-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արդեն 24 թիմ ձեռք է բերել Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի ուղեգիր:
«Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Սևիլիան», Յուվենտուսը», «Ինտերը», «Լացիոն», «Ատալանտան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բավարիան», «Բորուսիան», «Լայպցիգը», «Բորուսիա Մյունխենգլադբախը», ՊՍԺ-ն, «Մարսելը», «Բրյուգեն», «Շախտյորը», «Զենիթը», «Լոկոմոտիվը», «Պորտուն» և «Իստանբուլ Բաշակշեհիրը» ապահովել են իրենց տեղը խմբային փուլում:
Հոլանդիայի չեմպիոն «Այաքսը» նույնպես ավտոմատ կերպով կապահովի իր տեղը խմբային փուլում, եթե Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթող դառնա ներքին առաջնության միջոցով ՉԼ հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճած թիմ: Խմբային փուլում իր տեղը կապահովի նաև Լիգա 1-ի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ռենը», եթե ԵԼ-ի չեմպիոնն այսպես թե այնպես նվաճած լինի ՉԼ խմբային ուղեգիրը:
Մնացած 6 տեղերը թիմերը կվիճարկեն որակավորման փուլերի ժամանակ, որի վիճակահանությունը տեղի է ունենալու օգոստոսի 9-ին:
«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայում
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո