fbpx

Հենրիխ Մխիթարյան vs Միրալեմ Պյանիչ. Ո՞վ կբերի ավելի շատ միավորներ վաղվա խաղում

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 1 տուր

23 Մարտ 2019 - 23:45

2

Բոսնիա և Հերցեգովինա

1

Հայաստան

1 - 0 Ռադե Կրունիչ - 33`

2 - 0 Դենի Միլոշևիչ - 80`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 93`

Հայաստանի հավաքականը 1-ամյա դադարից հետո սկսում է ելույթները մեծ մրցաշարի որակավորման փուլում: Vivaro Fantasy-ն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ խաղալ ֆենտզի հենց մեր հավաքականի տղաներով: ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլերում Ձեր ֆենտզի թիմում կարող եք ներառել մեր հավաքականի ցանկացած խաղացողի, բայց առաջին հերթին Ձեր ընտրությունը կանգնելու է Հենրիխ Մխիթարյանի վրա: Փորձենք հասկանալ նրա վիճակագրությունն ու արդյունավետությունը ֆենտզի խաղի տեսանկյունից՝ համեմատելով նրան մրցակցի կիսապաշտպանության աստղի՝ Միրալեմ Պյանիչի հետ:

Ա սերիա / Պրեմիեր լիգա

Միրալեմ Պյանիչ – 19 միավոր

2 գոլ x 5 միավոր = 10 միավոր, 3 գոլային փոխանցում x 3 = 9 միավոր

Հենրիխ Մխիթարյան – 42 միավոր 

6 գոլ x 5 = 30 միավոր, 4 գոլային փոխանցում x 3 = 12 միավոր

Ինչպես տեսնում ենք՝ Մխիթարյանը միավորներով ու արդյունավետությամբ զգալիորեն գերազանցում է «Յուվենտուսի» աստղային ֆուտբոլիստին: Պատճառներից գլխավորը, իհարկե, Մխիթարյանի՝ հարձակմանն ավելի միտված լինելն է, ինչն օգնում է նրան ավելի շատ ներգրավված լինել թիմի գոլերում՝ կամ գոլով, կամ գոլային փոխանցումով: Մեծ դեր ունի նաև թիմերի խաղաոճը՝ «Արսենալը» շատ ավելի հարձակվողական թիմ է, իսկ «Յուվենտուսը» կարող է ամբողջ խաղին սպասի իր եզակի հնարավորությանը: Հավաքականի կազմում էլ Հենոն ավելի շատ հնարավորություններ է ունենալու դարպասին հարվածներ կատարելու և գրոհների եզրափակիչ հատվածին մասնակցելու:

Չեմպիոնների լիգա / Եվրոպա լիգա

Միրալեմ Պյանիչ – 10 միավոր

2 գոլ x 5 = 10 միավոր, 0 գոլային փոխանցում

Հենրիխ Մխիթարյան – 9 միավոր

0 գոլ, 3 գոլային փոխանցում x 3 = 9 միավոր

Եվրագավաթում պատկերն այլ է: Այստեղ շատ բան կախված է թիմային ելույթներից: «Արսենալը», հավանաբար, Եվրոպա լիգայի այս խաղարկության ամենաանկայուն թիմն է: Բացի դա, Էմերին եվրագավաթային խաղերին անկանխատեսելի կազմեր է օգտագործում, որոնցում շատ հաճախ բացակայում է Մխիթարյանը: Հենոն չէր խաղում նաև վերջին՝ «Ռենի» դեմ խաղին, սակայն դա վնասվածքի պատճառով էր: Իսկ ահա Պյանիչը Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում արդեն հասցրել է 2 գոլ խփել: Նրան շատ է օգնում նաև այն փաստը, որ երբեմն իրացնում է ստանդարտները, և եթե «Յուվենտուսում» նա տուգանային հարվածները «կիսում է» Ռոնալդուի հետ, ապա հավաքականում բոլոր ստանդարնտերը իրացնելու է հենց Պյանիչը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Խաղից առաջ»․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Արսենալի» վերջին մարզումից

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Նապոլիի» դեմ խաղը հոբելյանական է եղել Մխիթարյանի համար

Հենրիխ Մխիթարյանը միացել է ռասիզմի դեմ հատուկ ակցիային (նկար)

Եղե՞լ է Հենոյի թիմակիցը, թե՞ ոչ. VNews-ի Quizz-ը

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

Չեմպիոնների լիգա. 1/4 պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականն ըստ Vivaro Fantasy-ի

«Կյանքում ի՞նչ նպատակներ ունես». պատասխանում է Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

ՈւԵՖԱ-ն կաջակցի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալու հարցով, եթե «Արսենալը» հասնի ԵԼ-ի եզրափակիչ

ԱՊԼ-ի նախկին աստղերը քննադատել են Մխիթարյանի խաղը

Անգլիական մամուլի քննադատության թիրախում. Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Ուոտֆորդի» դեմ խաղում

Մրցույթ. Շահե՛ք Եվրոպա լիգայի մեգամրցաշարի տոմսեր

Մխիթարյան․ «Երբ երեխա էի, երազում էի «Լամբորջինի» ունենալու մասին» (տեսանյութ)

ՄՐՑՈՒՅԹ. Շահե՛ք Vivaro Fantasy Չեմպիոնների լիգայի մրցաշարի տոմսեր

«Արսենալը» հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)