-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռեալը» մոտ ապագայում կրկին կխաղա իր տնային՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Արքայական ակումբը» հունվարի 31-ին՝ «Լևանտեի» դեմ տնային խաղում երկար դադարից հետո կրկին հանդես կգա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ չի անցկացնում իր տնային խաղերը 2020-ի մարտի 1-ից, քանի որ մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Փոխարենը՝ «Ռեալն» այս ամիսների ընթացքում իր տնային խաղերն անցկացնում է իր մարզաբազայում գտնվող «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, որը հանդիսանում է երիտասարդական թիմի՝ «Կաստիլյայի» տնային մարզադաշտը:
Վերջին անգամ «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում խաղացել է մարտի 1-ին՝ «Բարսելոնայի» դեմ և հաղթել 2-0 հաշվով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո