-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է ակումբի նախագահական ընտրությունների անցկացման նոր ժամկետը:
Ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի մարտի 7-ին: Քվեարկությունը կկայանա 9-ից 21 ժամվա ընթացքում՝ առանց ընդմիջման:
«Կառավարման կոմիտեն ցանկանում է ընդգծել, որ այս ընտրություններն անցկացվելու են COVID-19-ով պայմանավորված որոշակի սահմանափակումներով:
Ամեն ինչ կկազմակերպվի առողջապահական մարմինների կանոնակարգերին և առաջարկներին համապատասխան՝ ընտրողների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը ստանձնելու 2 հիմնական թեկնածուները Ժոան Լապորտան և Վիկտոր Ֆոնտն են:
Ապշեցուցիչ թվեր. «Բարսելոնան» հայտնեց՝ որքան պարտք ունի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո