Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրավիրված է մասնացելու Հայ Բարեգործական Ընդհանուր Միության միջոցառմանը, որը կկայանա նոյեմբերի 3-ին, Լոնդոնում։
Կազմակերպությունն արժանին կմատուցի Մխիթարյանին՝ վերջին տարիներին Հայաստանում կազմակերպած բազմաթիվ բարեգործական ակցիաների համար։ Դառնալով ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան՝ Մխիթարյանն ավելի շատ ուշադրություն է դարձնում երեխաներին ու նրանց խնդիրներին։
«Երեխաների ավելի բարեկեցիկ ապագայի համար մենք ենք պարտավոր մտածել՝ ստեղծելով կրթության նոր համալիրներ։ Ես փոքր տարիքից եմ հասկացել, որ պետք է սովորել, ձգտել ու երբեք չհանձնվել», – ասել է Մխիթարյանը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո