Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան հայտնել է, թե երբ է Հայաստանի պատվիրակությունը Ստրանջայից վերադառնալու Երևան.
«Ստրանջայի մրցաշարին մասնակցող բռնցքամարտի Հայաստանի պատվիրակությունն մարտի 1-ին կլինի Երևանում։ Մեր մարզիկները Բուլղարիայից հայրենիք կբերեն 4 մեդալ։
91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել է արծաթե մեդալ։ Ընդ որում Նարեկն արժանի էր ոսկե մեդալի ու ինչպես ամբողջ մրցաշարի ժամանակ՝ այնպես էլ եզրափակիչում շատ լավ մենամարտ անցկացրեց, բայց մրցավարները տարօրինակ կերպով հաղթանակը շնորհեցին տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցչին։
Պատվո հարթակ բարձրացան նաև 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։ Մրցանակակիր դարձած 4 հայ մարզիկներից 3-ը ներկայացնում են բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան»,- գրված է ֆեդերացիայի հայտարարությունում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո