Հայկական ակումբը ստեղծվելուց հետո անմիջապես չեմպիոն դարձավ. հաջորդ հանգրվանը՝ Չեմպիոնների լիգա - VNews
Բաժիններ

Հայկական ակումբը ստեղծվելուց հետո անմիջապես չեմպիոն դարձավ. հաջորդ հանգրվանը՝ Չեմպիոնների լիգա

hayasa - Հայկական ակումբը ստեղծվելուց հետո անմիջապես չեմպիոն դարձավ. հաջորդ հանգրվանը՝ Չեմպիոնների լիգա

«Հայասա» ակումբը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության ամենաարագ հաջողության հասած ակումբներից մեկը: Գյումրին ներկայացնող թիմը Հայաստանի կանանց առաջնությունում նորամուտը նշեց 2020/21 մրցաշրջանում և դարձավ չեմպիոն:

Այդ հաջողությունն ավելի է ոգևորել ակումբի ղեկավարությանը և նրանք մտադիր են հաջող խաղալ նաև Չեմպիոնների լիգայում: Դրա համար ակումբը լուրջ տրանսֆերներ է նախապատրաստել և հովանավորչական պայմանագիր կնքել VBET-ի հետ, որը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը:

«Հայասայի» ծրագրերի և արագ հաջողության բանալին հասկանալու համար VNews.am-ը զրուցեց ակումբի հիմնադիր և սեփականատեր Արտակ Գյոլեցյանի հետ:

Գիտենք, որ դուք ունեցել եք սպորտային անցյալ: Ինչպե՞ս եք հայտնվել սպորտում և ինչպե՞ս հայտնվեցիք հայկական ֆուտբոլում:

Ես պատանեկան տարիքից կարատեով եմ զբաղվել, երկու անգամ դարձել եմ աշխարհի չեմպիոն: Կարիերաս ավարտելուց հետո Ռուսաստանում պրոմոութերական կազմակերպություն եմ հիմնել: Մրցումներ ենք կազմակերպել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, քիքբոքսինգում, խառը մենամարտերում (MMA): Ֆուտբոլը միշտ սիրել եմ, նաև պարապել: Հիմա այնպես ստացվեց, որ տեղափոխվել եմ Հայաստան և ցանկություն ունեցա զբաղվել ֆուտբոլով:

Ինչո՞ւ որոշեցիք հենց կանանց ֆուտբոլի թիմ ստեղծել:

Իրականում կտրուկ որոշում էր: Ի սկզբանե ցանկանում էի տղամարդկանց ֆուտբոլի թիմ ստեղծել, բայց պարզվեց ուշացել ենք արտոնագրի համար: Իսկ ահա կանանց թիմերի համար արտոնագրի տրամադրման ժամկետը դեռ չէր սպառվել, ուստի որոշեցինք կանանց թիմ ստեղծել:

Նշեցիք, որ տղամարդկանց թիմ եք ցանկացել ստեղծել: Հիմա այդպիսի ցանկություն կա՞:

Այս պահին նման ցանկություն չկա, որովհետև ուզում եմ կենտրոնանալ «Հայասայի» վրա: Ցանկանում եմ թիմն ավելի ուժեղացնել, կայունացնել և հասցնել իր նպատակին:

Առաջին մրցաշրջանում  Ձեր ակումբը անմիջապես դարձավ չեմպիոն: Սպասում էի՞ք այսպիսի արագ արդյունք:

Հենց սկզբից որոշել էինք ուժեղ թիմ կառուցել և անպայման չեմպիոն դառնալ: Մրցաշրջանի ընթացքում տրանսֆերներ կատարեցինք, որ թիմն ավելի ուժեղանա և հասնի իր առջև դրված նպատակին:

hayasa vbet 960x640 - Հայկական ակումբը ստեղծվելուց հետո անմիջապես չեմպիոն դարձավ. հաջորդ հանգրվանը՝ Չեմպիոնների լիգա

Ո՞րն է այդ նպատակը:

Այս պահին նպատակն է արդյունավետ մրցակցել ու մասնակցել Չեմպիոնների լիգային: Մեր առջև խնդիր ենք դրել հաղթել որակավորման փուլը և դուրս գալ խմբային մրցաշար: Սպասվում է, որ որակավորման փուլում մրցելու ենք Լյուքսեմբուրգի կամ Ջիբրալթարի չեմպիոնի հետ: Պետք է հաղթենք այդ խաղերում:

Նշեցիք, թե որոնք են ակումբի կարճաժամկետ ծրագիրեը: Իսկ ունե՞ք երկարաժամկետ ծրագրեր:

Պետք է պատրաստվենք 2021/22 մրցաշրջանին, զարգանցնեք փոքր տարիքի թիմերը: «Հայասան» սաներ ունի սկսած 9 տարեկանից, շատ շնորհալի երեխաներ են, մասնակցում են մարզային առաջնությանը: Երկարաժամկետ ծրագրեր ունենք և պետք է այնպես անենք, որ այդ երեխաները լավ պայմաններ ունենան զարգանալու համար:

Մեր ընտրանին

2019/20 մրցաշրջանում Հայաստանի կանանց չեմպիոն «Ալաշկերտը» մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլին և գերխոշոր հաշվով պարտություններ կրեց (0:8, 0:13, 0:3): Ի՞նչ եք անելու, որ այս սցենարը չկրկնվի:

Ես հենց այդ նպատակով եմ ցանկանում ավելի ուժեղացնել թիմը, որ կարողանանք եվրագավաթներում պատվով խաղալ: Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում մեզ կմիանան 6-8 բարձրակարգ լեգեոներներ, բոլորն էլ իրենց ազգային հավաքականներն են ներկայացնում՝  Ուկրաինայից, Ռումինիայից, Մոլդովայից և Գանայից: Հնարավոր է նաև Հայաստանի հավաքականի 1-2 ֆուտնոլիստուհի միանա մեզ:

artak gyolecyan 960x961 - Հայկական ակումբը ստեղծվելուց հետո անմիջապես չեմպիոն դարձավ. հաջորդ հանգրվանը՝ Չեմպիոնների լիգա

«Հայասան» մարզումներն ու տնային հանդիպումներն անցկացնում է Գյումրիի ակադեմիայում: Խաղադաշտերը վարձակալելու համար գումար վճարո՞ւմ եք:

Ոչ, մեզ խաղադաշտերը տրամադրում է «Շիրակ» ակումբը: Մենք «Շիրակի» հետ նորմալ հարաբերություններ ունենք:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանում կանանց ֆուտբոլում միայն երկու ակումբ է աշխատավարձ վճարում խաղացողներին՝ «Հայասան» և «Ալաշկերտը»: Այդ տեղեկությունը ճի՞շտ է:

Կարող եմ հաստատել, որ «Հայասան» իր ֆուտբոլիստուհիներին աշխատավարձ վճարում է: Որքան տեղյակ եմ՝ նաև «Գյումրի» ակումբում են որոշ ֆուտբոլիստուհիներ աշխատավարձ ստանում:

Տարեկան որքա՞ն գումար է հարկավոր կանանց ֆուտբոլում ուժեղ թիմ ստեղծելու համար:

70-100 մլն դրամ (110-160 հազար եվրո-խմբ.): Համեմատության համար տղամարդկանց ֆուտբոլում 10 անգամ շատ գումար է հարկավոր և երաշխիք էլ չկա, որ կկարողանաս այդ գումարը վերադարձնել:

VBET-ը դարձավ «Հայասայի» տիտղոսային հովանավորը: Այլ աջակցություն ստանո՞ւմ եք ակումբի զարգացման համար:

Երբ հիմնում էինք ակումբը չէինք էլ պատկերացնում և սպասում կազմակերպություններից օգնություն: Բայց այս տարի օգնություն ստացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ ՖԻՖԱ-ի ծրագրի շրջանակում, որն ուղղված էր կորոնավիրուսից տուժած երկրներին:  Նաև չէինք ակնկալում հովանավորներ, բայց այսօր կարողացանք պայմանագիր կնքել VBET-ի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է «Ալաշկերտ»

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ

Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)

Եվրոպական մրցաշարերի ռեկորդ․ Արտակ Գրիգորյանը նոր նվաճման հասավ

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը ԵԼ որակավորման երրորդ փուլում

«Ալաշկերտը» պարտվեց «Շերիֆին» նաև պատասխան խաղում

«Շերիֆ» – «Ալաշկերտ». Առաջին կեսից հետո

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Շերիֆի» դեմ խաղում

Ով է լինելու «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը «Շերիֆիի» դեմ խաղում

«Ալաշկերտի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի VBET Պրեմիեր լիգայի նորեկի կազմում

Ալեքսանդր Գրիգորյան. «Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում»

Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը