«Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում - VNews
Բաժիններ

«Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

31.03.2021 Armenia 3 2 Romania 32 scaled - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:37

-

-

Կա՞ իմաստ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկին այս կամ այն գնահատականը տալու։ Թիմին, Խոակին Կապառոսին և ամբողջ մարզչական շտաբին արժե գնահատել 10 հնարավորից 10։ Բայց առանձին ֆուտբոլիստներին կգնահատենք։ Մինչև դա ևս մեկ անգամ արձանագրենք. մեր ընտրանին պատմություն է կերտում։

Դավիդ Յուրչենկո – 8

31.03.2021 Armenia 3 2 Romania 2 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն այս խաղում էլ վստահ տեսք ուներ։ Առաջին կեսում նրա դարպասին հաճախակի էին սպառնում։ Հիմնականում դա անում էին հեռահար հարվածներով, որոնք առանձնապես չէին անհանգստացնում Յուրչենկոյին։ Բաց թողած գոլի ժամանակ Յուրչենկոն մեղք չուներ. երկու դեպքում էլ նրան խանգարեցին անդրադարձերը և պաշտպանների անհաջող դիրքավորումները։ Մնացած դեպքերում Յուրչենկոն ինչպես միշտ հուսալի էր։

Վարազդատ Հարոյան – 9

31.03.2021 Armenia 3 2 Romania 1 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Իհարկե, Վարազդատ Հարոյանը վերջին 1-2 տարվա ընթացքում զգալիորեն ավելացրել է իր խաղամակարդակը։ Ռումինիայի հետ խաղում բազմաթիվ դրվագներում մեր ավագը գործում էր սառնասիրտ, ինչը մի քանի տարի առաջ նրա կատարմամբ չէինք տեսնի։ Պաշտպանվելիս Հարոյանն անթերի էր երկրորդ հարկում, և, իհարկե, իր գոլը խփեց ամենակարևոր պահին։ Բայց առաջին բաց թողած գոլում Հարոյանն իր մեղքի բաժինն ունի. «Աստանայի» պաշտպանը կորցրել էր դիրքը և փաստացի գոլը խփվեց կենտրոնական պաշտպանի դիրքից, որտեղ Հարոյանը չկար։

Անդրե Չալըշըր – 8,5

calisir 2 960x629 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Չալըշըրը դասվում է այն պաշտպանների շարքին, որոնք գրեթե երբեք ակտիվությամբ աչքի չեն ընկնում, այլ պարզապես կատարում են սև աշխատանք, կարգավորում են մյուս պաշտպանվող թիմակիցների միջև տարածությունը։ Ինչպես միշտ, այս խաղում նույնպես, Չալըշըրը խաղում էր թեթև առանց լարվածության, դիրքը չէր կորցնում, սակայն եթե թիմը 2 գոլ է ընդունել, պաշտպանի գնահատականն ինքնին բարձր չի կարող լինել։

Ինչ տեսք ունի Չալըշըրի ուսը՝ կարմիր քարտի դրվագի արդյունքում (լուսանկար)

Հովհաննես Համբարձումյան – 7,5

31.03.2021 Armenia 3 2 Romania 5 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Մեծ սիրով Համբարձումյանին ավելի բարձր կգնահատեինք, սակայն պետք է փաստել. Հայաստանի հավաքականն իր 2 գնդակն ընդունեց հենց Համբարձումյանի աջ թևից։ Մեղքն ամբողջությամբ նրանը չէ, քանի որ փոխօգնության հասնող թիմակից չուներ. Արտակ Գրիգորյանը փորձում էր փակել ազատվող մրցակիցներին, իսկ Տիգրան Բարսեղյանը շատ մեծ ծավալի աշխատանք էր կատարում հարձակման գծում, որպեսզի հասցներ միշտ վերադառնալ։ Իհարկե, Համբարձումյանի կենտրոնացվածության պակասը պայմանավորված է չափից դուրս հոգնածությամբ։

Կամո Հովհաննիսյան – 8,5

31.03.2021 Armenia 3 2 Romania 16 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականների մասին մեր նախորդ հոդվածներում բազմիցս ասել ենք, որ Խոակին Կապառոսի օրոք Կամո Հովհաննիսյանը ավելի շատ է զբաղվում պաշտպանութամբ։ Այսօր ևս Հովհաննիսյանը գերազանց փակում էր մրցակցի եզրը, լրիվ անջատեց իր դեմ խաղացող բոլոր ֆուտբոլիստներին։ Սակայն կար խնդիր. հակադարձ եզրից բարձրից փոխանցումներ կատարելիս Հովհաննիսյանը հաճախակի դիրք էր կորցնում, ինչը մրցակցի համար ստեղծում էր ազատ տարածություններ։ Հենց այդպիսի փոխանցումներից մեկից հետո էլ գնդակը նրանից անդրադարձավ ու հայտնվեց դարպասում։

Կամո Հովհաննիսյան․ «Հավաքականում շատ բան է փոխվել․ մինչև վերջ հավատում ենք, որ ցանկացած իրավիճակում կարող ենք հաղթել» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան – 7,5

31.03.2021 Armenia 3 2 Romania 6 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Հենակետային գոտում Կապառոսն այս խաղից առաջ ունեցավ խնդիր։ Վբեյմար Անգուլոն ունի առողջական խնդիրներ և լիարժեք պատրաստ չէր խաղին, իսկ Սոլոմոն Ուդոն հավերժ չէ՝ հոգնում է և հանգստի կարիք ունի։ Միակ հնարավոր տարբերակը Կարեն Մուրադյանն էր, որը գերազանց է հանդես գալիս ՀՊԼ-ում։ Մեկնարկային 25 րոպեի ընթացքում Մուրադյանը բազում սխալներ թույլ տվեց, վստահ չէր իր խաղի վրա, դիրքը կորցնում էր։ Ժամանակի հետ նա գտավ իր խաղը, սակայն թիմին հաղթանակ ու կրեատիվ մարդ էր պետք կենտրոնում։ Ընդմիջմանը Մուրադյանը փոխարինվեց։

Արտակ Գրիգորյան – 10

31.03.2021 Armenia 3 2 Romania 3 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Վստահորեն Արտակ Գրիգորյանին կարելի է համարել հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ առհասարակ լավագույնը։ Երեք խաղ անընդմեջ 10 օրվա ընթացքում, բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում ու բոլոր դեպքերում՝ գրեթե անսխալական։ Լիխտենշտեյնի հետ խաղում Կապառոսը Գրիգորյանին փոխարինեց տակտիկական նպատակներով։ Հաջորդ երկուսում Արտակը խաղաց սկզբից մինչև վերջ ու խաղաց գերազանց։ Ռումինացիների հետ խաղում «Ալաշկերտի» կիսապաշտպանը կենտրոնը բետոնել էր ու թույլ չէր տալիս իր կողքով ազատ անցնել։ Մեր հավաքականի «զրահամեքենան» զուգահեռաբար հասցնում էր նաև փոխօգնության հասնել եզրային պաշտպաններին ու գրագետ գրոհի նետում հարձակվողներին։

Արտակ Գրիգորյան․ «Հիմա լրիվ ուրիշ հույզեր են՝ հաշվի առնելով, թե ինչ նպատակի ենք գնում» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան – 10

31.03.2021 Armenia 3 2 Romania 7 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Լավագույն ֆուտբոլիստի ևս մեկ թեկնածու, որը հավասարապես վաստակել է այդ իրավունքը։ Ազգային հավաքականի «11» համարը ևս մեկ անգամ իր ակումբային պատկանելության վերաբերյալ հարցական թողեց. «ինչո՞ւ է նա մինչև հիմա խաղում «Աստանայի» կազմում»։ Եվ իրոք. ռումինացիների հետ հանդիպման ժամանակ Բարսեղյանն իր եզրում պատռում էր բոլորին։ Խաղի ընթացքում Կապառոսը գնաց հետաքրքիր քայլի՝ փոխելով նրա և Բայրամյանի դիրքը։ Բարսեղյանը մի պահ դուրս մնաց խաղից, սակայն դիրքային փոփոխությունը նորից կյանք տվեց Տիգրանին, նա նորից ակտիվացավ ու խփեց մեր հավաքականի պատմության, ԳՈՒՑԵ, կարևորագույն գոլերից մեկը։

Խորեն Բայրամյան – 9

31.03.2021 Armenia 3 2 Romania 4 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Բայրամյանի խաղում ևս նկատվեց հոգնածությունը։ Իսլանդացիների հետ խաղում Բայրամյանը դուրս եկավ փոխարինման ու շատ ավելի մեծ օգուտ բերեց մեր հավաքականին, քան այսօր՝ խաղալով առաջին րոպեներից։ Մինչև ընդմիջում Բայրամյանն ակտիվ էր՝ առանց գնդակի խաղում, երբեմն գնում էր իր հայտնի դրիբլինգին ու դիմում արագացումներին։ Երկրորդ կեսում գրեթե ակնհայտ էր, որ Կապառոսը նրան կփոխարինի, սակայն իսպանացի մասնագետը գնաց մեծագույն խորամանկության. մրցակցի աչքում Խորիկն արդեն պահեստայինների նստարանին էր, նրան մտովի ճանապարհել էին, սակայն դիրքերի փոխության հանճարեղ փոփոխությունը նոր շունչ տվեց Բայրամյանին։ Նա իր հետևից տարավ թիմն ու իր անցումներով խառնեց ռումինացիների խաղաքարտերը։

Գերմանիան պարտվեց, Հայաստանի հավաքականը՝ J խմբի միանձնյա առաջատար (տեսանյութ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – 7,5

167225727 10165239171915247 1358058767823454486 n - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Բալեկյանի հերթական աշխատած, բայց, ցավոք, անարդյունավետ հանդիպումը։ Երևում է, որ արգենտինահայ ֆուտբոլիստը աշխատում է ու աշխատում  առանց մի վայրկյան կանգնելու, ցանկության պակաս չկա, սակայն բախտը նրան չի ժպտում։ Բալեկյանը ընտրական մրցաշարի այս 3 հանդիպումները սկսեց մեկնարկային կազմում։ Լիխտենշտեյնի հետ գոնե մի բան ստացվում էր ստեղծել, սակայն իսլանդացիներն ու ռումինացիները լրիվ փակել էին նրա «օդերը»։ Չտալով օգուտ՝ Բալեկյանը ընդմիջմանը փոխարինվեց։

Ալեքսանդր Կարապետյան – 7,5

30.03.2021 Armenia Romania pre match training 10 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Ընտրական մրցաշարի այս հատվածի լավագույն խաղը Կարապետյանն անցկացրեց Լիխտենշտեյնի դեմ։ Դուրս գալով փոխարինման կարգով անհամեմատ ավելի ցածր ու հոգնած պաշտպանների դեմ՝ Կարապետյանը 15 րոպեում 3 անգամ ուներ աչքի ընկնելու հնարավորություն։ Իսլանդիայի հետ պահերը քչացան, ռումինացիների հետ դրանք գրեթե բացակա էին։ Մեր ընտրանու առաջատար հարձակվողը Բալեկյանի պես փորձում էր դիմել բարձր պրեսինգի, սակայն ամեն անգամ դա չէր աշխատում։ Կապառոսը խաղային սխեմա պետք է փոխեր. Կարապետյանն այդ ծրագրում չէր մտնում։

Սարգիս Ադամյան – 8

31.03.2021 Armenia 3 2 Romania 15 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

«Հոֆենհայմի» հարձակվողի հերթական վառ, բայց քիչ օգտակար հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում։ Ադամյանն ունի բոլոր տվյալներն ազգային թիմում փայլելու համար, սակայն ամեն անգամ, երբ նա գերմանական ակումբի մարզաշապիկի փոխարեն կրում է ազգային թիմի մարզաշապիկ, նրա հետ մի բան կատարվում է. ռումինացիների հետ խաղում, այո, Ադամյանը զգալիորեն փոխեց մեր գրոհների արագությունը, լավ բացվում էր, գնդակ էր ստանում, սակայն անհատական խաղը չափից շատ էր չարաշահում։

Էդուարդ Սպերցյան – 9,5

31.03.2021 Armenia 3 2 Romania 12 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Միանշանակ, Ռումինիայի հետ խաղը Սպերցյանը երբեք չի մոռանա (մենք էլ). «Կրասնոդարի» կիսապաշտպանը Կապառոսի այն եզակի այլնտրանքներից էր դաշտի կենտրոնական հատվածում։ Սպերցյանը սկսեց գործել «կեղծ» հենակետայինի դիրքում և գրոհները զարգացնել կենտրոնով։ Եվ դա աշխատում էր. երիտասարդ ֆուտբոլիստի խաղը մրցակցին ծանոթ էր և դրան հարմարվելու համար հյուրերը գրեթե ժամանակ չունեին։ Մինչև հասկացան՝ ինչպես հսկեն Սպերցյանին, գնդակն արդեն նրա հարվածից հետո հայտնվել էր դարպասում։

Ժիրայր Շաղոյան – 8,5

045A0763 960x640 - «Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Շաղոյանին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ, օրինակ, իր թիմակիցներից մեկը խաղում է Գերմանիայի Բունդեսլիգայում, իսկ ինքը ներկայացնում է Առաջին խմբի առաջնությունը։ Երկրորդ խաղում անընդմեջ Շաղոյանը խաղալու ժամանակ ստացավ ու ստիպեց երկար ժամանակով մտածել Վահան Բիչախչյանին՝ հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկվելու մասին։ Շաղոյանը փոխարինման դուրս գալուց հետո սկսեց խաղալ ձախ թևում, որտեղ պարբերաբար հասնում էր հաջողության. խանգարում էր միայն դիպուկ փոխանցումը։

Ադրբեջանցիները բողոք են ներկայացրել Հայաստան – Ռումինիա խաղի վերաբերյալ

Սոլոմոն Ուդո – առանց գնահատականի

Ուդոն դաշտ դուրս եկավ միջին գիծն ամրապնդելու համար։ Հայաստանի հավաքականի հենակետայինը կիսապաշտպանությունում պատնեշ դրեց, որը մրցակիցը հաղթահարել չկարողացավ։ Քանի որ Ուդոն դաշտում մոտ 5 րոպե է անցկացրել, նրա խաղը գնահատական չի ստանում։

Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Անգլիայի ու Նիդեռլանդների հավաքականները հաղթեցին ընկերական խաղում (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

Ռիչարլիսոնի ու Նեյմարի գոլերը հաղթանակ պարգևեցին Բրազիլիայի ընտրանուն (տեսանյութ)

ՀՖՖ նախագահն անվանական մարզաշապիկներ է նվիրել Յուրա Մովսիսյանին ու Լևոն Պաչաջյանին

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը շվեդների դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)