Հայտնի են Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը - VNews
Բաժիններ

Հայտնի են Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է առաջնության՝ սեպտեմբեր ամսվա արդյունքներով լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները:

Մրցանակները բաժին են հասել «Էվերտոնի» ներկայացուցիչներին: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, լավագույն մարզիչ՝ Կառլո Անչելոտին:

23-ամյա Կալվերտ-Լյուինը քվեարկությունում առաջ է անցել իր թիմակից Խամես Ռոդրիգեսից, ինչպես նաև Պատրիկ Բեմֆորդից («Լիդս Յունայթեդ»), Տիմոտի Կաստանից, Ջեյմի Վարդիից (2-ն էլ՝ «Լեսթեր»), Հարի Քեյնից («Տոտենհեմ»), Տարիկ Լեմփթիից («Բրայթոն») ու Սադիո Մանեից («Լիվերպուլ»):

Հարձակվողը նախորդ ամսվա ընթացքում մասնակցել է Անգլիայի առաջնության 3 խաղի, որոնք հաղթական են եղել «Էվերտոնի» համար: Լիվերպուլյան թիմն այդ ընթացքում առավելության է հասել «Տոտենհեմի» (1-0), «Վեստ Բրոմվիչի» (5-2) և «Քրիստալ Փելասի» (2-1) նկատմամբ: Դոմինիկն այդ մրցավեճերում, ընդհանուր առմամբ, խփել է 5 գոլ:

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նա լավագույն մարզչի քվեարկությունում գերազանցել է Յուրգեն Կլոպին («Լիվերպուլ»), Բրենդան Ռոջերսին («Լեսթեր») ու Դին Սմիթին («Ասթոն Վիլա»): Իտալացի մասնագետը 5-րդ անգամ է արժանացել Անգլիայի առաջնության՝ ամսվա լավագույնի մրցանակին, ինչպես նաև առաջին անգամ՝ 2011 թվականի ապրիլից ի վեր: Նա նախորդ 4 դեպքերում լավագույն մարզիչ է ճանաչվել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Ընդգծենք, որ «Էվերտոնը» հոկտեմբերին շարունակել է իր հաղթական շարքը՝ պարտության մատնելով «Բրայթոնին» (4-2), ու այս պահին միանձնյա գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:

Թոփ 10. Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք տրանսֆերները

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանն այնքան, ինչքան «Արսենալի» ամբողջ կազմը․ Հենրիխի տպավորիչ ցուցանիշներն Ա սերիա 20/21-ում

Պրեմիեր լիգան Լոնդոնում ու Լիվերպուլում թույլ կտա հանդիսականների մուտքը

«Չելսին» կթարմացնի պայմանագիրն իր պաշտպանի հետ

Հայտնի է Շվեդիայի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստը

«Լիվերպուլը» համոզիչ հաշվով հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

«Լիդս Յունայթեդը» և «Արսենալը» չորոշեցին հաղթողին միմյանց միջև խաղում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Դե Բրույնե. «Ֆուտբոլի կանոնները պետք է սահմանեն այն մարդիկ, որոնք խաղի մասնակից են» (տեսանյութ)

Մոուրինյոյի «Տոտենհեմն» ուժեղ էր Գվարդիոլայի «Սիթիից» (տեսանյութ)

«Տոտենհեմն» առաջին կեսից հետո հաղթում է «Սիթիին» (տեսանյութ)

«Չելսին» արտագնա հաղթանակ տոնեց ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլը վերադառնում է. ինչ խաղեր դիտել այսօր

Խամեսը հերքում է. Ֆուտբոլիստների միջև վիճաբանություն չի եղել

ԱՊԼ-ի 3 թիմ հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվողի ծառայություններով

Պրեմիեր լիգա․ Հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը