fbpx
Բաժիններ

«Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոր Ակելա՞ն». Մայրաքաղաքային թիմում տիրող այսօրվա պատկերը՝ 3 կետով

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն Ապենինյան թերակղզի վաղուց էր հասունացել: Դեռևս կարիերայի պիկին նրան սպասում էին «Յուվեում», սակայն նա հայտնվեց իր չաղլիկ գործակալի կազմակերպած փոքրիկ ծրագրի անմիջապես կենտրոնում: Տարբեր վարկածների համաձայն, Մխիթարյանի տրանսֆերը չէր ծրագրվում «Մանչ», պարզապես Ռայոլան անգլիական գրանդի համար առաջարկեց Զլատանին ու Պոգբային, Հենոն էլ տրամադրվեց որպես «բոնուս»: Սակայն այդ տրանսֆերը ոչ մի լավ բանով չավարտվեց: Հենոն իր կարիերայի, գուցե, կարևորագույն 3 տարիներն անցկացրեց Անգլիայի՝ իր համար ոչ այնքան հարմար առաջնությունում, որտեղ ամեն մեկը չէ, որ կարող է ցույց տալ իր պոտենցիալը:

Այժմ Հենոն, թեկուզ և ուշացած, բայց համաձայնեց տեղափոխվել իր համար լրիվ նոր միջավայր: Առաջնություն, որտեղ ճնշումն այնքան էլ մեծ չէ: Այո, գուցե այստեղ երկրպագուներն ավելի տաքարյուն են ու կարող են ամբողջ կյանքը նույն ակումբին նվիրած ֆուտբոլիստին (Ֆլորենցի) սուլել մի քանի խաղի ընթացքում:

Այստեղ Հենոյի համար կարող են բացվել նոր հեռանկարներ: Թե որոնք են դրանք՝ կթվենք հերթով: Բայց հիմա ծանոթանանք գայլերի թիմի ներսում ստեղծված իրավիճակին ու նրանց նպատակներին:

«Ռոմայի» մրցակիցներն Ա սերիայում

«Ռոման» վերջին տարիներին ստաբիլ պայքար է մղում լավագույն դեպքում երկրորդ տեղի համար: Ճիշտ է, եղել են վերջերս նաև տարիներ ու մրցաշրջաններ, որտեղ «գայլերը» պայքարել են անգամ ոսկե մեդալների համար, սակայն ամեն անգամ «Յուվեն» խառնել է նրանց ծրագրերը: Ամեն դեպքում «Ռոման» միշտ էլ եղել է թիմ, որ ի զորու է կռիվ տալու ամենաբարձր հորիզոնականների համար:

Ի տարբերություն Անգլիայի առաջնության ու հատկապես «Արսենալի», Ա սերիան ու «Ռոման» լրիվ հավասար իրատեսական պայքարի մեջ է: Անգլիայում «Արսենալը» գրեթե երբեք 4-րդ տեղից բարձր չի ցատկում. Մրցակիցներն անհամեմատ ավելի ուժեղ են: Իսկ Ապենինյան թերակղզում ամեն ինչ հարաբերական հավասարության վրա է: Այսօրվա կազմով «Ռոման» կարող է մասնակցել արծաթե մեդալների համար մղվող մրցավազքին:

Մրցակիցների տեսանկյունից «Ռոման» գուցե ավելի շատ ունի, քան «Արսենալը»՝ Անգլիայում: Եթե այնտեղ լոնդոնյան ակումբը մրցակցում էր «Յունայթեդի», «Չելսիի» կամ «Տոտենհեմի» հետ («Սիթին» ու «Լիվերպուլն» այսօր անհամեմատ ուժեղ են), Իտալիայում «Ռոման» հասավարը հավասարին կպայքարի և՛ «Ինտերի», և՛ «Նապոլիի», և՛ «Միլանի», և՛ առավել ևս «Լացիոյի» հետ:

Եվրոպա… լիգա

«Ռոմայի» մասին լսելուց շատերդ կարող եք հիշել, թե ինչպես «գայլերը» ֆանտաստիկ քամբեքով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեցին «Բարսելոնային»: Սակայն, դրանից հետո բավականին շատ բան է փոխվել: Նախորդ մրցաշրջանում «Ռոման» լքեց պայքարը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից, իսկ այս եվրագավաթային մրցաշրջանը սկսելու է Եվրոպա լիգայում: Հենոյի նոր թիմի հետ նույն խմբում են նրա հին ծանոթներ «Բորուսիա Մյոնխենգլադբախն» ու ավստրիական «Վոլֆսբերգերը», ինչպես նաև թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրը»: Եթե նրան «Ռոմայի» կազմում տեսնելու ցանկությունը շատ մեծ է՝ «Ռոման» Ստամբուլ է գալու նոյեմբերի 28-ին, հիշեք ամսաթիվը:

Տրանսֆերային ամառ – 2019

«Ռոման» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հասցրեց կատարել մի շարք հետաքրքիր ձեռքբերումներ: Բացի Մխիթարյանից, մայրաքաղաքայինների կազմը համալրել են Դավիդե Ձապակոստան, Ժորդան Վերետուն, Ջանլուկա Մանչինին, Քրիս Սմոլինգը, Լեոնարդո Սպինացոլան ու Նիկոլա Կալինիչը: Սա նորեկների ամբողջական ցուցակը չէ: Գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան իր տրամադրության տակ է ստացել տասնյակից ավելի նոր ֆուտբոլսիտների, որոնցից պետք է ստանա նոր թիմ:

Միևնույն ժամանակ «գայլերը» հրաժեշտ են տվել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ստեֆան Էլ Շարավին ու Պատրիկ Շիկը, որը հավակնում էր դառնալու ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը, սակայն այս տրանսֆերի պատճառով այդպես չեղավ: Ռոման կորցրել է Դանիելե դե Ռոսիին, Ստիվեն Ն՛Զոնզիին ու ամենակարևորը՝ Կոստաս Մանոլասին: Հույն պաշտպանի հեռանալը լրջորեն հարվածել է ակումբի պաշտպանողական օղակին:

«Ռոման» երբեք տրանսֆերային ճկուն քաղաքականությամբ աչքի չի ընկել: Դա փաստ է, սակայն վերջին անգամ նման «շոփինգի» գայլերը դուրս էին եկել հեռավոր 2008-ին՝ գնելով 13 նորեկ: Այդ տարիներին թիմն այնքան լավն էր, որ Չեմպիոնների լիգայում «Ռեալ» ու «Լիոն» էր շպրտում դուրս: Հուսանք այս անգամ ևս տրանսֆերային այս հրավառությունը Հենոյի գլխավորությամբ, նոր էջ կբացի «Ռոմայի» պատմության մեջ:

Մեկնարկային կազմն ու Հենոն

Սակայն այդ պատմությունը կերտելու համար Մխիթարյանը դեռ պետք է ամրապնդվի իր նոր թիմի կազմում: Իսկ դա առավել քան բարդ խնդիր է: Մխիթարյանը, թեպետ, հավասարապես հաջող է խաղում ինչպես հարձակման եզրերում, այնպես էլ «10» համարի դիրքում: «Ռոման» երբեմն խաղում է 1+1 հարձակման սխեմայով, որտեղ մաքուր կենտրոնական հարձակվողին միանում է ենթահարձակվողը: Այստեղ էլ Հենոն կարող է ասիստներով «կերակրել սոված» Ջեկոյին:

Այս պահին միակ դիրքը, որտեղ կարող է խաղալ Հենոն, հարձակման ձախ թևն է: Աջից այն զբաղեցրել է (առայժմ) Ջենգիզ Յունդերը, կենտրոնում էլ խաղում է հրաշամանուկ Նիկոլո Ձանիոլոն, որը հանգիստ կարող է խաղալ նաև ձախից: Նույն դիրքի ֆուտբոլիստ է նաև հոլանդացի Ջաստին Կլույվերտը, որը սակայն հանդես է գալիս փոփոխական հաջողություններով: Իսկ երբ վերադառնա վնասվածքից նաև Դիեգո Պերոտին, Ֆոնսեկան արդեն կախվելու չափ խնդիրներ կունենա:

Հարկ է նշել, որ Հենոյի համար տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ: Սակայն Իտալիան Անգլիա չէ: Այստեղ պետք է ամեն ինչ անել հենց սկզբից: Հենց առաջին օրը ու վստահ: Հենց սկզբից հաջողության հասնելու դեպքում ավելի հեշտ կլինի: Իտալական յուրահատկությունը նման բացառիկ շանս տալիս է: Անգլիայում 3 ամիս գերազանց խաղալուց հետո 2 խաղ ֆուտբոլիստը ձախողում է, ու վերջ. Ամեն ինչ պետք է սկսել նորից: Իտալիայում ապրում է ավելի ըմբռնող ֆուտբոլասեր:

Վստահաբար, 30-ամյա Մխիթարյանի համար Եվրոպայում կարիերան վերաթողարկելու համար «Ռոման» վերջին շանսն է: Հենոյի կարգի ու խաղաոճի ֆուտբոլիստը Ապենինյան թերակղզում դեռ կարող է երկար տարիների խաղալ, ընդհուպ 5-6 տարի, սակայն դրա համար հարկավոր է պատռել բոլորին: Ընդ որում՝ պատռել հենց հիմա: Վաղը: Մյուս օրը: Առաջիկա տուրում: Ու Հենոն կանի դա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնայի» ու «Ռեալի» թիրախը․ «Ինտերն» 80 միլիոն եվրո է ցանկանում

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարներին ասել է՝ ում է ցանկանում տեսնել թիմում

«Ռոնալդուն կատակում է՝ եթե խաղար Բրազիլիայի հավաքականում, ևս 5 անգամ կդառնայինք աշխարհի չեմպիոն»․ Դանիլո

«Ռեալը» պատրաստ է իր կիսապաշտպաններից մեկին ներառել Պոգբայի տրանսֆերային գործարքում

Բեյլի գործակալը բանակցում է լոնդոնյան երկու ակումբների հետ

Անանուն սպառնալից նամակն ստացել է «Ինտերը», ոչ թե Կոնտեն․ միլանյան ակումբի պարզաբանումը

Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը ցանկանում է գնել «Միլանը»

Անտոնիո Կոնտեն սպառնալիքով լի նամակ է ստացել․ ծրարի մեջ եղել է նաև փամփուշտ

Ջանլուիջիին փոխարինել Ջանլուիջիով․ «Յուվենտուսը» ցանկանում է թիմ հրավիրել Դոնարումային

Մխիթարյանը բացատրել է՝ ինչու է ձախողվել «Արսենալում»

Դանիլոն նշել է Զիդանի, Գվարդիոլայի ու Սարիի միջև տարբերությունները

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել այսօրվա մարզումից՝ նշելով մոտալուտ վերադարձը (ֆոտո)

Մանջուկիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբում (լուսանկարներ)

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն Օբամեյանգի համար