Հայտնի են բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի առաջնության չեմպիոնները - VNews
Բաժիններ

Հայտնի են բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի առաջնության չեմպիոնները

«Դինամո» մարզադադահլիճում այսօր ավարտին մոտեցավ բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը: Մրցանակային տեղերը 10 քաշային կարգում վիճարկում էին 135 մարզիկ Երևանից ու Հայաստանի մյուս քաղաքներից:

Մի քանի օր տևած պայքարի արդյունքում չեմպիոնական տիտղոսները նվաճեցին՝ 49 կգ Թոխյան Էրիկը, 52 կգ Բազեյան Արթուրը,  56 կգ Սարգսյան Ժիրայրը, 64 կգ Նիկողոսյան Բենիկը, 60 կգ  Անտոնյան Արմանը, 69 կգ Գալստյան Տոնին, 75 կգ Բաղդասարյան Տիգրանը, 81 կգ Հովակիմյան Արթուրը, 91կգ Խաչատրյան Մանուկը և գերծանր քաշային Մնացականյան Արմանը:

«Այսօր ինձ համար մի քանի անակնկալներ եղան, ինձ զարմացրին 56 քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկները, 64 կգ քաշայինները գերծանր քաշայինները: Մարզիկները իսկապես իրենց լավ դրսևորեցին և արդար հաղթանակ տարան:

Նախատեսում ենք հոկտեմբերին մասնակցել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ներկայումս այս կարևորագույն մրցաշարին կարող են մասնակցել հայ 5-6 բռնցքամարտիկ: Դեռևս չեմ կարող նշել նրանց անունները: Իսկ մինչև այդ Ուկրաինայի միջազգային մրցաշարին ենք մասնակցելու, որտեղ բռնցքամարտիկներ են լինելու Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից: Այնուհետև, ըստ այդ մրցաշարի արդյունքների՝ կորոշվի հավաքականի կազմը ԵԱ-ի համար»,-Vivaronews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դերենիկ Ոսկանյանը:

Լուսանկարները՝ շուտով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: