Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը - VNews
Բաժիններ

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականն արագ շախմատի առցանց օլիմպիադայի նախնական փուլում C խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը և իրավունք էր ստացել պայքարը շարունակելու 1/8 եզրափակչից:

Այդ փուլում մեր ընտրանին օգոստոսի 27-ին կմրցի D խմբում 2-րդ տեղը զբաղեցրած
Հունաստանի հավաքականի հետ: Հույների արգելքը հաղթահարելու դեպքում քառորդ եզրափակչում մեր հավաքականի մրցակիցը կլինի А խմբի հաղթող Հնդկաստանի ընտրանին:

1/8 եզրափակչի մյուս զույգերը կազմել են Բուլղարիան ու Լեհաստանը, Հունգարիան ու Գերմանիան, Չինաստանն ու Ուկրաինան:

Նախնական փուլում Հայաստանի հավաքականի կազմում բոլորից հաջող հանդես եկավ Աննա Սարգսյանը, որը մասնակցեց բոլոր 9 մրցախաղերին և իր թիմին 7 միավոր պարգևեց: Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը 8 հնարավորից 5,5 միավոր վաստակեցին, Լիլիթ Մկրտչյանի օգտին կես միավոր պակաս գրանցվեց: Լևոն Արոնյանը 7 պարտիաներում 4,5 միավոր վաստակեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է