Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին - VNews
Բաժիններ

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

laporta - Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան դառնալու է «Բարսելոնայի» առաջին նորեկը: «Բլաուգրանան» իր սանի հետ արդեն ստորագրել 5 տարվա պայմանագիր՝ տեղեկացնում է Mundo Deportivo-ն: Նա Կատալոնիա վերադառնալու է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հունիսին սպառվում է անգլիացիների հետ պայմանագրի ժամկետը:

Տրանսֆերի մասին պաշտոնապես հաստատվելու է մայիսի 29-ից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» «Չելսիի» հետ մրցելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Կատալոնացի ֆուտբոլիստն ինքն է խնդրել հետաձգել պաշտոնական հաստատումը, որպեսզի «քաղաքաբնակներին» չշեղի այդ և այլ կարևորագույն խաղերից առաջ: Այդուհանդերձ, նա ցանկանում է, որ պաշտոնական հաստատումը լինի մինչև հունիսի 11-ը, երբ մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը, որին նա հույս ունի մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում:

20-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն էր մոտ «Բարսելոնա» վերադառնալուն, սակայն ակումբները չկարողացան համաձայնեցնել տրանսֆերի գինը: Հունվարին պաշտպանը նույնպես պատրաստ էր միանալ կատալոնացիներին, բայց այդ պահին ակումբը նոր նախագահ չուներ և ակումբի թեկնածուները չկարողացան միանձնյա համաձայնության հասնել այդ տրանսֆերի շուրջ:

Ժոան Լապորտան ընտրվելուց հետո բանակցել է Գարսիայի գործակալի հետ և պայմանավորվել նախապես համաձայնեցված աշխատավարձի նվազման գնալ:

Երիտասարդ ֆուտբոլիստը 5 տարեկանում է ընդունվել «Բարսելոնայի» ակադեմիա և այնտեղ մնացել մինչև 2017 թվականը, երբ տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:

Իրարամերժ տեղեկություններ. «Բարսելոնան» 25 մլն եվրոյով տրանսֆեր է համաձայնեցրե՞լ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵՎՐՈ-ի բացահայտումներից մեկը կարող է հայտնվել եվրոպական գրանդում

Դեպայը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Ինտերը» փոխարինող է գտել Էրիկսենին

ՊՍԺ-ն մտադիր է«կոտրել» «Յուվենտուսի» երազանքը

Ռոմանո. Դեպայը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

Գրիզմանն ասել է՝ որտեղ կշարունակի կարիերան «Բարսելոնայից» հեռանալուց հետո

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Հայկ Իշխանյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Կումանը մեկնաբանել է Վեյնալդումի ձախողված տրանսֆերը «Բարսելոնա»

«Բարսելոնան» հատուկ մարզաշապիկով կխաղա Չեմպիոնների լիգայում (նկար)

Ռոնալդ Կումանը հաստատել է․ «Բարսելոնան» մոտ օրերս հերթական նորեկը կունենա

«Չելսին» Հաքիմիի փոխարեն իր ֆուտբոլիստին է առաջարկում «Ինտերին»

«Միլանը» գնեց «Չելսիի» պաշտպանին