fbpx
Բաժիններ

Հայտնի է Անգլիայի 2016թ. լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան ճանաչվել է Անգլիայի 2016թ. լավագույն ֆուտբոլիստ: 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա ընթացքում 10 հանդիպում է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականի կազմում և դարձել 3 գոլի հեղինակ:

Հաղթողին որոշել է Անգլիայի երկրպագուների ակումբը: Ձայների 39%-ը բաժին է հասել Ադամ Լալանային, որին հետևում են Ջեյմի Վարդին (12%) և Ուեյն Ռունին (8%): Նշենք, որ նախորդ երկու տարիներին մրցանակը հանձնվել էր Ուեյն Ռունիին:

Մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Սաուտհեմփթոնի» կիսապաշտպան Նաթան Ռեդմոնդը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: