Հայտնի է՝ ինչու է ձախողվել Ռոնալդուի «Սիթի» տեղափոխությունը - VNews
Բաժիններ

Հայտնի է՝ ինչու է ձախողվել Ռոնալդուի «Սիթի» տեղափոխությունը

GettyImages 1339223843 1 - Հայտնի է՝ ինչու է ձախողվել Ռոնալդուի «Սիթի» տեղափոխությունը

Հայտնի է դարձել, թե ինչու է ձախողվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը։

BBC-ի լրագրող Գիլյեմ Բալագեի հաղորդմամբ՝ պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշն ու անձամբ ֆուտբոլիստն ի սկզբանե «քաղաքայինների» հետ են բանակցություններ վարել ու նախընտրել են «Սիթի» տեղափոխությունը այլ տարբերակներից։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է եղել, որ Ռոնալդուն մրցաշրջանում 40-ից ավելի գոլ կխփի՝ հաշվի առնելով, թե որքան շատ պահեր է իր թիմը ստեղծում։

Սակայն Ռոնալդուի տեղափոխությունն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել վաճառել հարձակվողներից մեկի տրանսֆերը։ «Բարսելոնան» փորձել է Ռահիմ Սթեռլինգի, Գաբրիել Ժեզուսի կամ Բերնարդու Սիլվայի հարցով պայմանավորվել «Սիթիի» հետ, սակայն բանակցություններն անարդյունավետ են եղել։

Հետագայում Մենդեշն ու Ռոնալդուն սկսել են աշխատել պահեստային տարբերակի ուղղությամբ, քանի որ «քաղաքայինները» չեն կարողացել վաճառել որևէ հարձակվողի տրանսֆեր։

«Մանչեսթեր Յունայթեդը», իմանալով, որ Ռոնալդուն հասանելի է տրանսֆերային շուկայում, որոշել է, որ պորտուգալացին պետք է վերադառնա ակումբ և արդյունքում տեղափոխությունը կայացել է։

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նյուքասլն» առաջարկ է կատարել Զիդանին, ֆրանսիացին պատասխանել է

Ֆերան Տորեսը երկար ժամանակով կբացակայի վնասվածքի պատճառով

Ջերարդը՝ «Նյուքասլը» գլխավորելու մասին

Կլոպը՝ «Նյուքասլի» մասին. «Փողով հաջողություն չես գնի»

Պոգբայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

Ստեռլինգը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Անգլիայի սահմաններից դուրս

Արտետան՝ «Արսենալի» չեմպիոնության մասին. «Մենք ունենք «Լիվերպուլի» օրինակը»

Մենդեշ. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Ալեքս Ֆերգյուսոնն ասել է՝ ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

Կոուտինյոն ձմռանը կարող է լքել «Բարսելոնան»

«Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակը՝ ըստ Մաուրիսիո Պոչետինոյի

Լինգարդը կարիերան կարող է Իսպանիայում կամ Իտալիայում շարունակել

Ռոնալդուի հերթական բացառիկ նվաճումը

«Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն ամռանը

Ֆոդեն. «Մեսիի հետ ձկնորսության կգնայի, ու դա կլիներ կյանքիս ամենաերջանիկ օրը»

Ռոնալդուն թարմացրեց համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)