Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում - VNews
Բաժիններ

Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

mkhitaryan - Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

«Էմպոլիի» հետ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում հաճելի իրադարձություն տեղի ունեցավ: Խաղի 48-րդ րոպեին նրա խփած գոլը ոչ միայն ամրապնդեց «Ռոմայի» հաղթանակը, այլև դարձավ արտերկրի ակումբներում պաշտոնական մրցումներում անցկացրած 495 հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 150-րդ գնդակը: Այդ արդյունքին Մխիթարյանը հասավ արտերկրում անցկացրած իր 13-րդ մրցաշրջանում:

Գոլերից 110-ը Մխիթարյանի հաշվին գրանցվել է արտերկրների առաջնություններում, 15-ը՝ գավաթի, 1-ը՝ Գերմանիայի Սուպերգավաթի, 24-ը՝ եվրագավաթների մրցախաղերում:

Հիշեցնենք, որ արտերկրի ակումբներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ գոլը Մխիթարյանը խփել էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2016թ. ապրիլի 14-ին «Լիվերպուլի»  հետ կայացած Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում:

Հայկական ֆուտբոլի ներկայիս աստղի հերթական նվաճումը լավ առիթ է հետադարձ հայացք նետելու արտերկրում Մխիթարյանի վայրիվերումներով լի ֆուտբոլային հարուստ կարիերային:

Արտերկրում առաջին գոլերը՝  Դոնեցկի «Մետալուրգում»

Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում առաջին կտրուկ շրջադարձը տեղի ունեցավ 2009թ.: «Փյունիկում»  ունեցած արդյունավետ ելույթների շնորհիվ երիտասարդ ֆուտբոլիստն արդեն մեծ ճանաչման էր հասել, ուստի պատահական չէր Դոնեցկի «Մետալուրգից» ստացված հրավերը: Այդ տարի ընդամենը կես մրցաշրջան անցկացնելով «Փյունիկում», ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Այդ պահին Հենրիխը Հայաստանի առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում խփած 11 գնդակով միանձնյա գլխավորում էր լավագույն ռմբարկուների ցանկը:

metalurg - Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

Ուկրաինայի առաջնությունում Մխիթարյանը ոչ միայն կատարելագործեց խաղային իր որակները, այլև շարունակեց արդյունավետ խաղը: Մխիթարյանի նորամուտը շատ հաջող ստացվեց: 2009թ. հուլիսի 16-ին Դոնեցկում Մինսկի «Պարտիզանի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում (3-0) Հենրիխը բացեց  գոլերի հաշիվը՝ 42-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Սուլիմայի պաշտպանած դարպասը:

Ուկրաինայի առաջնությունում էլ  գոլերի հաշիվը բացելու համար Մխիթարյանից ընդամենը 2 խաղ պահանջվեց: Հուլիսի 26-ին Լվովում «Կարպատների» հետ կայացած 2-րդ տուրի խաղի 60-րդ րոպեին նա գրավեց Տլումակի պաշտպանած դարպասը:

2009/10թթ. մրցաշրջանում «Մետալուրգում» անցկացրած առաջնության 29 հանդիպումներում Մխիթարյանը 9 գոլ խփեց: Ուկրաինայի գավաթի մրցաշարի 2 հանդիպումներում նա աչքի ընկավ մեկ անգամ, իսկ Եվրոպա լիգայի մրցաշարում 6 խաղում 4 գոլի հեղինակ դարձավ:

Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն, ֆուտբոլիստն ու ռեկորդակիրը

Հաջորդ առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում «Մետալուրգում» խփելով 3 գնդակ, Հենրիխ Մխիթարյանը 2010թ. սեպտեմբերին տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր»: Այստեղ էլ հայ ֆուտբոլիստն իրեն գերազանց դրսևորեց: Սեպտեմբերի 10-ին «Օբոլոնի» հետ խաղում նորամուտը նշելով «Շախտյորում», 9 օր անց կայացած հաջորդ խաղում Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվը՝  72-րդ րոպեին գրավելով «Տավրիայի» դարպասապահ Վասիլի Խոմուտովսկու պաշտպանած դարպասը:

«Շախտյորում» Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդը հատկապես վառ դրսևորվեց 2012/13թթ. մրցաշրջանում: Ուկրաինայի առաջնությունում Հենրիխը պարզապես հիացրեց իր արդյունավետությամբ: Անցկացրած 29 հանդիպումներում խփած 25 գնդակով նա ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 8 գոլով գերազանցելով 2-րդ արդյունքը ցույց տված Կիևի դինամոյական Բրաուն Իդեյեի ցուցանիշը:

shakhter 1 - Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

Ընդ որում, 2012թ. օգոստոսի 19-ին Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ խաղում Մխիթարյանն արտերկրում առաջին հեթ-տրիկը գրանցեց՝ կրկնելով իր վաղամեռիկ հոր 28-ամյա վաղեմության արդյունքը: Հիշեցնենք, որ Համլետ Մխիթարյանը 1984թ. նոյեմբերի 3-ին «Հրազդանում» կայացած ԽՍՀՄ առաջնության խաղում 3 անգամ գրավել էր Օդեսայի «Չեռնոմորեցի» դարպասը:

Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Կիևի «Դինամոյի» ճանաչված ռմբարկուներ Սերգեյ Ռեբրովի (1997/98թթ.) և Մաքսիմ Շացկիխի (2002/2003թթ.) արդյունքը, որոնք 22-ական գոլի հեղինակ էին դարձել: Հարկ է նշել, որ մինչ օրս Մխիթարյանի արդյունավետության ռեկորդը ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ կրկնել: Պատահական չէ, որ Հենրիխը ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Այդ տարի Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվը նաև Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում` դառնալով նման հաջողության հասած առաջին հայ ֆուտբոլիստը: 2012/13թթ. մրցաշրջանի պաշտոնական 42 հանդիպումներում Մխիթարյանը 29 գոլի հեղինակ դարձավ: Այդ ցուցանիշն առայժմ լավագույնն է Հենրիխի ֆուտբոլային կարիերայում:

Ընդհանուր առմամբ ուկրաինական 2 թիմերում անցկացրած պաշտոնական 151 հանդիպումներում Մխիթարյանը 61 գոլի հեղինակ է դարձել: Այդ ցուցանիշով հայ ֆուտբոլիստը Մաքսիմ Շացկիխի անվան ռմբարկուների ակումբում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Գոլերից 50-ը Հենրիխը խփել է Ուկրաինայի առաջնություններում: Այդ ցուցանիշով նա Ուկրաինայի առաջնությունների բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:

Թոմաս Տուխելը Մխիթարյանի համար խաղային իդեալական դիրք էր ընտրել

Դորտմունդի «Բորուսիան» հայկական ֆուտբոլի աստղին խաղային ունակությունները նորովի դրսևորելու ավելի լայն հնարավորություն ընձեռեց: Եվ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին:

borusia - Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

«Բորուսիայում» պաշտոնական մրցումներում Հենրիխ Մխիթարյանի նորամուտը կայացել է բունդեսլիգայի առաջնության 2-րդ տուրում, 2013թ. օգոստոսի 18-ին Դորտմունդում Բրաունշվայգի «Այնտրախտի» հետ կայացած խաղում, որում հայ ֆուտբոլիստը թիմի մեկնարկային կազմում էր: Մխիթարյանին ընդամենը 3 խաղ պահանջվեց «Բորուսիայում» գոլերի հաշիվը բացելու համար: Սեպտեմբերի 1-ին Ֆրանկֆուրտում «Այնտրախտի» հետ կայացած 4-րդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ, որի շնորհիվ դորտմունդցիները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին:

«Բորուսիայում» անցկացրած առաջին մրցաշրջանը հաջող էր Մխիթարյանի համար, որը պաշտոնական 46 հանդիպումներում 13 գոլ խփեց՝ բացելով գոլերի հաշիվը նաև Գերմանիայի գավաթի խաղարկությունում և աչքի ընկնելով Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Հաջորդ մրցաշրջանն անհաջող էր ինչպես «Բորուսիայի», այնպես էլ Մխիթարյանի համար, որը պաշտոնական 42 հանդիպումներում ընդամենը 5 գոլ խփեց: Իսկ ահա  2015/16թթ. մրցաշրջանում, երբ թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայ ֆուտբոլիստի համար վերջապես խաղային իդեալական դիրք ընտրեց, Մխիթարյանը պարզապես ֆանտաստիկ խաղ ցուցադրեց՝ կրկին աչքի ընկնելով կատարողական բարձր վարպետությամբ և արդյունավետ խաղով: Պաշտոնական 52 հանդիպումներում Հենրիխը 21 գոլ խփեց, որից 7-ը՝ Եվրոպա լիգայի մրցաշարում:

Ժոզե Մոուրինյուի վստահությանն արժանանալը հեշտ խնդիր չէր

Արտերկրում Մխիթարյանի կարիերայի հաջորդ հանգրվանն Անգլիայի Պրեմիեր լիգան էր, որտեղ սկզբում հանդես եկավ անգլիական գրանդ ակումբներից մեկում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիայի Պրեմիեր լիգային հարմարվելու գործընթացը Մխիթարյանի մոտ ավելի երկար ձգվեց:

Վնասվածքի և նաև սկզբնական շրջանում Ժոզե Մոուրինյուի վստահությանը չարժանանալու հետևանքով միայն թիմի կազմում անցկացրած իր 11-րդ խաղում Մխիթարյանին վերջապես հաջողվեց վայելել խփած գոլի բերկրանքը: Դա 2016 թ. դեկտեմբերի 8-ին «Զարյայի»  հետ կայացած Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի արտագնա խաղն էր (2-0), որում Հենրիխը 48-րդ րոպեին բացեց հաշիվը՝ գրավելով Իգոր Լևչենկոյի պաշտպանած դարպասը:

myu 960x640 - Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

Հարկ է նշել, որ այդ 11 հանդիպումներից ոչ մեկում Մխիթարյանը մինչև վերջ խաղադաշտում չէր մնացել, միայն 5 խաղում էր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում:

3 օր անց Մխիթարյանն առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 29-րդ րոպեին գրավելով «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Այդ միակ գոլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Կարմիր սատանաների» կազմում իր առաջին մրցաշրջանում Հենրիխը Պրեմիեր լիգայում անցկացրած 24 խաղում ընդամենը 4 գոլ խփեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ գավաթի մրցաշարում: Փոխարենը նա արդյունավետ խաղ ցուցադրեց Եվրոպա լիգայի մրցաշարում՝ 11 հանդիպումներում դառնալով 6 գոլի հեղինակ:

Այդ գոլերից վերջինը հայ ֆուտբոլիստի հաշվին գրանցվեց 2017թ. մայիսի 24-ին Ստոկհոլմում «Այաքսի» հետ կայացած եզրափակիչ մրցավեճում: Այդ խաղում Մխիթարյանը շրջադարձ գեղեցիկ հարվածով 2-րդ գոլը խփեց՝ վերջակետ դնելով հանդիպմանն ու իր թիմակիցների հետ դառնալով Եվրոպա լիգայի գավաթակիր, ինչը նրա ֆուտբոլային կարիերայում առայժմ ամենամեծ նվաճումն է:

gol ayaks - Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

2018թ. հունվարին Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», որի կազմում խփած առաջին գոլի բերկրանքը վայելելու համար նրանից  բավական ժամանակ պահանջվեց: Առաջին գոլը հայկական ֆուտբոլի աստղի հաշվին գրանցվեց «Արսենալում» անցկացրած 8-րդ խաղում՝ «Միլանի»  հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ: Դրա համար Հենրիխից  ընդհանուր առմամբ 547 րոպե պահանջվեց:

«Արսենալում» անցկացրած ժամանակահատվածն այնքան էլ արդյունավետ չէր Հայաստանի հավաքականի ավագի համար, որը պաշտոնական 59 հանդիպումներում ընդամենը 9 գոլ խփեց:

«Ռոմայում» Մխիթարյանը վերականգնեց նշանառությունը

Եթե նախորդ երկու տրանսֆերներն այնքան էլ հաջող չէին Մխիթարյանի համար, ապա Իտալիայի А սերիա տեղափոխվելու որոշումը լիովին արդարացրեց իրեն: «Ռոմայում» Մխիթարյանը կրկին սկսեց աչքի ընկնել արդյունավետ խաղով: «Ռոմայում» Մխիթարյանի նորամուտը շատ հաջող ստացվեց: 2019թ. սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» հետ առաջնության 3-րդ տուրում թիմի մարզաշապիկն առաջին անգամ կրած Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվն Իտալիայի A սերիայում՝ 22-րդ րոպեին գրավելով Անդրեա Կոնսիլյիի պաշտպանած դարպասը:

Վնասվածքների պատճառով Հենրիխը մասնակցեց միայն առաջնության 22 խաղի, որոնցում 9 գոլի հեղինակ դարձավ: Հաջորդ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն փայլեց ֆուտբոլային իր ողջ տաղանդով՝ «Ռոմայի» կազմում պաշտոնական մրցումներում անցկացրած 46 հանդիպումներում դառնալով 15 գոլի հեղինակ: Այդ ցուցանիշը նրա համար լավագույնն է վերջին 6 մրցաշրջաններում: Մինչ այդ ավելի բարձր արդյունք Մխիթարյանը ցույց էր տվել Դորտմունդի «Բորուսիայում» 2015/16թթ. մրցաշրջանում՝ պաշտոնական 52 հանդիպումներում խփելով 23 գնդակ:

roma 2 960x560 - Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճմանը հասավ. 150 գոլ արտերկրի ակումբներում

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում պաշտոնական 9 խաղ է անցկացրել ՝ դառնալով առաջնությունում 2 գոլի հեղինակ:

Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ ֆուտբոլային ողջ կարիերայի ընթացքում, հաշվի առնելով նաև «Փյունիկում» և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում խփած գոլերը, Մխիթարյանի հաշվին 226 գոլ է գրանցված: Այդ ցուցանիշով նա հայկական ֆուտբոլի ռմբարկուների «100-ի ակումբում» առայժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ ընդամենը 10 գնդակով զիջելով Արսեն Ավետիսյանին:

Նշենք նաև, որ առջևում Հենրիխին ևս երկու հաճելի հոբելյան է սպասում՝ ֆուտբոլային կարիերայում 700-րդ խաղը, արտերկրի ակումբներում պաշտոնական մրցումներում 500-րդ հանդիպումը: Այնպես որ, առաջիկայում ևս առիթներ կունենանք շնորհավորելու հայկական ֆուտբոլի աստղին նորանոր նվաճումների հասնելու առիթով:

Իսկ այժմ ներկայացնում ենք արտերկրի ակումբներում Մխիթարյանի խփած գոլերի բաշխումն ըստ մրցաշրջանների ու մրցաշարերի (Ա-առաջնություն, Գ-գավաթի մրցաշար, Ս-Սուպերգավաթ, Ե-եվրագավաթներ):

ԹվականԱկումբԱԳՍԵԸՆԴ.
2009/10«Մետալուրգ»91414
2010/11«Մետալուրգ»33
2010/11«Շախտյոր»314
2011/12«Շախտյոր»10111
2012/13«Շախտյոր»252229
2013/14«Բորուսիա»92213
2014/15«Բորուսիա»3115
2015/16«Բորուսիա»115723
2016/17«Մանչեսթեր Յունայթեդ»41611
2017/18«Մանչեսթեր Յունայթեդ»112
2017/18«Արսենալ»213
2018/19«Արսենալ»66
2019/20«Արսենալ»
2019/20«Ռոմա»99
2020/21«Ռոմա»131115
2021/22«Ռոմա»22
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» չի ծրագրում առաջիկայում հեռացնել Մոուրինյոյին

Ձերբակալվել է «Սամպդորիայի» նախագահը

Կուադրադոյի ու Չալհանօղլուի գոլերն անկյունայինից կատարած հարվածով (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյանը Հռոմում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ (ֆոտո)

«Յուվենտուսը» հաղթեց ու մտավ եվրագավաթային գոտի (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Ինտերին», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմա» – «Ինտեր». Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակը հունվարին

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մխիթարյան. «Ինձ շատ դուր է գալիս իմ նոր խաղային դիրքը»

Զլատան. «Քանի որ Պիոլին նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, ես էլ կկնքեմ»

«Յունայթեդի» մարզչական շտաբը նմանեցնում է Վան դե Բեկի ու Մխիթարյանի ձեռքբերման գործարքները

«Միլանը» հաղթեց «Ջենոային», «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ (տեսանյութ)

«Ռոման» նվազագույն հաշվով պարտվեց «Բոլոնիային», «Ինտերը» հաղթեց «Սպեցիային» (տեսանյութ)