Հեղափոխական մրցաշրջա՞ն. Թոփ առաջնություններում պատկերը փոխվում է - VNews
Բաժիններ

Հեղափոխական մրցաշրջա՞ն. Թոփ առաջնություններում պատկերը փոխվում է

2019/20 մրցաշրջանը հատել է հասարակածը: Եվրոպական թոփ 5 առաջնություններում արդեն ունենք որոշակի պատկեր. Որոշ երկրներում չեմպիոնի հարցը վճռված է, որոշ երկրներում էլ պայքարը դեռ առջևում է ու տևելու է մինչև վերջին տուրը:

Արդեն նախորդ տասնամյակում եվրոպական թոփ առաջնություններում ֆուտբոլային դիկտատուրա էր հաստատվել կոնկրետ թիմերի կողմից. Իսպանիայում 10-ից 7 անգամ չեմպիոն է դարձել «Բարսելոնան», Գերմանիայում՝ 7 անգամ (անընդմեջ) «Բավարիան», Ֆրանսիայում՝ 6 անգամ ՊՍԺ-ն, Իտալիայում՝ 8 անգամ «Յուվենտուսը»: Միայն Անգլիայում է, որ իշխանությունը մեկ ակումբի կողմից այդքան շատ չէ, բայց «Մանչեսթեր Սիթին» 10 տարում 4 չեմպիոնություն է նվաճել, որից 2-ը՝ նախորդ երկու տարիներին: Առհասարակ, 2017/18 և 2018/19 մրցաշրջաններում թոփ 5 առաջնությունների չեմպիոնները նույնն են եղել՝ վերոնշյալ թիմերը:

Հատկանշական է, որ այս տարի՝ նոր տասնամյակի հետ փոխվել են կարծես այդ օրինաչափությունները, ընդհանուր պատկերը նույնը չէ. վերջին 10 տարիների ընթացքում թոփ առաջնություններում դոմինանտ թիմերից որոշներն արդեն կորցրել են չեմպիոն դառնալու շանսը, որոշներն էլ գահին մնալու հարցում մեծ դժվարություններ ունեն: Թոփ 5-ից միայն Ֆրանսիայում է, որ առաջատարի հարցում ոչինչ չի փոխվել. ՊՍԺ-ն 12 միավորով արդեն պոկվել է 2-րդ հորիզոնականում գտնվող «Մարսելից», և դա տրամաբանական է. Ֆրանսիայում որևէ ակումբ չունի ֆինանսական ու կադրային ռեսուրսներ փարիզցիների և նրա շեյխ ղեկավարության հետ մրցակցելու համար: Բայց մյուս՝ 4 առաջնություններում մենք կարող ենք այս տարի նոր չեմպիոններ ունենալ:

Անգլիա

Որքան էլ տարօրինակ է, բայց պայքարը Պրեմիեր լիգայում այս տարի ժամանակից շատ շուտ ավարտվեց, և դրա հեղինակը «Լիվերպուլն» է՝ բացառիկ թիմ, բացառիկ արդյունքներով: Այո՛, Պրեմիեր լիգայում պայքարը տարբեր գոտիներում, մրցաշարային աղյուսակի տարբեր դիրքերում ընթանում է 19 տարբեր նպատակներ հետապնդող թիմերի համար, բայց այս տարի չեմպիոնությունը «Լիվերպուլինն» է, որն իր պատմության առաջին Պրեմիեր լիգան կհաղթի: Այդքան քննադատված ու նույնիսկ ծաղրի ենթարկված մերսիսայդցիները, որոնց շուրջ 25 տարի չէր հաջողվում հաղթել Պրեմիեր լիգայում, վերջապես կունենան այդքան երկար սպասված ու բաղձալի տիտղոսը: Անցկացրած 25 խաղում Կլոպի թիմը 24 հաղթանակ է տարել ու միայն մեկ ոչ-ոքի անցկացրել՝ մնալով անպարտելի. «Լիվերպուլին» համեմատում են 2003/04 անպարտելի ու լեգենդար «Արսենալի» հետ, համեմատում են անգլիական ու եվրոպական ամենաուժեղ թիմերի հետ, որ ունեցել է ֆուտբոլի պատմությունը: «Լիվերպուլն» ամեն խաղի խաղադաշտ է դուրս գալիս միևնույն մոտիվացիայով, չի խնայում, չի ներում ոչ մի մրցակցի, չի հագենում հաղթանակներից, ինչպես պատերազմից վերադարձած ծարավ զինվորն է ջուր խմում. «կարմիրները» երկար այս մրցավազքում դեռևս ոչ մի թույլ օղակ կամ խոցելի տեղ չունեն, ու երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում են 22 միավորով:

Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում իր հաստատուն տեղն ունի «Լեսթերը», որը միայն մեկ անգամ է հայտնվել այնտեղ, երբ 2016-ին դարձավ չեմպիոն: 4-րդ տեղի համար պայքարը շատ թեժ է, քանի որ թիմերի դասավորվածությունը խիտ է. «Չելսին», «Շեֆիլդը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Էվերտոնը» և «Վուլվերհեմփթոնը» մինչև վերջ կպայքարեն հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունենալու համար:

Ժոզե Մոուրինյոյի կարծիքով 9 ակումբ են պայքարում Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու համար

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Ամերիկացի միլիարդատերը կգնի «Ռոման»

Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

Լա լիգան ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի գնդակը (լուսանկար)

Մխիթարյանի գոլային փոխանցումը հավակնում է դառնալ լավագույնը (տեսանյութ)

«Ռոման» ներկայացրել է Ա Սերիայում թիմի լավագույն ասիստենտներին․ Մխիթարյանը եռյակում է

ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանի վերջին մասնակիցը հայտնի է

«Ռոման» ներկայացրել է թիմի լավագույն ռմբարկուներին․ Մխիթարյանը 2-րդն է

Դիբալան առաջ է անցել Ռոնալդուից ու ճանաչվել Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Իտալիայի Ա սերիայի 2020/21թթ․ առաջնությունը

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

ԱՊԼ-ում ֆուտբոլիստներին կհեռացնեն մրցավարիների ու մրցակիցների վրա միտումնավոր հազալու համար

Ավարտվեց Ա սերիա 19/20-ը․ Վերջին հարցն էլ ստացավ իր պատասխանը

Սեբալյոս․ «Խոսել եմ Պերեսի հետ, ու պայմանավորվել ենք ապագայիս վերաբերյալ քննարկման համար»

Իմոբիլե․ «Ուզում եմ կենդանի օրինակ լինել նրա, որ չհանձնվելու դեպքում կարող ես ուզածիդ հասնել»

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում (տեսանյութ)

Մխիթարյանի վիճակագրությունն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում