայ-ղազախական դիմակայությունում մրցակցի 5 ակումբները հայկական 5 թիմերի հետ մրցավեճում մեծ առավելության են հասել՝ 11 հանդիպումներից շահելով 9-ը, կրելով 2 պարտություն, խփելով 26 գնդակ, բաց թողնելով ընդամենը 9 գոլ:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

«Նոայի» մարզիչը՝ թիմի թույլ տված սխալների և մրցավարության մասին (տեսանյութ)

5․ «Ալաշկերտը» 6-րդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրագավաթների մրցաշարերում, առաջին անգամ չկարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել (2018/19թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Սելթիկին» պարտվելուց հետո ալաշկերտցիները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում հաղթահարել էին «Սուտյեսկայի» արգելքը):

«Ալաշկերտը» 2-րդ տարին անընդմեջ եվրագավաթներում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի հետ: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» պայքարից դուրս էր մղել «Մակեդոնիային»՝ հաղթելով երկու խաղերում էլ (3-1, 3-0): «Ալաշկերտը» դարձավ հայկական 2-րդ ակումբը, որին չհաջողվեց հաղթահարել մակեդոնական թիմի արգելքը: 2010/11թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Միկան» էր անհաջողության մատնվել մակեդոնական «Ռաբոտնիչկիի» հետ մրցավեճում (0-1, 0-0):

«Ռենովան» մակեդոնական 7-րդ ակումբն էր, որ մրցեց հայկական թիմի հետ: Հայ-մակեդոնական 7 դիմակայություններից 5-ում հայկական թիմերը հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել («Փյունիկ»՝ 4 անգամ, «Ալաշկերտ»՝ 1): Մակեդոնական թիմերի հետ հայկական 3 ակումբների անցկացրած 13 հանդիպումներից 7-ում հաղթել են Հայաստանի ներկայացուցիչները, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի, միայն 2 անգամ է մրցակիցը հաղթել: Մեր ֆուտբոլիստները խփել են 20 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 10 գոլ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

«Նոայի» մարզչական շտաբը հեռացել է ակումբից

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

«Սիենա» – «Գրասինա» խաղը հետաձգվել է, բայց կայացել է Ծովինար Համբարձումյանի և Սիենայի քաղաքապետի հանդիպումը

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Իտալիայի Դ սերիայի խաղն անցնելու է «Արցախի ճանաչո՛ւմ» կարգախոսով

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Միլանը», «Հոֆենհայմն» ու «Տոտենհեմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)