Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը - VNews
Բաժիններ

Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

Եվրագավաթների 2-րդ փուլի առաջին հանդիպումները՝ 10 փաստով

221260036 10165673026750247 5479992289020103538 n - Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում պայքարը շարունակող հայկական երկու ակումբներն էլ անհաջողության մատնվեցին սեփական հարկի տակ: «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում նվազագույն հաշվով զիջեց մոլդովական «Շերիֆին», իսկ «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի մրցախաղում 2-4 հաշվով պարտվեց լեհական «Շլյոնսկին»՝ խիստ հարցականի տակ դնելով իր հետագա մասնակցությունը եվրագավաթներում:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Եվրագավաթների 2-րդ փուլի երկու հանդիպումներում հայկական թիմերը մրցակիցներին զիջեցին ընդհանուր 2-5 հաշվով: Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 թիմերի մասնակցությամբ կայացած 10 հանդիպումներից միայն 3-ում են հաղթել մեր ֆուտբոլիստները, 5-ում պարտվել են, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները 9 գոլ են խփել, մրցակիցներին 15 անգամ է հաջողվել գրավել դարպասը:

222320051 4547166291983621 8945557864427841861 n 960x640 - Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

Էնրիկե Լուվանորի խփած գոլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Շերիֆին», այլև դարձավ եվրագավաթներում հայկական ակումբների բաց թողած 500-րդ գնդակը: Ընդհանուր առմամբ եվրագավաթներում հայկական ակումբներն անցկացրած 269 հանդիպումներում ընդամենը 57 հաղթանակ են տոնել, 44 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 168 պարտություն, խփել են 206 գոլ, բաց են թողել 504 գնդակ:

2․ «Ալաշկերտը» 3-րդ անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում: Այդ փուլում անցկացրած 5 հանդիպումներում «Ալաշկերտը» 3-րդ պարտությունը կրեց, ընդ որում 2-րդը՝ սեփական հարկի տակ: Առաջին պարտությունը Երևանում ալաշկերտցիները կրել էին 2017/18թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ 1-3 հաշվով զիջելով բելառուսական ԲԱՏԷ-ին: Մնացած երկու խաղերն ավարտվել են ոչ-ոքի միևնույն 1-1 հաշվով: Ալաշկերտցիներին դեռ չի հաջողվել հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը:

3․ «Շերիֆը» մեկ անգամ ևս ապացուցեց, որ եվրագավաթներում հայկական ակումբների ամենաանհարմար մրցակիցն է: Մոլդովայի չեմպիոնի հետ հայկական թիմերը 7-րդ խաղն անցկացրին ու կրկին չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին:

220351655 1923686314476831 7574680997737813082 n 960x640 - Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

Հայկական թիմերից «Շերիֆի» հետ համեմատաբար հաջող է խաղացել «Փյունիկը», որին հաջողվել է 2006/07թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի գրանցել: Դա հայկական թիմերի միակ ոչ-ոքին էր «Շերիֆի» հետ մրցավեճում: Պատասխան խաղում «Փյունիկը» պարտվել էր 0-2 հաշվով՝ առաջին գոլը բաց թողնելով 30-րդ րոպեին: Այսինքն «Փյունիկը» 119 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել՝ ցույց տալով լավագույն արդյունքը հայկական ակումբների մեջ:

Մեր ընտրանին.

Հայկական մյուս երկու ակումբները՝ Երևանի «Արաքսը» (0-1, 0-2) և «Ուլիսը» (0-1, 0-1) Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Շերիֆին» զիջել են երկու հանդիպումներում էլ: Իսկ ընդհանուր առմամբ մոլդովական երկու թիմերի՝ «Շերիֆի» և «Տիրասպոլի» հետ անցկացրած 11 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը 3 ոչ-ոքի են գրանցել, 8 անգամ խաղադաշտից պարտված են հեռացել, խփել են ընդամենը 3 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 14 գնդակ:

4․ «Արարատը» 4-րդ անգամ հանդես եկավ եվրագավաթների 2-րդ փուլում, որտեղ անցկացրած 7-րդ խաղում էլ պարտվեց: Արարատցիներն այդ հանդիպումներում ընդամենը 4 գոլ են խփել, սեփական դարպասը 18 գնդակ են բաց թողել:

223015393 4547166505316933 3482171862823114435 n 960x640 - Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

«Արարատը» եվրագավաթներում փոքրիկ հոբելյան նշեց՝ անցկացնելով 25-րդ հանդիպումը: Արարատցիները 17-րդ պարտությունը կրեցին: Մնացած հանդիպումներից 5-ում «Արարատը» հաղթել է, 3-ում ոչ-ոքի է խաղացել, խփել է 18 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 43 գնդակ:

Եվրագավաթներում «Արարատը» երկրորդ անգամ մրցեց լեհական թիմի հետ: Լեհաստանի ներկայացուցչի հետ առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1995/96թթ. Գավաթակիրների գավաթի խաղարկությունում: Մրցակիցը ԳԿՍ-ն էր: Կատովիցեում կայացած առաջին խաղում արարատցիները Սամվել Դարբինյանի գլխավորությամբ պարտվել էին 0-2 հաշվով: Երևանում կայացած պատասխան խաղում տուգանայինից Տիգրան Գսպեյանի և 11մ հարվածով Արամայիս Տոնոյանի խփած գոլերի շնորհիվ արարատցիները ռևանշի էին հասել մրցակցի նկատմամբ ու հաղթելով 11մ հարվածաշարում (5-4), հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մխիթարյանն ու «Ռոման» պատրաստվում են «Զարյայի» դեմ խաղին (ֆոտո)

ՈՒԵՖԱ-ն «Ալաշկերտին» նվիրված հաղորդում է պատրաստում

«Չելսին» լուրջ կորուստ ունի «Յուվենտուսի» դեմ խաղին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղին

ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»՝ աշխարհի ամենաթանկարժեք խաղը

ՊՍԺ-ի հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղի համար

Ջանլուիջի Դոնարումայի նորամուտը Չեմպիոնների լիգայում կկայանա այսօր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Ես A կամ B թիմ չունեմ»

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

«Գուշակեք քաղաքը և մարզադաշտը». ՈՒԵՖԱ-ի էջերի հարցումները

Պոչետինո. «Չեմպիոնների լիգան հաղթելը մեր երազանքն է»

Գվարդիոլա. «Ես չգիտեմ՝ ինչպես նրանց կանգնեցնել»

VBET ՀՊԼ. Չեմպիոնից 6 խաղ պահանջվեց՝ 1-ին հաղթանակը տոնելու համար (տեսանյութ)

Մեսին վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին