Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ - VNews
Բաժիններ

Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

06 Օգոստոս 2020 - 20:55

2

Սևիլիա

0

ԱՍ Ռոմա

1 - 0 Սերխիո Ռեգիլոն - 22`

2 - 0 Յուսեֆ Էն-Նեսերի - 44`

Կարմիր Քարտ Ջանլուկա Մանչինչ - 100`

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ խոսել է առաջիկա հանդիպման մասին։

– Ինչի՞ց պետք է «Ռոման» զգուշանա վաղվա խաղում․

– Կարծում եմ՝ մենք պետք է ամբողջական կենտրոնացում ու զգոնություն պահպանենք։ Հարկավոր է կենտրոնացած լինել, պահել գնդակն ու լավ կառավարել։ Պետք է վստահ լինենք մեզ վրա։ Եթե խաղանք վստահությամբ ու քաջությամբ, կարող ենք հաղթել։ Պետք է հավասարակշռված մնալ։

– Նախորդ մրցաշրջանում անվտանգության նկատառումներից ելնելով՝ դու չես մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին։ Դա լրացուցիչ մոտիվա՞ցիա է հիմա․

– Ակնհայտ է, որ ամոթալի էր նախորդ մրցաշրջանում եզրափակիչին չմասնակցելը, սակայն դա անցյալում է։ Ես չեմ ուզում խոսել դրա մասին, քանի որ բարդ է։

Այս տարի տարբեր է, ու ես ուզում եմ հասնել եզրափակիչ։ Ուզում եմ հաղթել այնպես, ինչպես վաղվա խաղում եմ ցանկանում հաղթել՝ եզրափակիչ հասնելու համար։ Հեշտ չի լինելու, սակայն ես վստահ եմ, որ թիմը պատրաստ է խաղին։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին՝ հաղթանակի հասնելու համար։ Եթե մենք հաղթանակ տոնենք, դա ինձ կբավարարի։

– Ինչպե՞ս ես հարմարվում նոր մարտավարությանը, արդյոք այն օգնո՞ւմ է քեզ հնարավորություններ ստեղծելիս․

– Ես վայելում եմ հիմա, հաճույք էի ստանում նա այլ մարտավարության դեպքում։ Հիմա ավելի շատ նրա մասին է, թե ինչպես ես գործում խաղադաշտում, ինչ կարող ես անել թիմակիցներիդ համար։ Ես հնարավորն անում եմ՝ խաղընկերներիս օգնելու ու խաղը հաղթելու համար։

Հիմա մենք խաղում ենք 3-4-2-1 մարտավարությամբ, և ես հիմա ավելի մոտ եմ Էդին Ջեկոյին ու մրցակցի դարպասին։ Մենք սրա վրա աշխատանք ենք տարել, և սա լավ է աշխատում թե՛ ինձ, թե՛ թիմի համար։ Ուզում եմ շարունակել հաջողություններ բերել թիմին։

Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից է։ Վաղը, սակայն, այլ է լինելու։ Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դեռ գոլ չեմ խփել։ 90 րոպե ունեմ դրա համար, սակայն ինձ համար կարևորագույնն այն է, որ թիմը հաղթի։ Անհատական հաջողություններն այս պարագայում կարևոր չեն։ Կարևորն այն է, որ թիմը հաջողության հասնի։ Դուք պարտվում ու հաղթում եք միասին։ Վաղը ես ավելի շատ պետք է աշխատեմ։ Եթե գոլի հեղինակ դառնամ, կուրախանամ, բայց հաղթանակը կարևորագույնն է։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» գլխավոր մարզիչը բացահայտել է թիմի մեկնարկային կազմը «Յուվեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Ինձ դուր եկավ Մխիթարյանը որպես «կեղծ 9 համար»

Հայտնի է «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի օրն ու ժամը

Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է»

«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ

«Ռեալի» հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

«Բավարիան» գերազանցել է «Ռեալի» ռեկորդը

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Բավարիան» չհրաժարվեց հերթական տիտղոսից (տեսանյութ)

«Միլանը» նույնպես Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

«Տոտենհեմը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Սևիլիան» առաջ է անցնում հաշվի մեջ «Բավարիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Բավարիա» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)