fbpx
Բաժիններ

«Հենո-400». Հենրիխ Մխիթարյանի համար «Ուիգանի» հետ խաղը հոբելյանական էր

«Ուիգանի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումն ակումբային մակարդակով Հենրիխ Մխիթարյանի հոբելյանական՝ 400-րդ խաղն էր պաշտոնական մրցումներում: Հերթական հոբելյանը հայ ֆուտբոլիստը նշեց՝ «Մանչեսթր Յունայթեդում» բացելով գոլերի հաշիվը նաև Անգլիայի գավաթի մրցաշարում: Տպավորիչ այդ ցուցանիշին հասնելու համար հայկական ֆուտբոլի ներկայիս աստղին 11 մրցաշրջան պահանջվեց:

Ակումբային մակարդակով պաշտոնական առաջին հանդիպումը Մխիթարյանն անցկացրել է 2006թ. հունիսի 27-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության 12-րդ տուրի խաղում: 77-րդ րոպեին, երբ «Փյունիկը» հաշվի մեջ արդեն առջևում էր 3:0 հաշվով, Սամվել Պետրոսյանն Էդուարդ Պարցիկյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա պատանի Մխիթարյանին, ով արդեն իր մասին գովեստով խոսելու առիթ էր տվել «Փյունիկ-2-ում» ունեցած արդյունավետ  ու գրագետ խաղի շնորհիվ:

Հայկական ֆուտբոլում Մխիթարյանի ակումբային կարիերան կարճ տևեց՝  ընդամենը 3,5 տարի: «Փյունիկի» կազմում չհասցնելով նույնիսկ 100 պաշտոնական խաղ անցկացնել, Հենրիխը հայտնվեց Դոնեցկի «Մետալուրգում», որտեղից սկսվեց նրա արտասահմանյան փայլուն կարիերան:

Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդը հատկապես վառ դրսևորվեց «Շախտյորում» 2012/13թթ. մրցաշրջանում: Ուկրաինայի առաջնությունում Հենրիխը պարզապես հիացրեց իր արդյունավետությամբ: Անցկացրած 29 հանդիպումներում խփած 25 գնդակով նա ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու և արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Կիևի «Դինամոյի» ճանաչված ռմբարկուներ Սերգեյ Ռեբրովի (1997/98թթ.) և Մաքսիմ Շացկիխի (2002/2003թթ.) արդյունքը, որոնք 22-ական գոլի հեղինակ էին դարձել: Հարկ է նշել, որ մինչ օրս Մխիթարյանի արդյունավետության ռեկորդը ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ կրկնել:

Դորտմունդի «Բորուսիան» հայկական ֆուտբոլի աստղին խաղային ունակությունները նորովի դրսևորելու ավելի լայն հնարավորություն ընձեռեց: Թիմի կազմում անցկացրած 3 մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը պաշտոնական մրցումներում 140 խաղ անցկացրեց, ինչը նրա արտասահմանյան ակումբային կարիերայում առայժմ ռեկորդային արդյունք է:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները տարբեր ակումբներում տարբեր մրցաշարերում:

Թվական Ակումբ Ա Գ Ս Ե ԸՆԴ
2006-2009 «Փյունիկ» 70 15 1 6 92
2009-2010 «Մետալուրգ» Դոնեցկ 37 2 6 45
2010-2013 «Շախտյոր» 72 11 2 21 106
2013-2016 «Բորուսիա» Դորտմունդ 90 17 1 32 140
2016-2017 «Մանչեսթր Յունայթեդ» 12 2 3 17

Հենրիխ Մխիթարյանը դարձավ հայ ֆուտբոլիստներից 17-րդը, ով իր ակումբային կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում հատեց 400-րդ խաղի սահմանագիծը: Իսկ ահա արտերկրի ակումբներում անցկացրած խաղերի քանակով Հենրիխը յուրօրինակ ռեկորդակիր է: Արտասահմանյան 4 ակումբների կազմում Մխիթարյանն ընդհանուր առմամբ 308 խաղ է անցկացրել:

400-ի խորհրդանշական ակումբի անդամների ցանկը գլխավորում է հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը, ով 1992-2012թթ. ընթացքում «Փյունիկի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» կազմում ընդհանուր առմամբ 651 խաղ է անցկացրել:

VivaroNews.am-ը ներկայացնում է ակումբային մակարդակով (միայն բարձրագույն խմբի թիմերում) պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշները: Դրանք ներառում են ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոգավաթների (Ե) և ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաև արտերկրի ակումբներում (ԱԵ) անցկացրած պաշտոնական խաղերը:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՊՀ ԱԵ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 13 178 651
2.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 576
3.Արթուր Քոչարյան 357 67 1 11 2 82 520
4.Տիգրան Դավթյան 409 62 3 31 505
5.Համլետ Մխիթարյան 192 44 2 18 7 231 494
6.Կարեն Ալեքսանյան 324 52 4 21 10 80 491
7.Արթուր Ոսկանյան 254 43 3 16 6 123 445
8.Գևորգ Կասպարով 294 45 4 20 10 59 432
9.Արթուր Պետրոսյան 214 45 2 8 6 155 430
10.Արամ Ոսկանյան 216 46 2 9 155 428
11.Արարատ Հարությունյան 336 68 3 17 3 427
12.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 19 49 426
13.Դավիթ Գրիգորյան 299 47 2 15 3 54 420
14.Կարեն Դոխոյան 205 30 1 12 3 164 415
15.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 7 415
16.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 13 58 412
17.Հենրիխ Մխիթարյան 70 15 1 6 308 400

Աշոտ Հայրապետյան


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Շեյխերը գրոհում են. «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նոր սեփականատեր ունենալ

Մոուրինյո․ «Ուզում եմ այնպիսի աշխատանք, ինչպիսին Սուլշերինն է»

Սուլշեր․ «Պետք է գովաբանենք մրցավարին»

«Դա ակնհայտ խախտում էր»․ Կլոպը՝ «Յունայթեդի» խփած գոլի դրվագի մասին

«Լիվերպուլը» խուսափեց պարտությունից «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (տեսանյութ)

Հայտնի է՝ «Ման․ Յունայթեդն» ամռանն ինչ չափի գումար է հատկացնելու նոր տրանսֆերներին

«Լիվերպուլի» երկրպագուները չէին մոռացել, որ Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո առաջին անգամ են այցելում «Օլդ Թրաֆորդ» (ֆոտոշարք)

«Յունայթեդի» մեկնարկային կազմում հարկադրված փոփոխություն է եղել

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ». Մեկնարկային կազմեր

Ռիո Ֆերդինանդի հորդորն ու ուղերձը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ

Գվարդիոլան ասել է, թե ինչու չի դիտելու «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու փորձ է կատարել

Սուլշեր. «Վստահ եմ՝ նորից ԱՊԼ-ի չեմպիոն կդառնանք ավելի շուտ, քան 30 տարի անց»

Զլատան․ «Լուկակուին 50 ֆունտ էի առաջարկել գնդակով յուրաքանչյուր հաջող հնարքի համար»

Կլոպ. «Սուլշերին պետք չեն իմ խորհուրդները»

Պաշտոնական․ «Ման․ Յունայթեդը» նոր պայմանագիր է կնքել իր հեռանկարային ֆուտբոլիստի հետ