fbpx

Հայտնի է, թե որ մրցավարները կսպասարկեն «Փյունիկ»-«Մաքաբի Թել-Ավիվ» և «Ալաշկերտ»-«Կլուժ» պատասխան հանդիպումները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է մրցավարների ցանկը, որոնք կսպասարկեն Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպումները:

«Մաքաբի»-«Փյունիկ» խաղը կսպասարկի ֆինլանդացի Վիլե Նևալայնեն, նրան կօգնեն Վիլլե Կօսկինիեմին և Միկա Լամպուն:

Ռումինիայի և Հայաստանի չեմպիոններ միջև պատասխան հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական կազմը՝ Վիլհյալմուր Տորարւինսոնի գլխավորությամբ: Եզրերում նրան կօգնեն Գիլֆի Մարը և Բիրկիր Սիգուրդսոնը:

Հանդիպումները կկայանան օգոստոսի 16-ին Երևանի ժամանակով 21:30:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Կլուժին», իսկ «Փյունիկը» 0:0 հաշվով ավարտեց «Մաքաբիի» դեմ հանդիպումը:

«Փյունիկի» ֆուտբոլիստները ուղերձ են հղել Իսրայելի հայ համայնքին (տեսանյութ)

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: