#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը - VNews
Բաժիններ

#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը

Հիշո՞ւմ եք Միրչա Լուչեսկուի «Շախտյորը». վստահ եմ, որ հրաշալի: Ուրեմն տեղափոխվենք 2010-ականների սկիզբ ու վերհիշենք, թե ինչպիսի թիմ ուներ դոնեցկյան ակումբը, որը 2009/10 մրցաշրջանից սկսած մինչև 2013/14 մրցաշրջանն ընկած ժամանակահատվածում 5 անգամ անընդմեջ դարձավ Ուկրաինայի չեմպիոն՝ մինչև որ գրանդ ակումբները չսկսեցին թալանել տաղանդներով լեցուն այս թիմին:

Ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովի հրավիրած սկաուտների խումբը ֆանտաստիկ աշխատանք կատարեց Հարավային Ամերիկայում ու հրավիրեց մի քանի բրազիլացի հեռանկարային ֆուտբոլիստի, որոնք կերտվեցին Դոնեցկում ու հետո դարձան եվրոպական սուպերաստղեր. տաղանդավոր բրազիլացիների մեջ հայտնվեց նաև մեր ադամանդը՝ Հենրիխ Մխիթարյանը, որին «հանքափորների» ղեկավարները նկատեցին «Մետալուրգից»: Այս ամենից մի լավ խառնուրդ ստացավ թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, բայց ամեն ինչի՝ «Շախտյորի» ոսկե էտապի և կադրերի մասին՝ հերթով:

Դարիո Սռնա

Ցանկացած տաղանդավոր կոլեկտիվ, ցանկացած երիտասարդ հրաշամանուկների թիմ կարիք ունի առաջատարի՝ փորձառու ֆուտբոլիստի, որն իր հետևից կտանի թիմը: Դարիո Սռնան հենց այդ դերը վերցրեց իր ուսերին. նա «Շախտյորի» հնաբնակներից էր՝ այնտեղ էր հանդես գալիս 2003/04 մրցաշրջանից, ուներ միջազգային հարուստ փորձ: Սռնան բացի թիմը միավորելու ու առաջնորդելու պարտականություններից և Լուչեսկուի՝ խաղադաշտում աջ ձեռքը լինելուց՝ հրաշալի խաղ էր ցուցադրում պաշտպանությունում, ինչպես նաև լավ իրացնում ստանդարտ խաղարկությունները, մասնավորապես՝ տուգանայինից կատարած հարվածները: Կար ժամանակ, որ Սռնային իր կազմում ցանկանում էր տեսնել նույնիսկ «Բարսելոնան»:

Ո՞ւր գնաց հետո

Սռնան, ընդհանուր առմամբ, «Շախտյորում» անցկացրեց 15 մրցաշրջան, դարձավ թիմի լեգենդը և ռեկորդակիրը՝ անցկացրած խաղերի քանակով. խորվաթ ֆուտբոլիստը ուկրաինական ակումբի մարզաշապիկով անցկացրել է 536 հանդիպում, ու միայն 2018 թվականին որոշեց ուժերը փորձել Ա սերիայում՝ տեղափոխվելով «Կալյարի»:

Ֆերնանդինյո

Ֆերնանդինյոն լավագույն կադրերից է, որ տվել է «Շախտյորը»: 20 տարեկանում Ուկրաինա տեղափոխված բրազիլացին իր առաջին տարիներին ավելի շատ գործում էր առջևից, բայց հետո արդեն աստիճանաբար նահանջեց՝ դառնալով հենակետային կիսապաշտպան: Ֆերնանդինյոյի տվյալներն արդեն երիտասարդ տարիքում ակնհայտ էր՝ հրաշալի դիրքավորվելու կարողություն, մրցակիցներին վնասազերծելու և «իր գրպանում» պահելու ունակություն, ինչպես նաև մեկ կարևորագույն հատկանիշ՝ Ֆերնանդինյոն խաղում էր, և մինչ այժմ խաղում է առանց հոգնելու:

Ո՞ւր գնաց հետո

Ֆերնանդինյոյի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել մի շարք թոփ ակումբներ, և բրազիլացին, ի վերջո, 2013-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»(40 միլիոն եվրոյով)՝ «քաղաքաբնակների» տարբեր մարզիչների համար ու տարբեր ժամանակահատվածներում դառնալով անփոխարինելի ֆուտբոլիստ: «Սիթիի» հետ հենակետայինը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն՝ լինելով շատ կարևոր մասնիկ: Ֆերնանդինյոյի դերն այնքան մեծ եղավ, որ նա արդեն ավելի հասուն տարիքում կարողացավ մուտացիայի ենթարկել իր դիրքը՝ դառնալով կենտրոնական պաշտպան ու մինչև այսօր պահում է իր տեղը մեկնարկային կազմում՝ բավական հաջող խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում, երբեմն ավելի հաջող, քան որոշ նոմինալ պաշտպաններ: Իհարկե, Ֆերնանդինյոն այս առումով պարտական է նաև Գվարդիոլային, որը ֆուտբոլիստներին իրենց համար անսովոր, բայց հաջողությամբ օգտագործելու մեծ վարպետ է:

Հենրիխ Մխիթարյան

«Շախտյորում» անցկացրած տարիները լավագույններից էին Մխիթարյանի կարիերայում: Բայց կարևոր է շեշտել, որ ոչ միայն լավագույնն էին արդյունքների և արդյունավետության առումով, այլ նաև՝ որպես ֆուտբոլիստ աճ և զարգացում գրանցելու: Լուչեսկուի գլխավորությամբ Մխիթարյանն իր մեջ բազում հատկանիշներ բացահայտեց ու դարձավ պատրաստ՝ եվրոպական թոփ ակումբներում բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելու համար:

Լուչեսկուն Մխիթարյանին նախնական շրջանում օգտագործում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում՝ Ֆերնանդինյոյի կողքին, քանի որ թիմում կար բրազիլացի մեկ այլ խաղարկող՝ Ժադսոնը: Այդ ժամանակ՝ 2010-ից 2012 թվականներին, Մխիթարյանին երբեմն նաև Հայաստանի հավաքականում էինք տեսնում կենտրոնական կիսապաշտպանի գոտում խաղալիս: Բայց Լուչեսկուն 2012/13 մրցաշրջանում՝ Մխիթարյանի՝ որպես «Շախտյորի» ֆուտբոլիստ վերջին տարվա ընթացքում նրան օգտագործեց ենթահարձակվողի դիրքում, որը տվեց իր պտուղները. Մխիթարյանը գերարդյունավետ մրցաշրջան անցկացրեց՝ սահմանելով Ուկարինայի առաջնության նոր ռեկորդ՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփելով 25 գոլ: Լուչեսկուի օրոք, փաստորեն, Մխիթարյանը ձեռք բերեց հատկանիշներ, որի շնորհիվ դարձավ ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ՝ կարողացավ նահանջել, խաղալ առանց գնդակի ու գնդակով, խաղալ եզրերից ու լինել ռմբարկու: Հայաստանի հավաքականի առաջատարի խաղը բարձր է գնահատում նաև Լուչեսկուն:

«Մխիթարյանն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել եմ: Այո՛, կային Վիլիանը, Դուգլաս Կոստան, Ֆերնանդինյոն, բայց Հենրիխն առանձնահատուկ է, նա շատ խելացի ֆուտբոլիստ է: Եթե նա ազատ տարածություն է ստանում, դառնում է անկասելի: Մխիթարյանի համար իդեալական խաղային դիրքը հարձակվողական կիսապապաշտպանի դիրքն է: Սկզբում ես նրան օգտագործում էի կիսապաշտպանության կենտրոնում, բայց հետո, երբ նրան առաջ բերեցի, Հենրիխը 25 գոլ խփեց: Նա եզրափակող է ու բաց տարածությունների կարիք ունի: Մխիթարյանը կարող է Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ», – շաբաթներ առաջ ասել էր Լուչեսկուն:

Ո՞ւր գնաց հետո

Ուկրաինայի առաջնությունում 25 գոլ խփելը նշանակում էր, որ Մխիթարյանն արդեն նոր մարտահրավերի, ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվելու կարիք ուներ, և այդպես էլ եղավ. 2013-ի ամռանը Մխիթարյանին, բառի բուն իմաստով, իր գիրկն առած տարավ «Բորուսիա» (27.5 միլիոն եվրոյով), հետագայում արդեն Հենոն իր ուժերը փորձեց նաև Անգլիայում, իսկ հիմա նոր փուլ է սկսել Իտալիայում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել

Մխիթարյան. «Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը»

Մխիթարյանը՝ «Շախտյորի»՝ 2012-13 մրցաշրջանի հերոսների շարքում

The Sun. «Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

Մխիթարյան․ «Համաձայն չեմ, թե մենք թույլ ենք թիմային մարզաձևերից»

Մխիթարյան․ «Եթե ուզում ես լավ ֆուտբոլիստ դառնալ, ապա քեզ պետք է շատ բաներից զրկես»

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը

Մխիթարյանն ու խաղընկերներն սկսել են անհատական մարզումները (տեսանյութ)

Զլատանի կատակը՝ Մխիթարյանի վերաբերյալ Ռայոլայի գրառման տակ

Ռայոլան հերքում է, որ Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել «Արսենալին»