Հայտնի է «Բարսելոնայի» մրցակիցն Արքայական գավաթի եզրափակիչում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայտնի է «Բարսելոնայի» մրցակիցն Արքայական գավաթի եզրափակիչում (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Իսպանիա, Կոպա դել Ռեյ, Փլեյ-օֆֆ

04 Մարտ 2021 - 00:00

1

Լևանտե

1

Ատլետիկ Բիլբաո

0 - 1 - 112`

1 - 1 - 16`

1 - 2 - 30`

Գոլերը՝ 1-0՝ Ռոջեր 17՛, 1-1՝ Գարսիա 30՛, 11մ (հիմնական ժամանակ)
1-2՝ Բերենգեր 112՛ (լրացուցիչ ժամանակ)

Այդպիսով, «Ատլետիկն» Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Բարսելոնայի» հետ, որը հաղթահարել էր «Սևիլիայի» արգելքը:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում:

Ուշագրավ է, որ առայժմ չի ավարտվել գավաթի նախորդ՝ 2019/20թթ․ խաղարկությունը: Բանն այն է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դեռևս չի կայացել եզրափակիչ խաղը, որին պետք է մասնակցեն «Ատլետիկն» ու «Ռեալ Սոսյեդադը»: Մրցավեճը կայանալու է ապրիլի 3-ին, կրկին՝ Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում:

«Ատլետիկն» իր պատմության մեջ 38-րդ անգամ է դուրս եկել գավաթի եզրափակիչ, ինչը երրորդ լավագույն ցուցանիշն է: Բասկերը 23 անգամ են նվաճել գավաթակրի կոչումը՝ այդ առումով զիջելով միայն «Բարսելոնային» (30): Մադրիդի «Ռեալը» գավաթով պատվո շրջան է կատարել 19 անգամ: «Ատլետիկը» վերջին անգամ գավաթակիր է դարձել 1983/84թթ․ մրցաշրջանում: Գավաթային եզրափակիչի վերջին անգամ մասնակցել է 2014/15թթ․ մրցաշրջանում, երբ վճռորոշ խաղում 1-3 հաշվով զիջել է «Բարսելոնային»:

«Լևանտեի» և «Ատլետիկի» միջև կայացած նախորդ 5 պաշտոնական հանդիպումներից (4-ը՝ Լա Լիգայում, 1-ը՝ գավաթում) 3-ում առավելության էր հասել «Ատլետիկը», 2 դեպքում թիմերը խաղաղությամբ էին բաժանվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինսայդ․ Հայաստանի հավաքականում կլինեն նոր հնչեղ անուններ

Ինսայդ․ Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում «Լևանտեում»

«Ռեալ Սոսյեդադն» իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Արքայական գավաթի հաղթող (տեսանյութ)

18-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Իսպանիայի հավաքական. Լուիս Էնրիկեն հրապարակեց հայտացուցակը

«Ատլետիկոն» կամային հաղթանակի հասավ «Ատլետիկի» դեմ խաղում (տեսանյութ)

Կուման. 0:2-ից հետո ավելի հեշտ է քամբեք կատարել, քան 1:4-ից

Մեսիի էմոցիոնալ արձագանքը Պիկեի գոլին (տեսանյութ)

13-ից՝ 10. «Բարսելոնայի» հիացնող նվաճումը

Անսպասելի վերադարձ. «Բարսելոնայի» ֆուտբոլիստն ապաքինվել է կարևոր խաղից առաջ

«Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

«Ատլետիկոն» կրկին սայթաքեց «Լևանտեի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ատլետիկոն» սայթաքեց Լա լիգայի 2-րդ տուրից հետաձգված խաղում (տեսանյութ)

Անխել Կորեայի անհավատալի վրիպումը (տեսանյութ)

Սևիկյան. «Ազարին ու Մոդրիչին տեսել էի միայն FIFA-ում, իսկ հիմա նրանցից մարզաշապիկ եմ խնդրում»

Դեպի գավաթի եզրափակիչ՝ երկու գործողությամբ. «Բարսելոնա» – «Սևիլիա» խաղին ընդառաջ

«Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել կարևոր խաղից առաջ. Հայտացուցակ