fbpx

Հայտնի են Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի անունները:

Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին:

119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 70 միավոր՝ 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:

60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի»  գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտի»  գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել է Վարդան Բիչախչյանի անունը, որի շնորհիվ էլ հենց նա է զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՀՖՖ-ի՝ փոքր դաշտերի կառուցման ծրագիրը ընթանում է մեծ թափով. Արմեն Մելիքբեկյանի այցը (տեսանյութ)

Իսպանացի մրցավարները ԲԽ խաղերը սպասարկելու են հրավիրվել դեռ մինչև «Լոռի» – «Փյունիկ» հանդիպումը

Նիկոլ Փաշինյան. «Ազգային մարզադաշտի կառուցումը շատ կարևոր է»

ՀՖՖ-ն սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման նոր ծրագիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Red Eagles-ի ներկայացուցիչներին

ՀՖՖ-ն որոշում կայացրեց «Բանանցի» և Ջևան Չելոյանցի վերաբերյալ

Խինես Մելենդեսը «Կամպ Նոու» մարզադաշտում հանդիպել է Ալեքս Ֆերգյուսոնի և Ռայան Գիգզի հետ (լուսանկար)

Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկի ժամացույցը տեղադրվեց Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Վարչապետը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին (տեսանյութ, լուսանկարներ)

Red Eagles-ը հայտարարում է ՀՖՖ-ի հետ առաջացած խնդիրների մասին (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Հաջորդ մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կարող են մասնակցել 10 թիմեր

Խինես Մելենդեսը հանդիպել է հայկական ակումբների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Խինես Մելենդեսի մամուլի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

Խինես Մելենդեսը բերում է Ինիեստայի, Սուսոյի և Խուանմիի օրինակները, որոնք հայ ֆուտբոլիստները պետք է ընդօրինակեն

Արթուր Վանեցյան․ «Ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան»

ՀՖՖ-ն արձագանքել է լեգեոներների լիմիտի և առաջնության ձևաչափի մասին քննարկումներին