Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

DRhXZCEo3Ok - Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Իտալիայի Ա սերիա, 35-րդ տուր․ «Ռոմա» 3-0 «Կրոտոնե»․ Հենրիխ Մխիթարյանը 47-րդ և 73-րդ րոպեներին դարձել է գոլային փոխանցումների հեղինակ, իսկ 78-րդ րոպեին անձամբ է գրավել մրցակցի դարպասը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 32-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 31 խաղ (27-ը՝ մեկնարկային կազմում), իր ակտիվում գրանցել 10-ական գոլ և արդյունավետ փոխանցում: «Ռոման» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ եվրագավաթային 6-րդ տեղում գտնվող «Լացիոյից», որի համեմատ 1 մրցավեճ ավելի է անցկացրել, հետ մնալով 6 միավորով:

Գերմանիայի Բունդեսլիգա, 32-րդ տուր․ «Հոֆենհայմ» 4-2 «Շալկե»․ Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո, 61-րդ րոպեին դեղին քարտ ստացել: 27-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման (1-ը՝ մեկնարկային կազմում)՝ խփելով 1 գոլ, կատարելով 2 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում գտնվում է 11-րդ տեղում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր․ «Տարազ» 0-1 «Աստանա»․ հյուրերից Տիգրան Բարսեղյանը 53-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա ամբողջական մրցավեճ է անցկացրել, 26-րդ րոպեին դեղին քարտ ստացել, թիմակից Վարազդատ Հարոյանը ևս խաղադաշտում է եղել հանդիպման սկզբից մինչև վերջ: «Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է: 28-ամյա Հարոյանն ընթացիկ առաջնությունում ասպարեզ է դուրս եկել 8 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում), կատարել 1 արդյունավետ փոխանցում, իսկ 27-ամյա Բարսեղյանն անցկացրել է 10 հանդիպում (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 4 գոլային փոխանցում: «Տարազը» 14 թիմի պայքարում 3-4-րդ տեղերն է կիսում «Կայրաթի» հետ, իսկ «Աստանան» գլխավորում է աղյուսակը:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 8-րդ տուր․ «Ժիլինա» 5-3 «Տրենչին»․ Վահան Բիչախչյանը 69-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ հաշիվը դարձել է 4-1: Նա փոխարինման էր մտել դրանից 2 րոպե առաջ, իսկ 73-րդ րոպեին նաև դեղին քարտ է ստացել: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 26 մրցավեճ (13-ը՝ մեկնարկային կազմում), խփել 9 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում: «Ժիլինան» 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ լավագույն եռյակը եզրափակող «Սպարտակ Տռնավայից» հետ մնալով 6 միավորով:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր․ «Կայրաթ» 1-1 «Շախտյոր Կարագանդա»․ «Կայրաթից» Կամո Հովհաննիսյանն ու «Շախտյորից» Սոլոմոն Իմե Ուդոն և Գևորգ Նաջարյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը, վերջինս 42-րդ րոպեին դեղին քարտ է ստացել: 28-ամյա Հովհաննիսյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում)՝ խփելով 2 գոլ ու կատարելով 1 արդյունավետ փոխանցում: 25-ամյա Ուդոն մասնակցել է 10 մրցավեճի (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ գրանցելով 1 գոլային փոխանցում, իսկ 23-ամյա Նաջարյանը խաղադաշտ է մտել 9 անգամ (4-ում՝ հիմնական կազմում): «Կայրաթը» 14 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Տարազի» հետ, իսկ «Շախտյորը» (թիմից 3 միավոր է հանվել) զբաղեցնում է 12-րդ տեղը:

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 6-րդ տուր․ «Լամիա» 0-2 ՕՖԻ․ Գևորգ Ղազարյանը, որը վնասվածքի պատճառով առաջնության 7 հանդիպումների չհայտավորվելուց հետո պահեստայինների նստարանին էր մնացել նախորդ տուրի մրցավեճում, այս անգամ փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո: Նա վերջին անգամ պաշտոնական խաղի էր մասնակցել մարտի 3-ին, երբ եղել էր ՊԱՕԿ-ի դեմ գավաթային հանդիպման (1-1) մեկնարկային կազմում: 32-ամյա կիսապաշտպանը, որը կիպրական ԱԵԼ-ից է՝ վարձավճարով տեղափոխվել «Լամիա», Հունաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 5 մրցավեճ (1-ը՝ մեկնարկային կազմում): «Լամիան» 8 թիմի պայքարում գտնվում է 4-րդ տեղում: Թիմը, անկախ վերջին՝ 7-րդ տուրի արդյունքներից, կպահպանի տեղն ուժեղագույնների մրցաշարում:

h yHZGmFTh8 960x642 - Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Կիպրոսի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 10-րդ տուր․ «Անորտոսիս» 0-2 ԱԵԿ․ Հովհաննես Համբարձումյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 35-րդ րոպեին: 30-ամյա պաշտպանը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 21 անգամ (17-ում՝ հիմնական կազմում) ու խփել 2 գոլ: «Անորտոսիսը» 6 թիմի պայքարում գտնվում է 4-րդ հորիզոնականում և լավագույն եռյակը եզրափակող ԱԵԼ-ին զիջում 11 միավորով:

Արգենտինայի առաջնություն, 1-ին փուլ, B խումբ, 13-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 1-3 «Ինդեպինդիենտե»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ 25-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում ասպարեզ է մտել 11 անգամ (8-ում՝ մեկնարկային կազմում), դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ատլետիկո Հուրականը» 13 թիմի պայքարում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը և դուրս չի եկել վերջնական փուլ՝ քառորդ եզրափակիչ, որում մրցելու են A և B խմբերում 1-4-րդ տեղեր գրաված թիմերը:

RZS0syqi3KY 960x637 - Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Ուրալ» 1-0 «Ռոստով»Խորեն Բայրամյանը, որն առաջնության նախորդ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին, հայտավորված չի եղել այս մրցավեճին: 29-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 խաղի (13-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: «Ռոստովը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 11-րդ տուր․ «Ռիգա» 4-1 «Լիեպայա»․ Էդգար Բաբայանը, որը բացակայել էր առաջնության նախորդ մրցավեճի հայտացուցակից, այս դեպքում փոխարինման է մտել 61-րդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման (1-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Ռիգան» 8 թիմի պայքարում եզրափակում է ուժեղագույն եռյակը:

2 3 960x640 - Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Սպարտակ Մոսկվա» 2-1 «Խիմկի»Արշակ Կորյանը բացակայել է թիմի հայտացուցակից: 25-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում (9-ը՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ ու 1 արդյունավետ փոխանցում: «Խիմկին» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ ուժեղագույն քառյակը եզրափակող «Ռուբինից» հետ մնալով 8 միավորով:

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 5-րդ տուրից հետաձգված խաղ․ «Օլիմպ-Դոլգոպրուդնի» 2-0 «Դինամո Մոսկվա-2»․ Արթուր Սարկիսովը 28-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով մրցավեճի հաշիվը: Նա եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 52-րդ րոպեին: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 9 անգամ (6-ում՝ հիմնական կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 3 գոլ: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» 16 թիմի պայքարում միանձնյա առաջատարն է՝ 2-րդ տեղում գտնվող «Վոլգա Տվերին» գերազանցելով 14 միավորով: 1-ին հորիզոնական գրաված թիմը կբարձրանա Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն):

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 41-րդ տուր․ «Կռիլյա Սովետով» 6-0 «Կրասնոդար-2»Էդուարդ Սպերցյանը եղել է մեկնարկային կազմում, 7-րդ րոպեին դեղին քարտ ստացել, փոխարինվել 73-րդ րոպեին, իսկ նրա թիմակիցներից Հարություն Գրիգորյանը և Լևոն Բայրամյանը բացակայել են հայտացուցակից (վերջինս՝ առաջնությունում 8-րդ անգամ անընդմեջ): 20-ամյա Սպերցյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 15 գոլ ու 4 գոլային փոխանցում: 22-ամյա կիսապաշտպան Գրիգորյանը խաղադաշտ է մտել 26 անգամ (19-ում՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 23-ամյա կիսապաշտպան Բայրամյանը (Խորեն Բայրամյանի հարազատ եղբայրն է) անցկացրել է 11 խաղ (1-ը՝ մեկնարկային կազմում): «Կրասնոդար-2»-ը 22 թիմի պայքարում 16-17-րդ տեղերն է բաժանում «Ակրոնի» հետ, բայց լրացուցիչ ցուցանիշներով մրցակցին զիջելու պատճառով ներկայումս վտանգավոր գոտում է՝ 17-րդ հորիզոնականում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր․ «Տոբոլ» 2-0 «Ատիրաու»Արամ Հայրապետյանն ու Արտակ Դաշյանն ամբողջական խաղեր են անցկացրել, առաջինը 83-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով: «Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: Թիմն անպարտելի էր առաջնությունում իր նախորդ 5 հանդիպումներում՝ գրանցելով 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի: 31-ամյա Դաշյանն ընթացիկ առաջնությունում 8 հանդիպման է մասնակցել (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում), իսկ 34-ամյա Հայրապետյանը՝ 7 (7-ն էլ՝ հիմնական կազմում): «Ատիրաուն» 14 թիմի պայքարում եզրափակում է ուժեղագույն տասնյակը:

WtFBG25SJnY 960x593 - Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր․ «Կայսար» 0-1 «Ակժայիկ»․ Գեղամ Ղադիմյանը փոխարինման է մտել 70-րդ րոպեին: 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 10 մրցավեճ է անցկացրել (2-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կայսարը» զբաղեցնում է նախավերջին՝ 13-րդ հորիզոնականը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր․ «Ժետիսու» 1-5 «Ակտոբե»Արմեն Մանուչարյանը եղել է մեկնարկային կազմում և արդեն 5-րդ րոպեին կարմիր քարտ ստացել: 26-ամյա պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել Ղազախստանի ընթացիկ առաջնության 9 հանդիպումներում (բոլոր դեպքերում էլ՝ հիմնական կազմում): «Ակտոբեն» 14 թիմի պայքարում գտնվում է 9-րդ տեղում:

QtwPEcErzHY 960x677 - Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Պերուի Բարձրագույն խումբ, Ապերտուրա, A խումբ, 7-րդ տուր․ «Կառլոս Մանուչի» 1-1 «Այակուչո»․ Մաուրո Գևգեոզյանը եղել է մեկնարկային կազմում, 8-րդ րոպեին կարմիր քարտ ստացել ու հեռացվել խաղադաշտից: Նա նախորդ տուրում «Սյենսիանոյի» դեմ կայացած մրցավեճում էլ (2-5) վրիպել էր 11-մետրանոց նշակետից հարվածելիս: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 խաղի (5-ը՝ մեկնարկային կազմում) ու խփել 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: «Կառլոս Մանուչին» 7 հանդիպումից հետո վաստակել է 8 միավոր:

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 41-րդ տուր․ «Տոմ» 1-0 «Ենիսեյ»․ Արտյոմ Սիմոնյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: 26-ամյա կիսապաշտպանը, որը ձմռանն է «Նոայից» տեղափոխվել «Տոմ», Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 3 գոլի հեղինակ: «Տոմը» 22 թիմի պայքարում գտնվում է վտանգավոր գոտում՝ 18-րդ տեղում: Առաջնության ավարտին 1 տուր է մնացել: «Տոմը» դեռ պահպանում է Ազգային լիգայում մնալու տեսական շանսեր: Այդ թիմը 16-րդ հորիզոնականում գտնվող «Ակրոնից» հետ է մնում 2 միավորով:

tCSROum79CQ - Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Շվեյցարիայի «Չելենջ» լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 34-րդ տուր․ «Արաու» 4-0 «Քրինս»Օհան Ջորկաեֆն առաջնության 2-րդ անընդմեջ հանդիպմանը բացակայել է իր թիմի հայտացուցակից: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 21 մրցավեճի է մասնակցել (8-ը՝ հիմնական կազմում): «Քրինսը» 10 թիմի պայքարում 8-9-րդ տեղերն է բաժանում «Քսամաքսի» հետ՝ հետնապահ (վերջին տեղ գրավածը լքելու է մրցաշարը) «Կյասոյին» իրենից հետ թողնելով 3 միավորով: Առաջնության ավարտին 2 տուր է մնացել:

Շվեյցարիայի Փրոմոուշեն Լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 2-րդ տուր․ «Կենից» 0-1 «Ցյուրիխ-2»Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն առաջնությունում 4 անընդմեջ պարտություններից հետո 2-րդ անընդմեջ հաղթանակն է գրանցել: «Ցյուրիխ-2»-ը 8 թիմի պայքարում 2-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Բլեք Սթարսի» ու «Բրայտենրայնի» հետ: Առաջնությունից դուրս են մնալու 7-8-րդ տեղեր գրաված թիմերը:

200909 Academy 3 yjcFiMU cf61491539c5 - Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր․ «Ստրասբուր» 2-3 «Մոնպելյե»Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմն առաջնության ավարտից 2 տուր առաջ 20 թիմի պայքարում գտնվում է 8-րդ տեղում՝ եվրագավաթային 5-րդ հորիզոնականից (այնտեղ ներկայումս «Մարսելն» է) հետ մնալով 6 միավորով: Հայազգի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մոնպելյեից»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Հայ մասնագետը դառնալու է հանրահայտ թիմի մարզիչը

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Դոնարուման կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

«Տեղավորվեք ու վայելեք». «Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի բոլոր գոլերը (տեսանյութ)

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Վահան Բիչախչյանի տրանսֆերի վերաբերյալ ռուսական ակումբի պատասխանը

Մոուրինյոն ուզում է «Ռոմա» հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր աստղերից մեկին

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը