Հայտնի են ըմբշամարտի մրցաշարերի նախնական ժամկետները - VNews
Բաժիններ

Հայտնի են ըմբշամարտի մրցաշարերի նախնական ժամկետները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) նախագիծ է մշակել 2020 թվականին մնացած մրցաշարերի անցկացման չափանիշների ու պայմանների վերաբերյալ։

Կազմակերպությունը ընդգծում է, որ բոլոր միջոցառումները նպատակ են ունենալու ապահովել մասնակիցների անվտանգությունը ճանապարհորդելիս ու մրցավայրում։ Կազմակերպիչները պետք է ապահովեն ընդհանուր սանիտարական պայմանները, մասնակիցների անարգելք տեղաշարժը դեպի մրցավայր ու հակառակ ուղղությամբ։ Այս ու այլ հարցերով UWW-ն մշտական երկխոսության մեջ է լինելու Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ու Միջազգային Օլիմպիական կոմիտեի հետ։

Այս տարի կայանալիք մրցաշարերը պետք է համապատասխանեն գործադիր խորհուրդի կողմից ընդունված կանոններին։ Օրինակ՝ մրցաշարին պետք է առնվազն մասնակցի աշխարհի թոփ 10 թիմերից 8-ը։Որևէ մրցաշարը անցկացնելու համար անհրաժեշտ է դիմել դրա մեկնարկից 2 ամիս առաջ, դրա անցկացման կարգն էլ պետք է հաստատվի UWW-ի ու տեղի կազմակերպիչների կողմից։
Պաշտոնական աղբյուրը գրում է, որ եթե մրցաշարերը համապատասխանեն իրենց կողմից ընդունված չափանիշներին, ապա լավագույն սցենարով Եվրոպայի պատանիների առաջնությունը կանցկացվի Լեհաստանում հոկտեմբերի 5-ից 11-ը, Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Սկոպիեում հոկտեմբերի 19-ից 25-ը, իսկ աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը Ֆինլանդիայում նոյեմբերի 23-ից 29-ը։

Գործադիր խորհուրդը նաև որոշում է կայացրել երիտասարդների ու մեծահասակների աշխարհի առաջնությունները անցկացնել միևնույն վայրում դեկտեմբերին։ Այս երկու մրցաշարերն էլ կընդունի Բելգրադը։ Նախատեսվում է երիտասարդների առաջնությունը անցկացնել դեկտեմբերի 4-ից 10-ը, իսկ մեծահասակներինը՝ 12-ից 20-ը։

Նաև նշվում է, որ մայրցամաքային առաջնությունների անցկացման վերաբերյալ որոշում կկայացվի՝ հիմնվելով տվյալ տարածաշրջանում համաճարակային իրավիճակով։

Գործադիր խորհուրդը ևս մեկ հանդիպում կհրավիրի օգոստոսին ու ևս մեկ անգամ կքննարկի մրցաշարերի անցկացման կարգը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայում

Ըմբշամարտի մրցաշարերի ժամկետների հետ կապված որոշում է ընդունվել

Հայ մարզիչները ամփոփեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Նուրսուլթան 2019. Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին

Նուրսուլթան 2019. Հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները

Ստեփան Մարյանյանը՝ Սլավիկի մասին. «Վտանգավոր մրցակից է»

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը ևս պարտվեց, բայց դեռ բրոնզի հույսեր է պահպանում (տեսանյութ)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը լավ մեկնարկեց, Վազգեն Թևանյանը պարտվեց 1/16 եզրափակիչում (տեսանյութեր)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն իմացան իրենց մրցակիցներին

Էդուարդ Սահակյան. «Մեդալներ կորցրեցինք» (տեսանյութ)

Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Եվլոև. «Շատ էի սպասում Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին, ափսոս, չկայացավ»

Գևորգ Ալեքսանյան. «Արթուրը շատ էր ուզում գոտեմարտել, բայց մարզչական շտաբով որոշեցինք չխորացնել վնասվածքը» (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով դուրս չի գա եզրափակիչ գոտեմարտի

Նուրսուլթան 2019. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

Կարապետ Չալյան. «Այսքանով չեմ բավարարվելու» (տեսանյութ)