fbpx

Լյուիս Հեմիլթոնը` աշխարհի հնգակի չեմպիոն

«Մերսեդեսի» պիլոտ Լյուիս Հեմիլթոնը մրցաշրջանի ավարտից 1 գրան պրի առաջ դարձավ «Ֆորմուլա 1»-ի չեմպիոն: Մեքսիկայում տեղի ունեցած Գրան Պրիում նա եզրագծին հասավ 4-րդ հորիզոնականում, սակայն միևնույն է կարողացավ ապահովել չեմպիոնությունն ընթացիկ մրցաշրջանում: Տիտղոսի համար նրան բավական էր գրավել 6-րդ տեղը, եթե անգամ նրա հիմնական մրցակից, «Ֆեռարիի» պիլոտ Սեբաստիան Ֆետելը հաղթանակ տաներ:

Առհասարակ, Մեքսիկայի գրան պրիում հաղթանակ տոնեց «Ռեդ Բուլի» երիտասարդ պիլոտ Մաքս Ֆերստապենը: Ֆետելը եզրագիծը հատեց երկրորդը, իսկ նրա թիմակից, 39-ամյա ֆինլանդացի Կիմի Ռայկոնենը եզրափակեց լավագույն եռյակը: Հավելենք, որ առաջին տեղից մեկնարկած Դեն Ռիկյարդոն Գրան Պրիի ավարտից 10 շրջան առաջ դուրս մնաց հետագա պայքարից մեխանիկական խնդիրների պատճառով:

33-ամյա Լյուիս Հեմիլթոնը 5-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Նա եղել է լավագույնը 2008, 2014, 2015 և 2017 թվականներին:
Տիտղոսների քանակով նա հասավ լեգենդար Խուան Մանուել Ֆանխիոյին: Այդ ցուցանիշով դեռևս անգերազանցելի է մնում Միխայել Շումախերը, որն իր ակտիվում ունի 7 չեմպիոնություն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ֆետելն անգերազանցելի էր Բելգիայի Գրան-պրիում

Շումախերի ազգականը նորություն է հայտնել պիլոտի առողջական վիճակի մասին

Նոր ջանքեր Միխայել Շումախերի առողջական վիճակի բարելավման համար

Ցմահ մրցավազքի մշտական ֆավորիտը. Ի՞նչ վիճակում է այս պահին Միխայել Շումախերը

Լուիս Հեմիլթոնը դարձավ Ֆորմուլա 1-ի չեմպիոն (տեսանյութ)

Լյուիս Հեմիլթոն. «Ես երբեք Սենայից լավը չեմ լինի»

Միկ Շումախեր. «Իմ նպատակը «ֆորմուլա-1»-ն է»

«Մերսեդեսի» պիլոտը թիմում կմնա ևս մեկ տարի

Փոփոխություններ Ֆորմուլա 1-ում

Սկանդալ Ֆորմուլա 1-ում

Դանիել Ռիկարդոն շամպայն է խմել սեփական մարզակոշիկից