-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՖԻԴԵ-ն վիճակահանությամբ որոշել է արագ շախմատի առցանց օլիմպիադայի եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներին: Մեր ընտրանին ընդգրկվել է Թոփ դիվիզիոնի C խմբում, որտեղ մրցելու է Ռուսաստանի, Ռումինիայի, Անգլիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Խորվաթիայի, Ալժիրի, Մարոկկոյի և Եգիպտոսի հավաքականների հետ:
Ընդհանուր առմամբ փլեյ-օֆֆի ուղեգրերի համար մրցավեճի կբռնվեն Թոփ դիվիզիոնի 4 խմբերում ընդգրկված 40 հավաքականները: Օգոստոսի 21-23-ը կայանալիք նախնական փուլի մրցախաղերից հետո կորոշվեն այն 12 ուժեղագույն հավաքականները, որոնք նոկաուտ համակարգով կշարունակեն պայքարն օլիմպիական պարգևների համար: Ընդ որում խմբերի հաղթողները միանգամից քառորդ եզրափակչի ուղեգիր կնվաճեն, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները մրցավեճի կբռնվեն 1/8 եզրափակչում:
Չեմպիոնը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին: Հայաստանի հավաքականը մրցաշարը կսկսի օգոստոսի 21-ին Ռումինիայի շախմատիստների հետ մրցախաղով: Նույն օրը մեր ընտրանին հաջորդաբար կմրցի Բուլղարիայի և Թուրքիայի հավաքականների հետ:
Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուր հավաքականում կընդգրկվեն 6-ական հիմնական և պահեստային շախմատիստներ: Ընդ որում հիմնական կազմում պետք է լինեն 2-ական տղամարդ և կին, մեկական՝ մինչև 20 տարեկան պատանի և աղջիկ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականը հանդես կգա ուժեղագույն կազմով: Հիմնական կազմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը:
Պահեստայինների թվում են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Շանթ Սարգսյանն ու Մարիամ Ավետիսյանը: Տղամարդկանց գործողությունները կղեկավարի Արշակ Պետրոսյանը, կանանցը՝ Զավեն Անդրիասյանը, պատանիներինը՝ Արտաշես Մինասյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո