Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակչում - VNews
Բաժիններ

Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակչում

TOPSHOT FBL EURO 2020 2021 MATCH12 FRA GER 83363face9d515fd633d5401c66825b1 1 - Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակչում

Իսպանիայի Սիտժես քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության նախնական փուլը: Հայաստանի հավաքականը, որ նախորդ տուրում արդեն իր համար ապահովել էր քառորդ եզրափակչի ուղեգիրը, ավարտական մրցախաղում 1-3 հաշվով պարտվեց Ռուսաստանի ընտրանուն: 

Առաջին երկու խաղատախտակները ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Ալեքսանդրա Գորյաչկինայի և Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:

Ռուսաստանի հավաքականի հաղթանակն ապահովեցին Կատերինա Լագնոն ու Ալինա Կաշլինսկայան, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Սուսաննա Գաբոյանին և Սիրանուշ Ղուկասյանին:

Ադրբեջանցիները 3,5-0,5 հաշվով հաղթեցին իսպանուհիներին, իսկ հնդիկները 3-1 հաշվով առավելության հասան ֆրանսուհիների նկատմամբ:

Այսպիսով, A խմբից քառորդ եզրափակիչ մտան Ռուսաստանի (10 միավոր), Հնդկաստանի (7), Հայաստանի (5) և Ադրբեջանի (4) հավաքականները: B խմբում լավագույն քառյակն այսպիսի տեսք ունի. Վրաստան (8 միավոր), Ուկրաինա (7), Ղազախստան (7), ՖԻԴԵ Ամերիկա (3):

Քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի ուկրաինուհիների հետ: Մյուս զույգերը կազմել են Ռուսաստանն ու ՖԻԴԵ Ամերիկան,  Վրաստանն ու Ադրբեջանը, Հնդկաստանն ու Ղազախստանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլսենն ու Նեպոմնյաշչնին 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Ոչ-ոքիների շարքը շարունակվեց

Կառլսենն ու Նեպոմնյաշչնին կրկին հաշտություն կնքեցին

Հայ շախմատիստուհիները զբաղեցրին 11-րդ հորիզոնականը

Միակ պարտությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականին զրկեց մրցանակային տեղից

Լևոն Արոնյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 2-րդ տեղում

Հայ շախմատիստուհիներից միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդն էր

Հայաստանի կանանց հավաքականը կրկին պարտվեց

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից