-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եվրագավաթային մրցաշարերի որակավորման նախնական փուլերը համընկել են Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումների հետ, ինչը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել ակումբներին: Հայաստանի 4 ներկայացուցիչներից 3-ը առաջին հանդիպումները անցկացնելու են տանը: Արդեն հայտնի է, թե որ մարզադաշտերում են նրանք խաղալու.
9/7 «Արարատ-Արմենիա» – ԱԻԿ /Ավանի ակադեմիա, Երևան/
11/7 «Ալաշկերտ» – «Մակեդոնիյա» /Ավանի ակադեմիա, Երևան/
11/7 «Փյունիկ» – «Շկուպի» /Քաղաքային մարզադաշտ, Գյումրի/
Նախորդ տարիներին եվրագավաթային հանդիպումները մեծ հետաքրքրություն առաջացրին հայ երկրպագուների շրջանում, հանդիպումներին հաճախում էր առնվազն 3000 հանդիսական, իսկ որոշ հաջողություններից հետո «Հանրապետականը» կիսով չափ լցված էր: Այս տարի երկրպագուների մի մասը չի կարողանա հանդիպումները դիտել մարզադաշտից, քանի որ Ավանի ակադեմիայի մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 1428 հանդիսական:
Առայժմ անորոշ է «Բանանցի» առաջին տնային հանդիպման հարցը, որը կայանալու է հուլիսի 18-ին: Ակումբի սեփական մարզադաշտում թե՛ հուլիսի 17-ին, թե՛ 18-ին նշանակված են Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումներ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո