Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր FourFourTwo-ին պատմել է իր կարիերայի ամենահիշարժան դրվագների մասին (տեսանյութ)

download 2 2 - Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր FourFourTwo-ին պատմել է իր կարիերայի ամենահիշարժան դրվագների մասին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo-ի հետ համար լուսանկարվել է և պատմել իր կարիերայի ամենահիշարժան դրվագների մասին: Հայ ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է հոր շնորհիվ սիրահարվել  ֆուտբոլին և առաջին քայլերը կատարել: Մխիթարյանը հիշել է իր կարիերայի ուկրաինական տարիները, խոսել «Բորուսիայում» ունեցած դժվարությունների մասին, Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու իր երազանքի մասին և վերջում ընդգծել, որ նա Ալեքսիս Սանչեսի գործարքի մաս չի կազմել:

Ներկայացնում ենք հարցազրույցի թարգմանված տարբերակը:

«Իմ առաջին ֆուտբոլային հիշողությունը՝ հորս ֆուտբոլ խաղալն էր: Նա ֆուտբոլիստ էր և իմ շարժիչ ուժն է: Նրա պատճառով ես սկսեցի զբաղվել ֆուտբոլով, փորձում էի կատարյալ խաղացող դառնալ: Բայց այդ ժամանակ ես չէի կարողանում լիարժեք հասկանալ, թե ով է նա ինձ համար: Բայց նրա մահվանից հետո, երբ ես վերադարձա Երևան, նրա մասին խոսակցություններից հասկացա, թե ինչպիսի լավ ֆուտբոլիստ և մարդ է եղել նա: Ես գնացի Բրազիլիա 13 տարեկան հասակում: Այդ ժամանակ հեշտ չէր տնից հեռու լինելոը:

Ես ինձ հարց էի տալիս, թե արդյոք ցանկանում եմ ֆուտբոլիստ դառնալ: Ես Բրազիլայում ունեի թիմակիցներ, որոնք Հայաստանից էին և կար 1 հայ մարզիչ: Դա հետաքրքիր փորձ էր, քանի որ լրիվ այլ մշակույթ էր իրենից ներկայացնում: Նրանց մարզումները նույնպես տարբերվում էին: Ես Բրազիլիայում դպրոց էի գնում, որպեսզի պորտուգալերեն սովորեմ: Այդ ժամանակ տեսնում էի Բրազիլիայի և Հայաստանի մշակույթների տարբերությունը: Ուկրաինայում իմ առաջին թիմը Դոնեցկի «Մետալուրգն» էր, որի կազմում խաղում էր բրազիլացի Ֆաբինյոն: Պորտուգալացի ֆուտբոլիստներ նույնպես կային թիմում: Նրանց հետ փորձում էի պորտուգալերեն խոսել, սակայն հեշտ չէր, քանի որ ես մոռացել էի պորտուգալերենը:

Բացի այդ, նրանք լրիվ այլ կերպ էին խոսում: Ես փորձում էի հիշել բոլոր բառերը և դրանք իմ բառապաշարի մեջ մտցնել: Հետո, երբ գնացի Շախտյոր, ամեն ինչ ավելի հեշտ դարձավ: «Շախտյորում» 12 բրազիլացի կար և դու ցանկացած պարագայում պետք է շփվեիր նրանց հետ, իսկ դրա համար պետք էր պորտուգալերենին տիրապետել: Ես չէի մտածում, որ «Շախտյորում» կկարողանամ ռեկորդ գրանցել: Թիմը հարձակվողական ֆուտբոլ էր ցուցադրում և չուներ լուրջ մրցակիցներ: Այնտեղ գոլ խփելը հեշտ էր: Պետք էր պարզապես ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել: Ես խաղում էի այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Դուգլաս Կոստան, Վիլիան, Ֆերնանդինյոն և Լուիս Ադրիանոն: Բորուսիա տեղափոխվելուց հետո ես ինձ վրա մեծ ճնշում էի գործադրում:

1 2

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» անբավարար ելույթների «մեղավորներից» մեկն է

Մխիթարյանի ակումբային կարիերայի բոլոր 10 գլխավոր մարզիչները

Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, թե ով է իրեն հանդիպած ամենաբարդ պաշտպանը

Էմերին անցավ գործի. «Արսենալը» կապ է հաստատել իր առաջին թիրախի հետ

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստները

Թոփ-10. Որ ակումբներն են բոլորից շատ ֆուտբոլիստներ գործուղել աշխարհի առաջնություն

Ունայ Էմերին արդեն գիտի, թե որ ֆուտբոլիստներն են հարկավոր «Արսենալին»

Հերթական գրանդը միացել է Լևանդովսկու տրանսֆերը գնելու պայքարին

Անցնցում փոխանցում. Հենրիխ Մխիթարյանի՝ 2017/18 մրցաշրջանը

Համացանցում են հայտնվել «Արսենալի» պահեստային հավանական մարզաշապիկները (լուսանկարներ)

Հայտնի է դարձել, թե ինչու է «Արսենալը» ընտրել Էմերիին, այլ ոչ թե Արտետային

Շտապելը լավ բան չէ. «Արսենալի» խաղաշապիկի շնորհանդեսի ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել (լուսանկար)

Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է ու կմնա» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով ենք, որ Էմերին մարտավարական նոր մտքեր կբերի և ոգի կհաղորդի «Արսենալին»

Գվարդիոլան ողջունել է «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզչին

Ունայ Էմերի. «Ճանաչում եմ «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներին և ցանկանում եմ նրանցից յուրաքանչյուրի հետ առանձնազրույց ունենալ»