Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները - VNews
Բաժիններ

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները

Screenshot 1 2 - Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները

Ջերմուկում վերջնագիծը հատեց շախմատի Հայաստանի ակադեմիայի կազմակերպած Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2,5 մլն դրամ էր: Գլխավոր մրցանակի համար պայքարի էին դուրս եկել հայաստանցի 8 շախմատիստներ, ինչպես նաև ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանն ու Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը:

Շրջանաձև մրցակարգով անցկացված մրցաշարում բոլորից հաջող հանդես եկան Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք 9 հնարավորից վաստակեցին 5,5-ական միավոր: Նրանցից յուրաքանչյուրը 900 հազար դրամ պարգևավճար ստացավ: Լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականը զբաղեցրեց Մանուել Պետրոսյանը: Նա մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Շանթ Սարգսյանի համար ճակատագրական դարձավ 5 միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Արամ Հակոբյանից կրած միակ պարտությունը: 5-ական միավոր վաստակեցին նաև Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Հարությունյանը: Նշված 3 շախմատիստների միջև հավասարաչափ բաշխվեց մրցանակային հիմնադրամից մնացած 700 հազար դրամ պարգևավճարը:

Իր հնարավորություններից ցածր հանդես եկավ մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2660) ունեցող Սամուել Սևյանը, որը 4 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն էլ 4 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շանթ Սարգսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Մանուել Պետրոսյանը լավագույնն էր հայ շախմատիստներից

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Սամուել Սևյանը կրկին ուժեղագույնն էր

Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ՝ լավագույնների շարքում. մյուս հայերի վարկանիշը

3 հայ շախմատիստներ աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեցին

Մանուել Պետրոսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի շախմատային փառատոնի հաղթող

Հաղթողը կորոշվի ավարտական տուրում

Ուղեգրի համար պայքարը կշարունակեն 3 շախմատիստներ

4 հավակնորդ հավաքականի միակ թափուր տեղի համար

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը