Հայտնի է՝ ով է դառնալու Լապորտայի աջ ձեռքը, եթե նա ընտրվի նախագահ - VNews
Բաժիններ

Հայտնի է՝ ով է դառնալու Լապորտայի աջ ձեռքը, եթե նա ընտրվի նախագահ

«Բարսելոնայի» նախագահական ընտրություններից առաջ թեկնածուները ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը և թիմերը: Onze-ն վստահեցնում է՝ մոտակա օրերին Ժոան Լապորտան շնորհանդես է անցկացնելու, որի ժամանակ Մատեու Ալեմանիին ներկայացնելու է որպես ակումբի ապագա գլխավոր քարտուղար: Այդ պաշտոնը կատալոնական ակումբում նախկինում զբաղեցնում էր Էրիկ Աբիդալը, իսկ այժմ՝ Օսկար Գրաուն:

57-ամյա Ալեմանին ֆուտբոլային հանրությանը հայտնի է «Վալենսիայում» աշխատանքով, որտեղ զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը: Մինչև այդ իսպանացին տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Մալյորկայում», այնուհետ դարձել է ակումբի նախագահը:

Լապորտայի ընտրվելու դեպքում, Ալեմանին փաստացի դառնալու է ակումբի երկրորդ մարդը: Նա է զբաղվելու տրանսֆերային քաղաքականությամբ և ֆուտբոլիստների պայմանագրերի հարցերով:

Ուշագրավ է, որ «բլաուգրանայի» նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վիկտոր Ֆոնտը գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացրել է ակումբի լեգենդ Չավիին: Նա այդ պաշտոնը կզբաղեցնի, քանի դեռ գլխավոր մարզչի պաշտոնը չի ազատվել:

«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 7-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

Մեսին 2021 թվականի լավագույն ռմբարկուն է. նա շրջանցեց Լևանդովսկուն

«Էլչեի» դարպասապահը զարմանք է ապրել, երբ Մեսին առաջարկել է վերցնել նրա մարզաշապիկը (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Էլչեին» 1-ին տուրից հետաձգված խաղում, Մեսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մասկերանո. «Երբեք չեմ համարձակվի խորհուրդ տալ Մեսիին»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Էլչեի» դեմ խաղում

Կումանի «Բարսան»․ անկայուն ճանապարհ, թե համարձակ փոփոխություններ

«Բարսելոնայի» հայտացուցակն այսօր կայանալիք խաղի համար

Արգենտինայի նախագահը վարձակալել է Մեսիի ինքնաթիռը և մեկնել Մեքսիկա

«Հին դեմքեր, նոր թվեր». Չեմպիոնների լիգայի ռեկորդներ, որոնք կարող են գերազանցվել այս մրցաշրջանում

Պիկեն՝ Մբապեի մասին. «Նա արագությամբ շրջանցեց ծեր մարդու»

Մատյո. «Գրիզմանը սխալվեց «Բարսելոնա» տեղափոխվելով»

Սուարես. «Բարսելոնայի» ղեկավարությունն ինձ ասաց, որ այլևս չեմ կարող բարձր մակարդակով խաղալ»

Ինչու է փակուղում Մեսիի ապագան «Բարսելոնայում»

Լանգլեն մի կերպ է զսպել արցունքները՝ երկրպագուների հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

«Մբապեին ու Հալանդին գնելը հնարավոր է». «Բարսելոնայի» նախագահի թեկնածու