fbpx

«Հայկական հաղթաթուղթ՝ Ջոկերի համար». 5 փաստ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մասին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն այս օրերի ընթացքում ավելի քննարկվող դեմք է դարձել սպորտային աշխարհում, քան Մեսին իր կոտրված ձեռքով ու Ռոնալդուն իր բռնաբարության մասին պատմություններով: 22-ամյա երիտասարդը դասվեց այն եզակիների շարքին, ովքեր կարողացել են հաղթել Նովակ Ջոկովիչին կոշտ ծածկույթի վրա անցկացվող «Մաստերս» կարգի մրցաշարի եզրափակիչներում: Ավելի վաղ նման արդյունքի էին հասել միայն զորեղները՝ Նադալը, Ֆեդերերն ու Մարեյը:

Ասել, որ Խաչանովը լուրջ հայտ է ներկայացրել մի քանի տարի անց թենիսային գահին կագնելու համար, նշանակում է ոչինչ չասել: Արդեն հիմա ուժեղագույնները նրա հեռանկարների մասին ավելի շատ են խոսում, քան հավերժ հույսեր տվող, բայց արդեն աստիճանաբար մարող Գրեգոր Դիմիտրովի ու Միլոշ Ռաոնիչի, այդպես էլ թոփ մակարդակի չաճած Ալեքսանդր Զվերևի մասին: Իր բնույթով Կարենը շատ հանգիստ ու պարզ մարդ է: Փորձենք առանձնացնել որոշ փաստեր, որոնք դուք, հավանաբար չգիտեք, կամ էլ չեք նկատել:

1. Հասակը

Այսքան ժամանակ ովքեր հետևել են Խաչանովի խաղին, նկատել են նրա բարձր հասակը: Թենիսում շատ են բարձրահասակ թենիսիստները՝ Ջոն Իզներ, Իվո Կառլովիչ, Միլոշ Ռաոնիչ, Կևին Անդերսոն…ցուցակը կարելի է թվել անվերջ: Կարեն Խաչանովի հասակը 198 սանտիմետր է: Նման հասակ ունեցող թենիսիստ քիչ կա, իսկ առհասարակ ՀԱՅ նման հասակով գրեթե չկա (Արշավիր Գրիգորյանին ողջույն):

Դրա հետ մեկ տեղ՝ Խաչանովը կարողանում է ճիշտ բաշխել իր ուժերը ու ազատ տեղաշարժվել կորտում: Իր բառի բուն/արմատային իմաստով ՀԱՍԱԿակիցները հիմնականում իրենց շեշտը դնում են հուժկու մատուցումների վրա, մրցակցի մատուցումների ժամանակ էլ իներտ են: Խաչանովը Բոլտի պես վազում է այս ու այն կողմ կայծակնային արագությամբ, Նադալի պես պտտեցնում է գնդակը, Ջոկովիչի պես երկաթե նյարդեր ունի, ամեն մատուցման ուժից էլ մենք տանը վեր ենք թռչում տեղից: Մեքենա:

 

 

View this post on Instagram

 

First Masters 1000 trophy for @karenkhachanov 🏆 #RolexParisMasters 📷 C.Lecocq / FFT

A post shared by Rolex Paris Masters (@rolexparismasters) on

2. Մականունը

Կարեն Խաչանովը հայ է, ուստի պետք է ունենա հայկական մականուն: Ընդ որում մեկի տեղն էլ երկու հատ: Նրա՝ հայ լինելու պատճառով որոշակի շրջապատում նա ունի «Ջան» մականունը: Հայ իրականության մեջ շատ են հանդիպում նման հակասական երևույթները, երբ նիհարին կոչում են «պոնչ», խիստ բարձրահասակին «ճուտ», սևահերին էլ՝ «կյաժ»: Հավանաբար նրան «Ջան» են կոչում նախ, քանի որ դա հայկական ամենատարածված բառերից է, հետո էլ ակնարկելով իր գուլիվերային հասակը:

 

View this post on Instagram

 

Я люблю тебя,Москва!🏆❤️🇷🇺 #3rdtitle #TeamKhacha #TheRussianBear

A post shared by Karen Khachanov (@karenkhachanov) on

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2