Հերթական առցանց մրցաշարերը Լևոն Արոնյանի մասնակցությամբ - VNews
Բաժիններ

Հերթական առցանց մրցաշարերը Լևոն Արոնյանի մասնակցությամբ

Levitov Chess Christmas Cup 2020 կայծակնային շախմատի առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ: Նախնական փուլերում Արոնյանը պայքարից դուրս էր մղել Դավիթ Պառավյանին (4,5-3,5) և Լե Տուան Մինին (4,5-2,5):

Կիսաեզրափակիչ մրցախաղում հայ գրոսմայստերը 2,5-4,5 հաշվով պարտվեց Ալեքսանդր Գրիշչուկին, որն էլ իր հերթին եզրափակչում զիջեց Ալիռեզա Ֆիրուջային՝ 4-6:

Իսկ այսօր Լևոն Արոնյանը կմեկնարկի Champion Chess Tour-ի 2-րդ՝ Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարում: Այն կանցկացվի 2 փուլով: 12 մասնակիցները նախ շրջանաձև մրցակարգով կորոշեն 8 ուժեղագույններին, որոնք էլ հետագայում նոկաուտ համակարգով կվիճարկեն գլխավոր մրցանակը:

Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար դոլար է, որից 60 հազարը բաժին կհասնի հաղթողին:

Մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Հիշեցնենք, որ Champion Chess Tour-ը բաղկացած է 10 տարբեր մրցաշարերից, որոնց ընդհանուր արդյունքներով էլ որոշվելու է հաղթողը: Առաջին մրցաշարից՝ Skilling Open-ից հետո 46 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը, որ պայքարից դուրս էր մնացել քառորդ եզրափակչից՝ զիջելով Յան Նեպոմնյաշչնուն, 4 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Նա արժանացել էր 5000 դոլար պարգևավճարի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր

Արոնյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուժեղ մրցակցի

Լևոն Արոնյանի ընկերուհի. «Ժողովրդի մի մասը, ապատեղեկատվությամբ ուղղորդված, ուրանում է ազգի նվիրյալներին»

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանի հավաքականից