Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը - VNews
Բաժիններ

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

K9mUGObmgWs1y4L9mJ0EeqwO7h - Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատի» փորձառու կիսապաշտպան Էդգար Մալաքյանը՝ տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ապրիլին ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Մալաքյանը լավագույնն է ճանաչվել նաև երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ շրջանցելով «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և «Փյունիկի» հարձակվող Հիգոր Լեիտին:

Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն, որի գլխավորությամբ «Նոան» ապրիլ ամսվա ընթացքում գրանցել էր 100 տոկոսանոց արդյունք՝ 3 խաղում տանելով 3 հաղթանակ: Թեև երկրպագուների քվեարկության արդյունքում Գունկոն երրորդն էր, բայց փորձագետների գնահատականների հետ հանրագումարում նա առաջ է անցել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանից և «Վանը» գլխավորող Արթուր Ասոյանից:

Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: VBET ընկերության կողմից մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատ-Արմենիան» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Դմիտրի Գունկոն հեռացել է «Նոայից»

Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

Դմիտրի Գունկո. «Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այսօր խաղադաշտում շատ վատ տեսք ունեինք» (տեսանյութ)

Մալաքյան. «Յուրաքանչյուր անհատական մրցանակ թիմային լավ խաղի արդյունք է»

Էդգար Մալաքյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Դմիտրի Գունկոն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ

Դմիտրի Գունկո․ «Ազարովի հարկադրված փոփոխությունը և բաց թողած գոլն ազդեցին մեր խաղի վրա» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Հպարտ եմ իմ տղաներով, նրանք այսօր վաստակեցին հաղթանակը» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

«Ուրարտուն» առաջին անգամ վերջին 9,5 տարում, «Արարատը»՝ 13 տարում․ ուշագրավ վիճակագրություն

Դմիտրի Գունկո. «Պահեր կան, գոլերը չեն բավականացնում» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք աշխատում ենք, շարժվում ենք ճիշտ ուղղությամբ» (տեսանյութ)