fbpx

Հայտնի են Մ20 աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները. Բրազիլիան նրանց թվում չկա

2019թ. մայիսի 25-ից հունիսի 16-ը Լեհաստանում տեղի կունենա մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների աշխարհի առաջնությունը:

Հարավային Ամերիկայի Մ20 առաջնության ավարտից հետո հայտնի են դարձել աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները: Հարավային Ամերիկայից այդ իրավունքը նվաճել են առաջին անգամ մայրցամաքի Մ20 չեմպիոն դարձած Էկվադորը, Արգենտինան, Ուրուգվայը և Կոլումբիան: Բրազիլիան, հավասար միավորներ ունենալով Կոլումբիայի հետ, չի նվաճել իրավունքը գոլերի ավելի վատ տարբերության արդյունքում:

Մ20 աշխարհի առաջնությանը մասնակցելու են նաև Իտալիայի, Պորտուգալիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Նիգերիայի, Սենեգալի, Մալիի, ՀԱՀ, Մեքսիկայի, Պանամայի, Հոնդուրասի, ԱՄՆ, Քաթարի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սաուդիան Արաբիայի, Նոր Զելանդիայի և Թահիթիի հավաքականները, ինչպես նաև Լեհաստանը՝ որպես տանտեր:

Բացի Բրազիլիայից անակնկալ է նաև Իսպանիայի, Գերմանիայի, Անգլիայի բացակայությունը այս մրցաշարին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: