fbpx

Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչով է տարբերվում այսօրվա «Արսենալը» նախորդից

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից առաջ տված մեկնաբանությունում խոսել է Ունայ Էմերիի ղեկավարությամբ ակումբում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

«Փոխվել է խաղաոճը, խաղային փիլիսոփայությունը: Բայց շատ մեծ բան չի փոխվել, այլ ավելացվել է այն հիմքի վրա, որ Արսեն Վենգերը դրել էր 22 տարվա ընթացքում: Ակումբային մշակույթն է մի փոքր փոփոխվել ակումբի ներսում և դրանից դուրս: Խաղացողներն էլ ամբողջությամբ հարմարվել են Էմերիին, այն ամենին, ինչ նա պահանջում ու սպասում է մեզնից:

Հիմա մարդիկ մեզ ավելի շատ են հավատում, քանի որ մի փոքր այլ կերպ ենք խաղում: Մենք նրանց վստահություն ենք փոխանցում, քանի որ խաղում ենք այնպես, ինչպես իրենք են ուզում: Մենք գոլեր ենք խփում, խաղեր հաղթում, և դա լավագույն զգացողություններն են երկրպագուի համար:

«Լիվերպուլի» հետ խաղում հենց առաջին րոպեից բոլորը մարզադաշտում զգում էին այդ մթնոլորտը: Երկրպագուները մեծ դեր են խաղացին, երբ մենք հավասարեցրեցինք հաշիվը «Լիվերպուլի» դեմ խաղում, քանի որ նրանք մեզ անընդհատ առաջ էին մղում, ու մենք ի վերջո խփեցինք:

Շնորհիվ նրանց՝ հույս ունեմ կրկին զգալ այդ մթնոլորտը՝ յուրաքանչյուր խաղում»,-ասել է Մխիթարյանը:

«Պարտության համար տեղ չկա». Հենրիխ Մխիթարյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալը» վրեժխնդիր եղավ ԲԱՏԷ-ից և դուրս եկավ Եվրոպա լիգայի հաջորդ փուլ (տեսանյութ)

«Արսենալը» 2 գոլի առավելություն ունի առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Մխիթարյանի ուղղությամբ Օբամեյանգի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ է դառնում ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստը (տեսանյութ)

Մխիթարյանը և թիմակիցները ժամանեցին «Էմիրեյթս» (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը ԲԱՏԷ-ի հետ մրցավեճում

«Արսենալի» ֆուտբոլիստնեը որոշել են, թե ինչպես տոնել ԲԱՏԷ-ի դարպասը խփած գոլերը (տեսանյութ)

«Արսենալը» կարող է վաճառել իր առաջատարներից մեկին

«Արսենալը» առաջարկ է պատրաստում «Ռոմայի» հարձակվողի համար

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը ԲԱՏԷ-ի դեմ՝ ըստ VNews-ի

Էմերին՝ Օզիլի մասին․ «Բանալին նրա ձեռքերում է»

Էմերին՝ Եվրոպա լիգայի մասին․ «Մենք միայն մտածում ենք այս փուլը հաղթահարելու մասին»

«Արսենալի» վերջին մարզումը ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղից առաջ (լուսանկարներ)

#Ապրող_ֆոտոներ_12. Զանետին, Մատերացին ու պայքարը հանուն վերերկրային պարգևի

Հայ ֆուտբոլիստներն «օտար, ամայի ճամփեքի վրա» շուտ են «ձանձրանում»․ դրանից տուժում է հավաքականը

«Արսենալի» միայն 6 ֆուտբոլիստի տեղն է երաշխավորված Էմերիի թիմում

«Նողկալի հանճարներ»/«Հանճարեղ նողկալիներ». Թոփ-5 լեգենդ, որոնք քանդել են ընտանիքն հանուն սիրախաղի