fbpx
Բաժիններ

Հենրիխ Մխիթարյանն իր 600-րդ խաղը կանցկացնի. Ե՞րբ և որտե՞ղ հասցրեց, ու էլ ո՞վ կարող է հասցնել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային իր հարուստ կարիերայում հերթական տպավորիչ ցուցանիշը կգրանցի: Լիխտենշտեյնի  հավաքականի հետ Եվրո-2020-ի ընտրական հանդիպումը նրա ֆուտբոլային կարիերայում կլինի 600-րդը պաշտոնական մրցումներում: Այդ հոբելյանը Մխիթարյանը կարող էր նշել «Չելսիի» հետ կայացած Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակչում, սակայն հայտնի պատճառներով Բաքու չմեկնեց:

Հիշեցնենք, որ պաշտոնական մրցումներում 500-րդ խաղի հոբելյանը Մխիթարյանը նշել էր 2017թ. մայիսի 17-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցելով «Սաութհեմփթոնի»  հետ կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության արտագնա հանդիպմանը:

ՀՀ առաջնություններում առաջին հանդիպումը Մխիթարյանն անցկացրել է 2006թ. հունիսի 27-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության 12-րդ տուրի խաղում: 77-րդ րոպեին, երբ «Փյունիկը» հաղթում էր 3-0 հաշվով, Սամվել Պետրոսյանն Էդուարդ Պարցիկյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա պատանի Մխիթարյանին, որն արդեն իր մասին գովեստով խոսելու առիթ էր տվել «Փյունիկ-2-ում» ունեցած արդյունավետ ու գրագետ խաղի շնորհիվ՝ մասնակցելով նաև ՀՀ գավաթի 3 հանդիպման:

Հենց «Փյունիկում» խաղալիս էլ Մխիթարյանն իր նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականներում: Առայժմ ազգային հավաքականում Հենրիխն առավել շատ հանդիպումներ (24) անցկացրել է Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին: Իսկ պաշտոնական մրցումներում առավելագույն քանակի հանդիպումների (160) Մխիթարյանը մասնակցել է՝ հանդիսանալով Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ:

VNews.am-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները տարբեր ակումբներում տարբեր մրցաշարերում (Ա – առաջնություն, Գ – գավաթի մրցաշար, Ս – սուպերգավաթ, Ե – եվրագավաթներ, ԱՀ – Հայաստանի ազգային հավաքական,  ԵՀ – Հայաստանի երիտասարդական հավաքական):

Թվական Ակումբ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԸՆԴ
2005-2009 «Փյունիկ» 70 16 1 6 10 10 113
2009-2010 «Մետալուրգ» Դոնեցկ 37 2 6 5 4 54
2010-2013 «Շախտյոր» 72 11 2 21 24 130
2013-2016 «Բորուսիա» Դորտմունդ 90 17 1 32 20 160
2016-2017 «Մանչեսթեր Յունայթեդ» 39 7 1 16 11 74
2018-2019 «Արսենալ» 36 3 17 12 68

1 տարի ֆուտբոլ չխաղաց և ամիսներ անց հրավիրվեց հավաքական. Ընտրանու հայտացուցակի հետքերով

Հենրիխ Մխիթարյանը կդառնա ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներից ընդամենը 2-րդը, ով իր կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում կհատի 600-րդ խաղի սահմանագիծը: Իսկ ահա արտերկրի ակումբներում անցկացրած խաղերի քանակով Հենրիխը յուրօրինակ ռեկորդակիր է: Արտասահմանյան 5 ակումբների կազմում Մխիթարյանն ընդհանուր առմամբ 410 խաղ է անցկացրել:

Պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով 1992-2012թթ. ընթացքում «Փյունիկի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» և Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 783 խաղ է անցկացրել:

VNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշները: Դրանք ներառում են ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրագավաթների (Ե) խաղարկություններում,  Հայաստանի ազգային (ԱՀ) ու երիտասարդական (ԵՀ) հավաքականներում և ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաև արտերկրի ակումբներում (ԱԵ) անցկացրած պաշտոնական խաղերը:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԱԵ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 178 783
2.Հենրիխ Մխիթարյան 70 16 1 6 82 14 410 599
3.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
4.Համլետ Մխիթարյան 192 44 2 18 56 7 231 550
5.Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 82 534
6.Կարեն Ալեքսանյան 324 52 4 21 25 15 10 80 531
7.Գևորգ Կասպարով 332 50 5 21 29 2 10 59 508
8.Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
9.Արթուր Ոսկանյան 254 43 3 16 54 1 6 123 500
10.Արթուր Պետրոսյան 214 45 2 8 69 6 155 499
11.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 49 480
12.Կարեն Դոխոյան 205 30 1 12 48 8 3 164 471
13.Ռոման Բերեզովսկի 22 94 8 337 461
14.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 58 461
15.Արամ Ոսկանյան 216 46 2 9 11 14 155 453
16.Գևորգ Ղազարյան 133 25 3 10 65 18 3 189 446
17.Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
18.Դավիթ Գրիգորյան 299 47 2 15 9 13 3 54 442
19.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
20.Հրայր Մկոյան 233 39 12 46 7 7 85 429
21.Սամվել Մելքոնյան 282 58 1 17 29 16 6 18 427
22.Մարկոս Պիզելի 128 13 1 8 66 202 418
23.Արարատ Առաքելյան 252 49 2 19 33 13 6 37 411
24.Լևոն Պաչաջյան 193 42 4 17 38 13 12 87 406

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

Մխիթարյանը մեկնարկում է Եվրոպա լիգայում իր նոր երթը «Ռոմայի» հետ

Զբիգնև Բոնեկ. «Ռոմայում» վաղուց Մխիթարյանի նման ֆուտբոլիստի անհրաժեշտություն կար»

Մխիթարյանը՝ «Ռոմայի» ամսագրի շապիկին

Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում»․ Ինչպես արձագանքեցին իտալական մամուլը, թիմակիցներն ու Ֆրանչեսկո Տոտին (տեսանյութ)

«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով». Կարծիք Իտալիայից՝ Մխիթարյանի նորամուտի մասին

Մխիթարյանը Բատիստուտայի ու Բոնեկի կողքին է հայտնվել նորամուտի գոլի շնորհիվ

Ֆրանչեսկո Տոտի. «Գիտեի, որ Մխիթարյանն ու Վերետուն դառնալու են Ֆոնսեկայի թիմի առանցքային մասնիկը»

«Ռոման» անիմացրել է Հենրիխ Մխիթարյանի նորամուտի գոլը (տեսանյութ)

Գտնվել է Մխիթարյանի մասին պաշտոնական հայտարարության մեջ նշված երեխաներից մեկը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Սասուոլոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Կլյուվերտ. «Մխիթարյանն ու Սմոլինգը վստահություն են տվել թիմին»

Ինչպես էր «Ստադիո Օլիմպիկոն» վանկարկում Մխիթարյանի անունը նրա գոլից հետո (տեսանյութ)

«Ռոման» կատակել է Մխիթարյանի վերաբերյալ գրառում կատարած երկրպագուի վերաբերյալ