-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Չինաստանի Հուան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում ընթանում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները:
Ինչպես փոխանցում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը, Հայաստանը ներկայացնող Տիգրան Մինասյանը (60 կգ) և Շանթ Խաչատրյանը ( 67 կգ) պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում։
Շանթ Խաչատրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0։8 հաշվով զիջել էր Արտյոմ Սուրկովին, որից հետո սփոփիչ գոտեմարտում 4։0 հաղթելիս տուշեով պարտության էր մատնել լեհ մրցակցին։ Սակայն բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 0։5 հաշվով պարտվել է ադրբեջանցի Ռահիմովին։
Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչում 9։1 հաշվով հաղթել էր եգիպտոսցի մրցակին, այնուհետև 3։7 հաշվով զիջել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցչին։ Սփոփիչ գոտեմարտում Մինասյանը 10։2 հաշվով ուժեղ էր գտնվել էստոնացի մրցակցից, բայց մեդալային գոտեմարտում Մինասյանը 0։8 հաշվով պարտություն է կրել ԱՄՆ-ն ներկայացնող Իլդար Հաֆիզովից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո