-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պատճառով անավարտ մնաց Ֆրանսիայի առաջնությունը: Սակայն շուտով կմեկնարկի նոր մրցաշրջանը։ Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, արդեն որոշված է, թե երբ է Ֆրանսիայի առաջնությունը վերադառնալու նոր մրցաշրջանում։
Մասնավորապես RMC Sport-ը գրում է, որ Լիգա 1-ի ղեկավարները որոշում են կայացնել վերադառնալ օգոստոսի 22-ին։ Նոր մեկնարկող մրցաշրջանի օրացույցի հետ կապված սակայն դեռ պետք է հստակություն մտցնել։
🚨 La Ligue 1 2020-2021 commencera le 22 août. Ce sera au tour de la Ligue 2 le lendemain.
— RMC Sport (@RMCsport) May 23, 2020
ՈւԵՖԱ-ի կազմկոմիտեն դեռ պետք է ժողով անցկացնի։ Այն նախատեսված է անցկացնել հունիսի 17-ին։ Մասնավորապես այդ ժողովի ժամանակ պետք է հստակեցվեն դեռևս ընթացքի մեջ գտնվող եվրագավաթների մրցաշրջանի ավարտական հատվածի անցկացման ժամկետները։ Միայն դրանից հետո Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան իր կայքում կհրապարակի նոր մեկնարկող առաջնության պաշտոնական օրացույցը։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո