fbpx
Բաժիններ

Հենրիխ Մխիթարյան. «Չեմ կարծում՝ «Ռոմա» տեղափոխությունը նահանջ քայլ է»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Իտալիա: Այս րոպեներին ընթանում է մեր ֆուտբոլիստի առաջին ասուլիսը` որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ: Մխիթարյանը պատասխանում է լրագրողների հարցերին:

«Ես ցանկացած դիրքում ինձ լավ եմ զգում: Կարևորն այն կապված լինի հարձակման ու արդյունավետության հետ: Իմ դիրքը, իհարկե, ենթահարձակվողի դիրքն է: Այնտեղ ես ինձ ավելի ազատ եմ զգում: Սակայն եզրերից էլ եմ սիրում խաղալ: Ընդ որում՝ տարբերություն չկա՝ ձախից, թե աջից: Ես նախըտրում եմ խաղալ հարձակմանը մոտ: Վերջնական որոշումը մարզիչն է կայացնում:

Այնպես ստացվեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում հանդիպեցի իմ ներկա թիմակիցներին: Իտալիայի հետ խաղից հետո մենք առաջին անգամ հանդիպեցինք Ֆլորենցիին, զրուցեցինք խաղի, «Ռոմայի» մասին: Այնուհետև մի քանի օր անց խաղի ու ակումբի գործերի մասին զրուցեցինք Ջեկոյի հետ, անգամ այսօր մարզմանը, քննարկեցինք խաղը, դրվագները: Բայց հավաքականն արդեն անցյալում է, հիմա ակումբի մասին ենք մտածելու:

Հավաքականում ես խաղում եմ ենթահարձակվողի դիրքում, ազատ եմ գործում, բայց խաղի վերջում ես փորձում եմ խաղալ հարձակվողի դիրքում, որ գոլ խփեմ, հաջողություն բերեմ հավաքականին: Անգլիայում հիմնականում կառուցող դեր էի կատարում, կապող օղակ էի պաշտպանության ու հարձակման միջև, դրա համար էլ արդյունավետ չէի: Ես ուրախանում եմ, երբ գոլ եմ խփում կամ գոլային փոխանցում եմ կատարում: Դրանից եմ հաճույք ստանում:

Ես հետևում էի «Շախտյորի» ելույթներին Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խաղերին: Ես իհարկե, չեմ հետազոտել խաղը առավել ուշադրությամբ, սակայն կարող եմ ասել, որ տպավորված եմ թիմի հարձակվողական ներուժով: Նրանք մեծ թիմերի նկատմամբ հաղթանակներ տարան: Հուսամ՝ Ֆոնսեկան կբերի իր հետ հաղթանակներ ու մենք կուրախացնենք երկրպագուներին:

Ես շատ նամակներ եմ ստացել «Ռոմայի» ֆաներից, նրանք ուրախ էին, ես էլ եմ ուրախ գալու համար: Հիմա կարևորը «Ռոման» է, ես չեմ վախենում ճնշումից, ես միշտ եմ եղել ճնշման տակ: Թոփ խաղացողը չպետք է դրանից խուսափի, չվախենա ճնշումից կամ քննադատությունից, ես 30 տարեկան եմ ու գիտեմ՝ ինչպես հաղթահարեմ այդ ամեն ինչը:

Ես ընտրեցի «Ռոման» որովհետև դա մեծ հնարավորություն է ցույց տալու իմ ունակությունները: Ամեն ինչ եղել է շատ արագ: Զանգ եմ ստացել իմ գործակալից, և նա ասել է, որ պետք է շտապեմ Հռոմ: Ոչինչ չեմ քննարկել: Գումարի մասին անգամ խոսք չի գնացել: Եկել եմ այստեղ նոր մարտահրավերի համար:

Նախ, ես լքեցի Անգլիան ու այլևս չեմ ցանկանում խոսել դրա մասին: Ես չեմ կարծում, որ «Ռոմա» տեղափոխվելով նահանջ քայլ եմ կատարել: Այն մեծ թիմ է՝ մեծ պատմությամբ, հույս ունեմ այստեղ կհարմարվեմ: Երևի չհարմարվեցի Անգլիային ու անգլիական ֆուտբոլին: Ինձ համար կապ չունի՝ որտեղ ես խաղում, կարևորը հաճույք ստանաս, «Արսենալում» վերջին 1 ամիսը ես երջանիկ չէի, դրա համար եկա այստեղ երջանիկ լինելու ու հաճույք ստանալու համար», – ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը առաջին մարզումն է անցկացրել «Ռոմայի» հետ (լուսանկար)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց առանց Մխիթարյանի, մյուս արդյունքները (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է, Մխիթարյանը՝ սպասում, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Արսենալն» ու «Սևիլիան» հաղթանակով մեկնարկեցին, «Լացիոն» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

«Ռոմա» – «Բաշակշեհիր». Մեկնարկային կազմեր

«Այնտրախտ» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր

Եվրոպա լիգայի հաղթողի հիմնական հավակնորդները՝ ըստ բուքմեյքերների

Մխիթարյանը մեկնարկում է Եվրոպա լիգայում իր նոր երթը «Ռոմայի» հետ

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում՝ ըստ լրատվամիջոցների

Զբիգնև Բոնեկ. «Ռոմայում» վաղուց Մխիթարյանի նման ֆուտբոլիստի անհրաժեշտություն կար»

Մխիթարյանը՝ «Ռոմայի» ամսագրի շապիկին

«Ռոմայի» հայտացուցակը «Բաշակշեհիրի» դեմ խաղի համար

Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում»․ Ինչպես արձագանքեցին իտալական մամուլը, թիմակիցներն ու Ֆրանչեսկո Տոտին (տեսանյութ)

Ռոնալդու. «Ինձ իսկապես մեկ քայլ էր բաժանում «Արսենալից»

Մխիթարյանի ու նոր թիմակիցների վերջին մարզումը «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)

«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով». Կարծիք Իտալիայից՝ Մխիթարյանի նորամուտի մասին