Հելմուտ Մարկո․«Բելգիայում կամ մի փոքր ուշ կհայտարարենք «Ռեդ Բուլի» ավտոարշավորդների կազմը» - VNews
Բաժիններ

Հելմուտ Մարկո․«Բելգիայում կամ մի փոքր ուշ կհայտարարենք «Ռեդ Բուլի» ավտոարշավորդների կազմը»

helmut marko formula 1 coronavirus - Հելմուտ Մարկո․«Բելգիայում կամ մի փոքր ուշ կհայտարարենք «Ռեդ Բուլի» ավտոարշավորդների կազմը»

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդների զարգացման ծրագրի ղեկավար Հելմուտ Մարկոն կարծիք է հայտնել մրցաշրջանի առաջին կեսին Սերխիո Պերեսի ելույթների և մեքսիկացի պիլոտի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունների մասին․

«Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում նրա ելույթները։ Իհարկե, նա այնքան էլ գոհ չէ, որ այդքան հետ է մնում Մաքսից։ Չեկոն ի  սկզբանե որոշել էր գնալ բոլիդի օպտիմալ կարգավորումների որոնման իր ճանապարհով, այլ ոչ թե օգտագործել այն տարբերակը, որը օգտագործում է Մաքսը։ Եթե խոսենք արշավորդների կազմի վերաբերյալ որոշման մասին, ապա մենք ուսումնասիրում ենք բոլոր տարբերակները։ Հավանաբար, Spa-ում Բելգիա կամ առաջնության վերսկսումից հետո առաջին երկու փուլերի ընթացքում մենք կհայտարարենք հաջորդ մրցաշրջանի «Ռեդ Բուլի» և «Ալֆա Տաուրիի»  պիլոտների կազմը»:

Պերեսը Ռեդ Բուլի բոլիդի ղեկին մասնակցել է 11 մրցարշավի և վաստակել է 104 միավոր։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: