«Հենո՛ ջան, արի՛ «Շիրակ»․ Երկրպագուների ու ֆուտբոլային հանրության արձագանքը Մոուրինյոյի նշանակմանը - VNews
Բաժիններ

«Հենո՛ ջան, արի՛ «Շիրակ»․ Երկրպագուների ու ֆուտբոլային հանրության արձագանքը Մոուրինյոյի նշանակմանը

henrikh mkhitaryan jose mourinho manchester united 1d05vlcxk2tqn1o05uie6q0902 - «Հենո՛ ջան, արի՛ «Շիրակ»․ Երկրպագուների ու ֆուտբոլային հանրության արձագանքը Մոուրինյոյի նշանակմանը

Ժոզե Մոուրինյոն գլխավորեց «Ռոման»։ Այս նախադասությունը երեկ երեկոյան ցնցեց համացանցը։ Ֆուտբոլային հանրության համար լուրը շոկային էր, քանի որ ոչ մի խոսակցություն այս մասին չկար։ Մոուրինյոյի՝ Ա սերիա վերադառնալու լուրը հայ երկրպագուներն առանձնահատուկ կերպով ընդունեցին։ Այստեղ «մեղավորը» Մխիթարյանն էր։ Հումորային արձագանքներից ու մեմերից բացի, բազմաթիվ էին նաև այլ մեկնաբանությունները։ VNews-ը ներկայացնում է ֆուտբոլային հանրության ու մեր ընթերցողների արձագանքները Մոուրինյոյի՝ «Ռոման» գլխավորելուն։

Ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում անմիջապես հայտնվեց Մոուրինյո-Կոնտե սպասվող հակամարտությունը։ Նրանք միասին երկար ճանապարհ են անցել։ Երբ Ժոզեն գլխավորում էր Կոնտեի ներկայիս թիմը՝ «Ինտերը», իտալացի մասնագետը «Ատալանտայում» էր։ Սակայն նրանց մարզչական դիմակայությունը թեժացավ, երբ Մոուրինյոն մարզում էր «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Կոնտեն՝ «Չելսին»։

conte mourinho 960x504 - «Հենո՛ ջան, արի՛ «Շիրակ»․ Երկրպագուների ու ֆուտբոլային հանրության արձագանքը Մոուրինյոյի նշանակմանը

ESPN-ը հրապարակել է Մոուրինյոյի ու Կոնտեի համատեղ, թեժ լուսանկարներն ու գրել․

«Մոուրինյոն ընդդեմ Կոնտեի․ Ա սերիան կրակոտ է լինելու գալիք մրցաշրջանում»։

Նույնիսկ ֆուտբոլային հանրության փորձագետ շրջանակները չէին կարողանում արձագանքել Մոուրինյոյի վերադարձին Ա սերիա առանց հումորների։ Marca-ի անգլիացի լրագրող Քրիս Վինթերբուրնը գրառում է կատարել Twitter-ում, որն իրականում շատ զվարճալի է․

«Անկեղծ ասած, Մոուրինյոն երևի մտածել է․ «Լավ, եթե Էշլի Յանգը կարող է տիտղոս հաղթել այնտեղ, ես ինչո՞ւ չեմ կարող»։

Մոուրինյոն «Տոտենհեմից» հեռացվելուց հետո աշխատանքի է անցել TalkSport-ում։ Սա ևս չէր կարող մեկնաբանության տեղիք չդառնալ։ Լրագրող Ջոնի Շարփլեսը Twitter-ի իր էջում զվարճալի լուսանկար է հրապարակել։

Henrikh.Mkhitaryan - «Հենո՛ ջան, արի՛ «Շիրակ»․ Երկրպագուների ու ֆուտբոլային հանրության արձագանքը Մոուրինյոյի նշանակմանը

BBC-ի լրագրող Մինա Ռզուկին ոգևորված է Մոուրինյոյի նշանակմամբ․

«Ժոզե Մոուրինյոն լինելո՞ւ է «Ռոմայի» մարզիչը գալիք մրցաշրջանից։ Ես անչափ ոգևորված եմ։ Սիրում եմ Ֆոնսեկային, բայց ավելի շատ սիրում եմ դրամա»։

Մեր ընտրանին

«Ավե, Մոու»,-այսպես է արձագանքել պորտուգալացի մասնագետի Իտալիա վերադարձին երկրի գլխավոր մարզական պարբերականներից մեկը՝ Gazetta dello Sport-ը։

Իտալական մյուս հեղինակավոր պարբերականի՝ Corriere dello Sport-ի գլխագրում ևս Ժոզե Մոուրինյոն է՝ «Ռոմայի» կարգախոսով։


ESPN-ի լրագրող Նիկի Բանդինին ևս ոգևորված է Մոուրինյոյի նշանակմամբ․

«Ժոզե Մոուրինյոն վերադառնում է Իտալիա ու փորձելու է իջեցնել իր նախկին թիմին՝ «Ինտերին», որը մարզում է Անտոնիո Կոնտեն, որը բոլորովին վերջերս իջեցրեց իր նախկին թիմին՝ «Յուվենտուսին»։

RomaRadio-ի կարծիքով՝ Մոուրինյոյի գալը պետք է ազդանշան լինի բոլորի համար․

«Մոուրինյոն «Ռոմայում» կարևոր ազդանշան է բոլորի համար, նույնիսկ թիմի ֆուտբոլիստների համար: Դա ակումբի հավակնության ապացույցն է, այն նաև խթան է մրցաշրջանի այս վերջին հատվածի համար, որը պետք է հարգել»։

Մոուրինյոյին նախազգուշական կոչով է դիմել Հռոմի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն։ Լեգենդար մասնագետն ասում է, որ Հռոմը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է, բայց այնտեղ բարդ է աշխատելը։

«Հռոմը այրում է բոլորին։ Այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է, բայց նաև մի վայր է, որտեղ չափազանց դժվար է աշխատել։ Ամեն ինչի բանալին ամուր կազմ ունենալու ու մարզչական շտաբի թիկունքին ամուր կանգնած ֆուտբոլիստների խումբ ստեղծելու մեջ է։ Միավորված թիմ ու բոլորն ամեն ինչի դեմ։ Դա ես արեցի։ Մարզչին միշտ պետք է աջակցել։ Պետք չէ թույլ տալ, որևէ մեկն օգտվի կուլիսներում տեղի ունեցող իրադարձություններից ու այլախոհություն առաջացնի»,-ասում է Կապելոն։

Հիմա գանք հայ երկրպագուների մեկնաբանություններին։ Այստեղ տեսակետները շատ են։ Ոմանք վտանգ են տեսնում Մոուրինյոյի «Ռոմա» գալու մեջ։ Կան նաև լավատեսներ, որոնք կարծում են, որ պորտուգալացու ժամանումը Հռոմ կօգնի թիմին։ Ի՞նչ են գրում մեր հետևորդները։ Եկեք պարզենք։

Man Utd news Henrikh Mkhitaryan Jose Mourinho 1250103 - «Հենո՛ ջան, արի՛ «Շիրակ»․ Երկրպագուների ու ֆուտբոլային հանրության արձագանքը Մոուրինյոյի նշանակմանը

«Հենո՛, փախի՛ «Ռոմայից»։ 

«Ա՜յ հիմա ավելի լավ կլինի Հենոն գնա «Յուվե»։ 

«Վե՞րջ, Հենոն էլի գնաց պահեստային նստարա՞ն»։ 

Երկրպագուներից մեկն էլ կոչ է անում Հենոյին վերադառնալ Հայաստանի Պրեմիեր լիգա։ Առանց օգտատիրոջ էջը ստուգելու էլ կարող ենք վստահ ասել, թե որ քաղաքից է նա․

«Հենո ջա՛ն, արի՛ «Շիրակ»։ 

Կան նաև տեսակետներ, որոնց համաձայն՝ Մոուրինյոյի գալը լավ է լինելու «Ռոմայի» համար, իսկ Հենոյին ճանապարհ է հարթելու դեպի «Յուվենտուս»․

«Ռոմային» այս պահին հենց Մոուրինյոյի պես մարզիչ էր պետք։ Ես լավատես եմ։ 6 գնդակ բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդից»․ դա շատ-շատ է։ Իսկ Մոուրը գիտի, ոնց կարգավորի խաղը պաշտպանությունում։ Իսկ Հենոն միայն ուրախ պիտի լինի Մոուրինյոյի գալով։ Իր համար ճանապարհ ա բացվում դեպի «Յուվենտուս»,-գրում է օգտատերերից մեկը։

«Ռոմայում չգիտե՞ն, որ Մոուրինյոն վատ հարաբերություններ ունի թիմի երկու առաջատարների՝ Քրիս Սմոլինգի ու Մխիթարյանի հետ։ Նա արդեն այս երկուսին չխաղացնելու ու անտեսելու փորձ ունի»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

«Հերթական մրցաշրջանն անցկացնելով առանց տիտղոսի՝ նրանք դրականն են գտնում». Մոուրինյոն՝ «ՄՅու»-ի մասին

Դոնարուման կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

«Տեղավորվեք ու վայելեք». «Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի բոլոր գոլերը (տեսանյութ)

Մոուրինյոն ուզում է «Ռոմա» հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր աստղերից մեկին

Մոուրինյոյի նոր պահանջը. «Ռոման» կարող է գնել Ա սերիայի ռմբարկուներից մեկին

Խեդիրա. «Մոուրինյոն զանգահարեց, ու իմ կյանքը փոխվեց այդ պահից»

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» ֆուտբոլիստին

Մխիթարյանի նախկին թիմակիցն ընդունել է «Ռոմայի» առաջարկը

Դեշամը հեգնել է Մոուրինյոյին