fbpx

Հենրիխ Մխիթարյանի ու Ունայ Էմերիի ասուլիսը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատասխանել են լրագրողների հարցերին Չեմպիոնների միջազգային գավաթում կայանալիք ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ:

«ՊՍԺ-ն ու «Արսենալը» 2 մեծ ակումբներ են՝ մեծ պատմությամբ ու հիանալի ապագայով: Ինձ համար այս խաղը մի փոքր տարբերվում է, բայց աշխատանքի տեսանկյունից այն բոլորի նման է: Սա պահանջկոտ աշխատանք է, բայց նաև ոգևորող»,-ասել է Էմերին:

Իսպանացի մասնագետը նաև հայտնել է, որ լոնդոնյան ակումբի հարձակվող Ալեքս Իվոբին շուտով նոր պայմանագիր կարող է ստորագրել:

«Ես տեղեկություն ունեմ, որ Ալեքս Իվոբին մոտ է պայմանագիրը թարմացնելուն: Ես ցանկանում եմ հնարավորություն ունենալ աշխատել բոլոր խաղացողների հետ: Մեսուտը, Էլնեին ու Իվոբին արդեն մարզվում են թիմի հետ ու ես դրական տպավորություններ ունեմ:

Թիմին հարմարվում են ոչ միայն նոր խաղացողները: Երիտասարդներն էլ հնարավորություն ունեն աշխատել մեզ հետ ու ցուցադրել իրենց որակները»:

Հայաստանի հավաքականի ավագն էլ իր հերթին ընդգծել է, որ ցանկանում է շատ գոլերի հեղինակ դառնալ նոր մրցաշրջանում:

«Եթե դուք ցանկանում եք նույն Հենրիխին տեսնել, ինչ Դորտմունդում, ապա ես ձեզ կասեմ, որ դա անհնարին է: Ես հիմա այլ ակումբում եմ, որը այլ փիլիսոփայություն ունի: Այստեղ մեր նպատակն է որքան հնարավոր է լավ պատրաստվել նոր մրցաշրջանին:

Ես կփորձեմ որքան հնարավոր է շատ գոլեր, քանի դա կարևոր է «Արսենալի» համար: Ես վստահ եմ, որ մենք լավ մրցաշրջան ենք ունենալու»,-ասել է Մխիթարյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«ՈւԵՖԱ-ն շատ ժամանակ ուներ Մխիթարյանի խնդիրը լուծելու համար». BBC-ի հաղորդավար

Վան Պերսին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին. «Արսենալը» ունի առավելություն, բայց պետք չէ մոռանալ Ազարի մասին»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Դե Խեան կարիերայի շարունակության այլ տարբերակ է նախընտրում

ՊՍԺ-ն չի ուզում հրաժարվել Մբապեից, բայց տրանսֆերային արժեք սահմանել է

Մբապեն ՊՍԺ-ում կմնա միայն 2 պայմանով

«Արսենալը» կհանդիպի ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին Մխիթարյանի հարցով

Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ»

Կոսիելնին՝ Մխիթարյանի որոշման մասին. «ՈւԵՖԱ-ն չպետք է եզրափակիչի անցկացումը վստահեր այդ երկրին»

Պետր Չեխը կվերադառնա «Չելսի»

Թիմակիցների արձագանքը, երբ Մխիթարյանը հայտնեց Բաքու չմեկնելու որոշման մասին (տեսանյութ)

Լիխտշտայներ․ «Մխիթարյանի համար վտանգավոր կլիներ Բաքու գալը, ուստի հասկանում ենք նրա որոշումը»

Իվոբի․ «Ուզում ենք նվաճել մրցանակը Մխիթարյանի համար»

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Մխիթարյանի բացակայությունը՝ ինքնաթիռի տոմսը վերադարձնելու պատճառ․ Ուտկինը զայրացած է

Էմերի. «Ես չեմ կարող ստիպել Մխիթարյանին գալ մեզ հետ Բաքու»