fbpx
Բաժիններ

Ինչպիսին էր Մխիթարյանի մրցաշրջանը. զուգահեռներ՝ նախորդ մրցաշրջանների հետ

Հենրիխ Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանը կարելի է հակասական համարել: Մի կողմից՝ Էմերիի համար Հենոն անձեռնմխելի խաղացողներից չէր, բայց նա, ամեն դեպքում, բավական խաղաժամանակ ունեցավ ու օգնեց իր թիմին հասնել Եվրոպա լիգայի եզրափակիչ: Մասնավորապես՝ խոսենք թվերով:

Մխիթարյանն այս մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 37 հանդիպում:

Պրեմիեր լիգայում Մխիթարյանը մասնակցել է 25 խաղի, որից 19-ի դեպքում եղել է թիմի մեկնարկային կազմում՝ մեկ խաղում միջինն անցկացնելով 65 րոպե: Հայաստանի հավաքականի ավագը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում խփել է 6 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում և ստեղծել է 10 գոլային պահ:

Սա Մխիթարյանի 3-րդ ամբողջական մրցաշրջանն է ԱՊԼ-ում: Համեմատության համար նշենք, որ իր առաջին՝ 2016/17 մրցաշրջանում Հենոն, այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 24 խաղ,  որից 15-ը՝ մեկնարկայինում, խփել է 4 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: Իսկ ահա նախորդ՝ 2017/18 մրցաշրջանում, որում Մխիթարյանն առաջին կեսն անցկացրեց ՄՅՈւ-ում, իսկ երկրորդն «Արսենալում», ընդհանուր անցկացրեց 26 խաղ, դարձավ 3 գոլի հեղինակ, բայց գոլային փոխանցումների առումով ցույց տվեց իր լավագույն արդյունքը Անգլիայում՝ 9 անգամ օգնելով խաղընկերներին: Նախորդ մրցաշրջանում Հենոն ավելի շատ էր նաև գոլային պահ ստեղծել՝ 13 անգամ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ինչ է ասել Մոհամեդ Սալահը Դավիդ Լուիսին նշանակված 11-մետրանոցի մասին

«Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ խաղում պարտություն կրեց (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը Պոգբային դեմ է

Կլոպ. «Օբամեյանգը թերություն չունի, բացի մեկ բանից»

ԱՊԼ 2019/2020 Մրցաշրջանի 3 գլխավոր ինտրիգները | Fergie Time #4 (տեսանյութ)

Օբամեյանգ. «Նրանք աշխարհի լավագույն հարձակվողական եռյակներից են, մենք էլ կարող ենք լինել այդպես»

Ռոնալդուն նշել է այն թիմերին, որոնց մերժել է 2003 թվականին

Էմերին ասել է իր 2 ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել

34-ամյա Ֆերնանդո Լյորենտեն մոտ է մանչեսթերյան թիմ տեղափոխությանը

«Արսենալի» մարզումը՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

Սանչեսի տեղափոխությունը Իտալիա կարող է ձախողվել

Լուկակուն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը ու երկրպագուներին

Սեբալյոսը քննարկել է «Բարնլիի» դեմ խաղը Մխիթարյանի հետ